https://arm.sputniknews.ru/20251112/zvorahandes-dzhvar-te-anckacvi-pashinjann-andradardzav-sparazinutjan-cucadrman-harcin-95747110.html
Զորահանդես դժվար թե անցկացվի. Փաշինյանն անդրադարձավ սպառազինության ցուցադրման հարցին
Զորահանդես դժվար թե անցկացվի. Փաշինյանն անդրադարձավ սպառազինության ցուցադրման հարցին
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց` արդեն մեծ թվով քաղաքացիներ են դիմել, որպեսզի գաղտնիության պայմաններում իրենց ներկայացվի Հայաստանի ունեցած սպառազինությունը։ 12.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-12T17:55+0400
2025-11-12T17:55+0400
2025-11-12T20:03+0400
սպառազինություն
նիկոլ փաշինյան
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95758188_0:0:1600:901_1920x0_80_0_0_e20fc48b446414ed517a1e6f46577543.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Եթե Հայաստանում զորահանդես լինի, ապա այն շատ տպավորիչ կլինի։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին։Պատգամավորը հիշեցրեց ՀՀ վարչապետի կոչը, որով նա առաջարկել էր 50 քաղաքացիներից խումբ կազմել և նրանց ցույց տալ մեր նորագույն սպառազինությունը։ «Այդ դեպքում ավելի նպատակահարմար չէ՞ր զորահանդես անցկացնել, որի ժամանակ կներկայացվի մեր սպառազինությունը»,– հետաքրքրվեց Հակոբյանը։Ըստ նրա, եթե մեր երկիրը զորահանդես անկացնի, օրինակ` նոյեմբերին կամ դեկտեմբերին, ապա դա շատ տպավորիչ կլինի։«Կարծում եմ` երբ մեր քաղաքացիները տեսնեն մեր սպառազինությունը, իրենք կհամոզվեն դրանում»,– ասաց Փաշինյանը` անդրադառնալով իր կոչին, որով առաջարկել էր 50 քաղաքացիներից խումբ կազմել և նրանց ցույց տալ մեր նորագույն սպառազինությունը։Նա նշեց` այսօր առավոտյան տեղեկացել է, որ արդեն մեծ թվով քաղաքացիներ են դիմել, որպեսզի գաղտնիության պայմաններում իրենց ներկայացվի Հայաստանի ունեցած սպառազինությունը։Վարչապետի խոսքով` այս քաղաքացիները ստուգման գործընթաց կանցնեն ՀՀ հատուկ ծառայությունների կողմից, որ խնդիրներ չառաջանան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95758188_78:0:1499:1066_1920x0_80_0_0_3ada8788f8e0985fa270ac9af1401219.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպառազինություն, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)
սպառազինություն, նիկոլ փաշինյան, աժ (ազգային ժողով)
Զորահանդես դժվար թե անցկացվի. Փաշինյանն անդրադարձավ սպառազինության ցուցադրման հարցին
17:55 12.11.2025 (Թարմացված է: 20:03 12.11.2025) ՀՀ վարչապետը նշեց` արդեն մեծ թվով քաղաքացիներ են դիմել, որպեսզի գաղտնիության պայմաններում իրենց ներկայացվի Հայաստանի ունեցած սպառազինությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Եթե Հայաստանում զորահանդես լինի, ապա այն շատ տպավորիչ կլինի։ Այդ մասին ՀՀ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին։
Պատգամավորը հիշեցրեց ՀՀ վարչապետի կոչը, որով նա առաջարկել էր 50 քաղաքացիներից խումբ կազմել և նրանց ցույց տալ մեր նորագույն սպառազինությունը։
«Այդ դեպքում ավելի նպատակահարմար չէ՞ր զորահանդես անցկացնել, որի ժամանակ կներկայացվի մեր սպառազինությունը»,– հետաքրքրվեց Հակոբյանը։
«Զորահանդեսի հետ կապված տարբեր կարծիքներ կան։ Մանավանդ Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսից հետո հիմա ավելի ակտիվացել են այդ խոսակցությունները, սակայն եթե անկեղծ ասեմ` մենք կենտրոնացել ենք խաղաղության օրակարգի վրա»,– հայտարարեց վարչապետը։
Ըստ նրա, եթե մեր երկիրը զորահանդես անկացնի, օրինակ` նոյեմբերին կամ դեկտեմբերին, ապա դա շատ տպավորիչ կլինի։
«Կարծում եմ` երբ մեր քաղաքացիները տեսնեն մեր սպառազինությունը, իրենք կհամոզվեն դրանում»,– ասաց Փաշինյանը` անդրադառնալով իր կոչին, որով առաջարկել էր 50 քաղաքացիներից խումբ կազմել և նրանց ցույց տալ մեր նորագույն սպառազինությունը։
Նա նշեց` այսօր առավոտյան տեղեկացել է, որ արդեն մեծ թվով քաղաքացիներ են դիմել, որպեսզի գաղտնիության պայմաններում իրենց ներկայացվի Հայաստանի ունեցած սպառազինությունը։
Վարչապետի խոսքով` այս քաղաքացիները ստուգման գործընթաց կանցնեն ՀՀ հատուկ ծառայությունների կողմից, որ խնդիրներ չառաջանան։