https://arm.sputniknews.ru/20251114/erevanum-aghvotqi-nakhatshashi-taky-kpel-e-hvogevvorakannerin-azat-ardzakelu-kvocher-en-hnchum-95838818.html
Երևանում «աղոթքի նախաճաշի» «տակը կպել է»․ հոգևորականներին ազատ արձակելու կոչեր են հնչում
Երևանում «աղոթքի նախաճաշի» «տակը կպել է»․ հոգևորականներին ազատ արձակելու կոչեր են հնչում
Sputnik Արմենիա
Միջազգային կրոնական գործիչները մտահոգված են հայ հոգևորականների ձերբակալություններով։ 14.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-14T14:27+0400
2025-11-14T14:27+0400
2025-11-14T14:27+0400
հայ առաքելական եկեղեցի
աղոթք
նախաճաշ
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
կրոն
հոգևորական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0e/95835564_0:56:1501:900_1920x0_80_0_0_961c67e3ccd290377c3766cea94562a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի- Sputnik. Նոյեմբերի 14-15-ը ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «աղոթքի նախաճաշի» մասնակիցները երկրի ղեկավարությանը կոչ են արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին:Ամերիկահայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանն իր ելույթում մասնակիցներին հիշեցրել է, որ իր հոգևորական եղբայրներից երեքը բանտում են, և թվարկել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Միքայել Աջապահյանի և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անունները:Ձերբակալված եպիսկոպոսներին աջակցության խոսք է ասել նաև ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը։Իսկ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելկամպը դեռ նախօրեին տեսաուղերձ էր ձայնագրել Հանրապետության հրապարակից՝ կոչ անելով իրենց հնարավորություն տալ տեսակցել ձերբակալված հայ հոգևորականներին: Վելկամպը հայտարարել էր, որ ինքն ու մյուս մասնակիցները Հայաստան են ժամանել երկրում առաջին ազգային աղոթքի նախաճաշին, բայց կրոնական ազատության հետ կապված իրավիճակը «այնքան էլ ուրախալի չէ»:Ավելի վաղ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը մտահոգություն էր հայտնել Երևանում «աղոթքի նախաճաշի» անցկացման կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունների նախաձեռնության նպատակն է շեղել ուշադրությունը կառավարության շարունակական հակաժողովրդավարական գործողություններից և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ համակարգված ճնշումներից: Միջոցառմանը հրավիրված հոգևոր և քաղաքական գործիչներին ՀՅԴ-ն կոչ էր անում վերագնահատել իրենց մասնակցությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները: Բայց եթե նրանք այնուամենայնից կորոշեն մասնակցել, կոմիտեն խորհուրդ է տալիս վերահաստատել իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և դավանանքի ազատությանը, հրապարակայնորեն դատապարտել Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականների հետապնդումները, փորձել հանդիպել կալանավորված հոգևոր և քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի հետ, այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածին և հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0e/95835564_113:0:1386:955_1920x0_80_0_0_5661f357ad4fb3aa324b9f4239fba3a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, աղոթք, նախաճաշ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), կրոն, հոգևորական
հայ առաքելական եկեղեցի, աղոթք, նախաճաշ, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), կրոն, հոգևորական
Երևանում «աղոթքի նախաճաշի» «տակը կպել է»․ հոգևորականներին ազատ արձակելու կոչեր են հնչում
Միջազգային կրոնական գործիչները մտահոգված են հայ հոգևորականների ձերբակալություններով։
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի- Sputnik. Նոյեմբերի 14-15-ը ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «աղոթքի նախաճաշի» մասնակիցները երկրի ղեկավարությանը կոչ են արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին:
Ամերիկահայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանն իր ելույթում մասնակիցներին հիշեցրել է, որ իր հոգևորական եղբայրներից երեքը բանտում են, և թվարկել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Միքայել Աջապահյանի և Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անունները:
«Նրանք բոլորը բանտարկված են Հայաստանի կառավարության կողմից»,-դահլիճում ասել է քահանան (իր ելույթը նա տեղադրել է Twitter-ում)։
Ձերբակալված եպիսկոպոսներին աջակցության խոսք է ասել նաև ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը։
«Ես շատ մտահոգված եմ Հայաստանում հոգևորականների ձերբակալությունների մասին հաղորդագրություններով։ Իշխանություններին կոչ եմ անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը և ազատ արձակել նրանց»,-նշել է նա։
Իսկ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելկամպը դեռ նախօրեին տեսաուղերձ էր ձայնագրել Հանրապետության հրապարակից՝ կոչ անելով իրենց հնարավորություն տալ տեսակցել ձերբակալված հայ հոգևորականներին: Վելկամպը հայտարարել էր, որ ինքն ու մյուս մասնակիցները Հայաստան են ժամանել երկրում առաջին ազգային աղոթքի նախաճաշին, բայց կրոնական ազատության հետ կապված իրավիճակը «այնքան էլ ուրախալի չէ»:
«Հայաստանի կառավարությունը բանտարկել է Հայ եկեղեցու մի քանի եպիսկոպոսների և քահանաների, ինչպես նաև եկեղեցու տասնյակ կողմնակիցների՝ քաղաքական դրդապատճառներով, ինչպես պնդում են տեղի իրավապաշտպան խմբերը: Եվ միայն այսօր երեք փոդքասթերներ են ձերբակալվել (նկատի ունի «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներին և Antifake պարբերականի լրագրողին- խմբ.)։ Մենք ուրախ ենք, որ այստեղ ենք, բայց մի քանի հարց ունենք»,-ասել է նա իր ուղերձում։
Ավելի վաղ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը
մտահոգություն էր հայտնել Երևանում «աղոթքի նախաճաշի» անցկացման կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունների նախաձեռնության նպատակն է շեղել ուշադրությունը կառավարության շարունակական հակաժողովրդավարական գործողություններից և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ համակարգված ճնշումներից:
Միջոցառմանը հրավիրված հոգևոր և քաղաքական գործիչներին ՀՅԴ-ն կոչ էր անում վերագնահատել իրենց մասնակցությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները: Բայց եթե նրանք այնուամենայնից կորոշեն մասնակցել, կոմիտեն խորհուրդ է տալիս վերահաստատել իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և դավանանքի ազատությանը, հրապարակայնորեն դատապարտել Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականների հետապնդումները, փորձել հանդիպել կալանավորված հոգևոր և քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի հետ, այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածին և հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: