00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմությանն ուղղված քննադատությունը տեղին է. Աննա Գրիգորյանը նշել է` ինչ ելքեր է տեսնում

© Sputnik / Andranik Ghazaryan «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայում
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2023
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ իրենք լայն կոնսոլիդացիայի խնդիր ունեն, որը մինչև այս պահը չեն կարողանում ապահովել։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմությունը չի կարող միայնակ կանխել կորուստները, անհրաժեշտ է լայն հասարակական, քաղաքական կոնսոլիդացիա խնդիրները լուծելու համար։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ընդդիմադիր պատգամավորի մոտ տպավորություն է, թե Արցախի կորստից հետո մարդկանց մոտ չի ձևավորվել գիտակցում հնարավոր ապագա կորուստների և դրանց դիմադրելու ուղղությամբ։
«Ես ունեմ զգացողություն, որ մենք Արցախի կորուստը մինչև վերջ չզգացինք, մինչև վերջ չապրեցինք դրանով։ Եթե գիտակցեինք յուրահատուկ դիմադրություն պետք է ձևավորվեր հնարավոր նոր կորուստների առաջ։ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը դուրս են գալիս և ասում են` անկլավները կարող են տալ, և դա հանգիստ մարսվում է, այնինչ հայտարարության դեպքում անգամ դա պետք է կասեցվեր։ Չի կարելի թույլ տալ խոսել նոր կորուստների մասին»,–ասաց Գրիգորյանը։
Ստեղծված իրավիճակում Գրիգորյանը ելքը տեսնում է միայն համապարփակ դիմադրության ստեղծմամբ։
«Մենք հիմա ոչ թե պանիկա ենք տարածում, այլ ասում ենք, թե որոնք են հնարավոր սպառնալիքները. կա՛մ կոնսոլիդանում ենք դիմադրելու, կամ էլ ինքը (Նիկոլ Փաշինյան` խմբ.) շարունակում է երկրից տարածքներ հանձնել»,–հավելեց պատգամավորը։
Համախմբման համատեքստում Գրիգորյանն անդրադարձավ ընդդիմության կողմից վերջերս ձևավորված «Ազգային կոմիտեին» և դրա ձախողմանը` նշելով, որ կոմիտեի բովանդակությունը արցախցիների բռնի տեղահանումից հետո քաղաքականից փոխվեց հումանիտարի։
Նշենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր էին սկսվել և դրան զուգահեռ ընդդիմության կողմից ձևավորվել էր «Ազգային կոմիտեն», սակայն մի քանի հանրահավաք հրավիրելուց հետո կոմիտեն հայտարարեց, որ զբաղվելու է ՀՀ–ից բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցիներին օգնելու հարցերով։
«Ազգային կոմիտեի նպատակը քաղաքական ուժերի ավելի ընդգրկուն կոնսոլիդացիա ապահովելն էր, սակայն ես չեմ կարծում, որ դա ստացվել է։ Ես կարծում եմ, որ մենք լայն կոնսոլիդացիայի խնդիր ունենք, որը մինչև այս պահը չենք կարողանում ապահովել»,–ընդգծեց մեր զրուցակիցը։
Միևնույն ժամանակ Գրիգորյանը նաև տեղին է համարում այն քննադատությունները, որոնք այսօր հնչում են ընդդիմության հասցեին, քանի որ իրենց հռչակած նպատակներին, այն է` խորհրդարանով և փողոցային պայքարով հասնել իշխանության հեռացմանը, այդպես էլ չեն հասել։
«Կարծում եմ` բնակչության 70-80 տոկոսը և ավելին` բացարձակ մեծամասնությունը վստահ է, որ այս իշխանությունները մնալով բերում են նոր կորուստներ, սակայն 2018 թվականից հետո, երբ մտածում էին` ով էլ գա ավելի լավ կլինի, հիմա մարդիկ պարզապես ավելի ամբողջական են ուզում պատկերացնել` ով է լինելու այդ մարդը։ Մարդիկ օբյեկտիվորեն նման պահանջ են դնում մեր առաջ։ Կարծում եմ, որ բոլորն էլ հասկանում են, որ խորհրդարանական ընդդիմությունը` առանձին կամ երկուսով, չի կարող այս հարցը լուծել, անհրաժեշտ է լայն հասարակական և քաղաքական կոնսոլիդացիա»,–նշեց նա։
Գրիգորյանը հավելեց` լռությունը բողոքի տարբերակ չէ, և այդ լռությունը գործող իշխանության հենարանն է, հետևաբար պետք է դուրս գալ, բողոքն արտահայտել։ Նրա դիտարկմամբ` կարևոր չէ, թե ընդդիմադիր որ հարթակում դա կլինի։
«Նիկոլ Փաշինյանի հեռացումն այլընտրանք չունի։ Եթե մենք ուզում ենք մեր երկրում մնացածը պահպանենք և ապագայում նոր հաղթանակներ ունենանք, սա անհնար է Նիկոլ Փաշինյանի հետ»,–ընդգծեց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
Լրահոս
0