https://arm.sputniknews.ru/20251113/tigran-galstjani-khapanman-mijvoc-kalanqy-pvokhvec-varchakan-hskvoghutjamb-95799380.html
Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ
Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ
Sputnik Արմենիա
Դատարանն արձանագրեց` հանրային մեղադրողի կողմից ներկայացված կալանքի հիմքերը նվազել են։ 13.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-13T15:35+0400
2025-11-13T15:35+0400
2025-11-13T15:35+0400
սրբազան պայքար
տիգրան գալստյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_0:320:3073:2048_1920x0_80_0_0_7cc4e5088952e91a25e3e97d214c3183.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանքը փոխվեց և կիրառվեց համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք և վարչական վերահսկողություն։«Նախորդիվ նշված կալանքի հիմքերը նվազել են, տնային կալանքի ժամանակը լրանալուց հետո` 2025 թվականի նոյեմբերի 25–ից հետո, մեղադրյալի նկատմամբ համակցված կիրառել խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և վարչական վերահսկողություն»,– հայտարարեց նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։Մինչ այդ Գալստյանի փաստաբանը ներկայացրեց նրա առողջական խնդիրները` կապված շագանակագեղձի և հենաշարժողական համակարգի հետ։ Հանրային մեղադրողը նշեց, թե կարող են կիրառել տնային կալանքը, սակայն պաշտպանն առարկեց` հիշեցնելով, որ անգամ այս պահին իր պաշտպանյալը դատարան է ներկայացել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից։Հիշեցնենք՝ օգոստոսի 28–ին Տիգրան Գալստյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Դրան հաջորդեցին զանգվածային խուզարկություններ ու ձերբակալություններ։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/200/69/2006923_125:0:2856:2048_1920x0_80_0_0_56cd43178698e1c736d926ff91715403.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրբազան պայքար, տիգրան գալստյան, դատ, դատարան
սրբազան պայքար, տիգրան գալստյան, դատ, դատարան
Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ
Դատարանն արձանագրեց` հանրային մեղադրողի կողմից ներկայացված կալանքի հիմքերը նվազել են։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի - Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանքը փոխվեց և կիրառվեց համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք և վարչական վերահսկողություն։
«Նախորդիվ նշված կալանքի հիմքերը նվազել են, տնային կալանքի ժամանակը լրանալուց հետո` 2025 թվականի նոյեմբերի 25–ից հետո, մեղադրյալի նկատմամբ համակցված կիրառել խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և վարչական վերահսկողություն»,– հայտարարեց նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Մինչ այդ Գալստյանի փաստաբանը ներկայացրեց նրա առողջական խնդիրները` կապված շագանակագեղձի և հենաշարժողական համակարգի հետ։ Հանրային մեղադրողը նշեց, թե կարող են կիրառել տնային կալանքը, սակայն պաշտպանն առարկեց` հիշեցնելով, որ անգամ այս պահին իր պաշտպանյալը դատարան է ներկայացել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից։
«Նա հիվանդանոցում է, ինչպե՞ս ենք կիրառելու, նոր հիվանդանոցային կալանք տերմին են հորինելո՞ւ։ Հարգելի դատարան, ինքներդ գիտեք, որ ոստիկանները բացի դատարան տանել–բերելուց այլ գործառույթ չեն իրականացնում, եթե տնային կալանք է։ Վարչական հսկողության պարագայում ինքս կապահովեմ նրա ներկայությունը դատական նիստի, և դատական գործընթացը նրա պատճառով չի խափանվի։ Անգամ կողմ ենք, որ հսկողությունն իրականացվի սարքով»,– նշեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 28–ին Տիգրան Գալստյանի կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին ֆեյսբուքյան իր էջում տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Դրան հաջորդեցին զանգվածային
խուզարկություններ ու ձերբակալություններ։
Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։