00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գործող իշխանության խոստումները նման են մետրոյի «Աջափնյակ» կայարանին․ Աննա Գրիգորյան

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱննա Գրիգորյան
Աննա Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 13.11.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ պետական պարտքը գրեթե կրկնապատկած իշխանությունն այս տարիների ընթացքում ռազմավարական նշանակության որևէ օբյեկտ, ենթակառուցվածք չի ավելացրել երկրում։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik․ Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է։ Այսօր ԱԺ-ում այսպիսի հայտարարություն արեց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը։
«2018թ․ վերջին մեր պետական պարտքը մոտ 7 միլիարդ դոլար էր, իսկ հիմա՝ մինչև 14 միլիարդ դոլար, այսինքն՝ մոտ կրկնակի ավելացել է։ Իսկ պարտքի սպասարկման համար այս տարի տրվելու է 432 միլիարդ դրամ, որը մոտ կրկնակի ավելի է մեր առողջապահության ոլորտին տրվող գումարից։ Այդքան գումարներ ներգրավել եք, իսկ ի՞նչ հավելյալ արժեք է ստեղծվել մեր երկրում, որ մեր թոռները կարողանան գնահատել այդ արժեքը»,- իշխանության ներկայացուցիչներին հարց ուղղեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ իշխանությունն անընդհատ խոսում է դպրոցների կառուցման մասին, սակայն խոստացված 300 դպրոցի փոխարեն, ըստ նրա, 59 է կառուցվել, ընդ որում՝միայն 33-ն են նորը, իսկ մնացած 26-ը վերակառուցվել են։ Խոստացված 15 ջրամբարներից միայն Վեդիինն է կառուցվել, այն էլ, պատգամավորի խոսքով, 2016թ․-ին է մեկնարկել կառուցումը, գործող իշխանության օրոք ավարտվել է։
Ընդդիմությանն ուղղված քննադատությունը տեղին է. Աննա Գրիգորյանը նշել է` ինչ ելքեր է տեսնում
Մկրտչյանը շեշտեց՝ պետական պարտքը գրեթե կրկնապատկած իշխանությունն այս տարիների ընթացքում ռազմավարական նշանակության որևէ օբյեկտ, ենթակառուցվածք չի ավելացրել երկրում։ Հիշեցրեց տարիներ շարունակ հնչող` մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման խոստման մասին՝ նշելով, որ իշխանության խոստումները նման են հենց կայարանին, որի մասին տարիներ շարունակ խոսում են, բայց այն գոյություն չունի` ինչպես խաղաղությունը, ժողովրդավարությունը։
«Իրականում օտարերկրյա կապիտալը փախչում է մեր երկրից, ներդրումների զուտ ներհոսքը նվազել է 155 միլիոն դոլարով, իրականում ո՞վ պետք է գա, մեր երկրում ներդում անի, երբ օրը ցերեկով բիզնես են խլում, երբ հայտարարվում է՝ հարկատուն հերոս է, բայց այդ կարգախոսի ներքո կեղեքում են մեր հայրենակիցներին, հարկային տեռոր է իրականացվում։ Ձեզ համար հարկատուն ոչ թե հերոս է, այլ սովորական տուգանքի մատերիալ։ Իսկ եթե էդ հարկատուն մի հատ էլ ընդդիմադիր հայացքներ է ունենում, առնվազն պոլին պետք է պառկեցնել»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև խաղադրույքների ոլորտին։ Նրա տեղեկություններով՝ 2018թ․ 422 միլիարդ դրամ խաղադրույք է կատարվել, 2024թ․՝ 7,2 տրիլիոն։ Հավելեց՝ այս ակնհայտ աճը խրախուսվում է նաև այս իշխանությունների կողմից։
Աննա Գրիգորյանը շարունակում էր թվարկել գործող իշխանությունների օրոք տեղի ունեցած իրողությունները՝ Արցախի կորուստը, բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը և այլն, երբ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը որոշեց անջատել նրա խոսափողը։
«Բամբասկոտ կնոջից» մինչև «Դուք իմ ամուսնուն ճանաչո՞ւմ եք». ԱԺ–ում կրքերը լարվել էին
Լրահոս
0