https://arm.sputniknews.ru/20251113/inch--teghi-unecav-azhum-ev-inchu-er-irakanum-hunic-durs-ekel-andranik-qvocharjany-95779217.html
Ինչ տեղի ունեցավ ԱԺ–ում, և ինչու էր իրականում հունից դուրս եկել Անդրանիկ Քոչարյանը
Ինչ տեղի ունեցավ ԱԺ–ում, և ինչու էր իրականում հունից դուրս եկել Անդրանիկ Քոչարյանը
Sputnik Արմենիա
Թերթի տեղեկություններով՝ Քոչարյանի նյարդային լարված արձագանքի պատճառը նաև իր ապագայի հարցն է խորհրդարանում։ 13.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-13T11:17+0400
2025-11-13T11:17+0400
2025-11-13T14:37+0400
անդրանիկ քոչարյան
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76922922_0:83:1600:983_1920x0_80_0_0_e3d5be1cb0e110d1d5cf3813f6447cc6.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ Քաղաքական «թարմացման ալիքը» կարող է թույլ չտալ, որ Անդրանիկ Քոչարյանը ամիսներ անց կրկին վերադառնա խորհրդարան և Քոչարյանի մոտ դա լարվածության պատճառ է դարձել թիմակիցների դեմ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` մեկնաբանելով նոյեմբերի 11–ին ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպը։Նշենք, որ նոյեմբերի 11–ին Ազգային ժողովում իրավիճակը կրկին թեժացավ, և այս անգամ խնդիրը իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև չէր։ Բանն այն է, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բաց թողեց իր ելույթի ժամանակը բյուջետային քննարկումների ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ զայրացավ, հրապարակայնորեն նախատեց Քոչարյանին, ապա բարկացած լքեց դահլիճը։ Քոչարյանը ստիպված եղավ ավելի ուշ ամբիոնից ներողություն խնդրել, բայց նաև դժգոհություն հայտնեց քարտուղարության նկատմամբ՝ ասելով, թե կարող էին նախապես տեղեկացնել ելույթի հերթի մասին։Քոչարյանի ու Սարգսյանի միջև հարաբերությունների լարվածությունը պիկին է հասել. ԶԼՄ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ լարվածության իրական պատճառը շատ ավելի խորն է։ Պարզվում է՝ Քոչարյանի և քարտուղարության միջև հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են։ Գլխավոր պատճառն այն է, որ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի որոշմամբ՝ Անդրանիկ Քոչարյանի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցն ուղարկվել էր ԱԺ արխիվ՝ առանց լիագումար նիստում քննարկվելու։ Քոչարյանը սա չի մոռացել։Ավելին, օրաթերթի տեղեկություններով՝ Քոչարյանի վերջին նյարդային արձագանքների պատճառներից է նաև իր ապագայի հարցը։ Թեպետ ասում են, որ ՔՊ վարչության «ծանրքաշային» ներկայացուցիչը երաշխավորել է նրա ընդգրկումը կուսակցության ընտրացուցակում, սակայն ինքը՝ Քոչարյանը, լավ գիտի, որ քաղաքական «թարմացման ալիքը» կարող է իրեն այլևս թույլ չտալ վերադառնալ խորհրդարան։ Անդրանիկ Քոչարյանին նախազգուշացրել են, որ սրանք կարող են իր վերջին ամիսները լինել խորհրդարանում։Լեզվակռվից մինչև դեղին քարտ. էթիկայի հանձնաժողովի ստեղծումը թեժ քննարկման վերաճեց ԱԺ–ում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/0a/76922922_90:0:1511:1066_1920x0_80_0_0_fc2d570eabcba8d84a4863c032a7de36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ քոչարյան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), հայաստան
անդրանիկ քոչարյան, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով), հայաստան
Ինչ տեղի ունեցավ ԱԺ–ում, և ինչու էր իրականում հունից դուրս եկել Անդրանիկ Քոչարյանը
11:17 13.11.2025 (Թարմացված է: 14:37 13.11.2025) Թերթի տեղեկություններով՝ Քոչարյանի նյարդային լարված արձագանքի պատճառը նաև իր ապագայի հարցն է խորհրդարանում։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ Քաղաքական «թարմացման ալիքը» կարող է թույլ չտալ, որ Անդրանիկ Քոչարյանը ամիսներ անց կրկին վերադառնա խորհրդարան և Քոչարյանի մոտ դա լարվածության պատճառ է դարձել թիմակիցների դեմ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` մեկնաբանելով նոյեմբերի 11–ին ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպը։
Նշենք, որ նոյեմբերի 11–ին Ազգային ժողովում իրավիճակը կրկին թեժացավ, և այս անգամ խնդիրը իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև չէր։ Բանն այն է, որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բաց թողեց իր ելույթի ժամանակը բյուջետային քննարկումների ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ զայրացավ, հրապարակայնորեն նախատեց Քոչարյանին, ապա բարկացած լքեց դահլիճը։ Քոչարյանը ստիպված եղավ ավելի ուշ ամբիոնից ներողություն խնդրել, բայց նաև դժգոհություն հայտնեց քարտուղարության նկատմամբ՝ ասելով, թե կարող էին նախապես տեղեկացնել ելույթի հերթի մասին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ լարվածության իրական պատճառը շատ ավելի խորն է։ Պարզվում է՝ Քոչարյանի և քարտուղարության միջև հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են։ Գլխավոր պատճառն այն է, որ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի որոշմամբ՝ Անդրանիկ Քոչարյանի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցն ուղարկվել էր ԱԺ արխիվ՝ առանց լիագումար նիստում քննարկվելու։ Քոչարյանը սա չի մոռացել։
Ավելին, օրաթերթի տեղեկություններով՝ Քոչարյանի վերջին նյարդային արձագանքների պատճառներից է նաև իր ապագայի հարցը։ Թեպետ ասում են, որ ՔՊ վարչության «ծանրքաշային» ներկայացուցիչը երաշխավորել է նրա ընդգրկումը կուսակցության ընտրացուցակում, սակայն ինքը՝ Քոչարյանը, լավ գիտի, որ քաղաքական «թարմացման ալիքը» կարող է իրեն այլևս թույլ չտալ վերադառնալ խորհրդարան։ Անդրանիկ Քոչարյանին նախազգուշացրել են, որ սրանք կարող են իր վերջին ամիսները լինել խորհրդարանում։