https://arm.sputniknews.ru/20251112/inchi-masin-en-khvosel-nikvol-pashinjann-u-karen-karapetjany-2018t-aats-mekusaranum-95731672.html
Ինչի՞ մասին են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը 2018թ․ ԱԱԾ մեկուսարանում
Ինչի՞ մասին են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը 2018թ․ ԱԱԾ մեկուսարանում
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Կարեն Կարապետյանը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ 12.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-12T12:02+0400
2025-11-12T12:02+0400
2025-11-12T12:21+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
կարեն կարապետյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
մեկուսարան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95732105_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a265ece709d1dbe9b425cca1dd32b9a8.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ 2018 թվականին իրեն փոխվարչապետի կամ որևէ այլ պաշտոն չի առաջարկվել հեղափոխական գործընթացը հանդարտեցնելու համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա որոշեց առիթն օգտագործել և վերապատմել 2018թ․ ապրիլին այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ զրույցը, որը տեղի է ունեցել ԱԱԾ մեկուսարանում։ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին «Իմնեմնիմի» պոտկաստի ժամանակ ասել էր, թե Փաշինյանը 2018-ի շարժման ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե ինքը փողոցը հանդարտեցնի։ Սերժ Սարգսյանը հավելել էր, որ իր համար էլ է անհասկանալի, թե ով կարող էր նման առաջարկ արած լինել։Նա շեշտեց՝ Կարեն Կարապետյանն իր առաջարկն ուղիղ չի արել, այլ ակնարկել է, ուստի եթե նա հերքի դա, Փաշինյանը կհասկանա։«Ակնարկել է ենթատեքստերով, որ իրենք ինձ, մեզ ազատեն, հեղափոխությունը դուրս գա օրակարգից, և Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը՝ որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը։ Ես ասել եմ՝ դա ընդունելի չէ ինձ համար, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Կարեն Կարապետյանը հեռացել է, հետո վերադարձել է և ասել է, որ Սերժ Սարգսյանն ասել է` պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո։ Ես ասել եմ, որ դա անընդունելի է»,- հայտարարեց Փաշինյանը։Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանն այդ անգամ էլ է հեռացել, հետո վերադարձել (Փաշինյանը ենթադրում է՝ գնում էր, Սերժ Սարգսյանի հետո խորհրդակցում) և ասել, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին։ Սրան ևս Փաշինյանը չի համաձայնել, պնդել է` պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմում՝ մյուս օրը։«Դրանից հետո ինքը գնացել է, եկել ու ասել՝ ընդունելի է այդ տարբերակը»,- ասաց Փաշինյանը։Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարվեց 2018 թվականի ապրիլի 23-ին` հայտարարելով, որ փողոցի շարժումն իր պաշտոնավարման դեմ է, ինքը կատարում է մարդկանց պահանջը։Սերժ Սարգսյանը 3 անգամ խմբագրել է իր հրաժարականի տեքստը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0c/95732105_233:0:1673:1080_1920x0_80_0_0_2b16a5054f3740716ac0639e053ed825.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, կարեն կարապետյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, մեկուսարան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, կարեն կարապետյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, մեկուսարան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ինչի՞ մասին են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը 2018թ․ ԱԱԾ մեկուսարանում
12:02 12.11.2025 (Թարմացված է: 12:21 12.11.2025) Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Կարեն Կարապետյանը խոսել է Սերժ Սարգսյանի անունից։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ 2018 թվականին իրեն փոխվարչապետի կամ որևէ այլ պաշտոն չի առաջարկվել հեղափոխական գործընթացը հանդարտեցնելու համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա որոշեց առիթն օգտագործել և վերապատմել 2018թ․ ապրիլին այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ զրույցը, որը տեղի է ունեցել ԱԱԾ մեկուսարանում։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին «Իմնեմնիմի» պոտկաստի ժամանակ ասել էր, թե Փաշինյանը 2018-ի շարժման ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին ասել է, որ իրեն առաջարկել են փոխվարչապետի պաշտոն, եթե ինքը փողոցը հանդարտեցնի։ Սերժ Սարգսյանը հավելել էր, որ իր համար էլ է անհասկանալի, թե ով կարող էր նման առաջարկ արած լինել։
«Կարեն Կարապետյանը եկել ու խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Փորձ է արել առաջարկելու, որ իրենք ինձ ազատում են, և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում։ Ես ասել եմ, որ դա բացառվում է։ Փոխվարչապետի մասին ընդհանրապես, երբեք որևէ մեկի հետ չի խոսվել, ակնարկ էլ չի եղել։ Ոչ միայն փոխվարչապետի, որևէ այլ պաշտոնի մասին չի խոսվել»,- ասաց Փաշինյանը։
Նա շեշտեց՝ Կարեն Կարապետյանն իր առաջարկն ուղիղ չի արել, այլ ակնարկել է, ուստի եթե նա հերքի դա, Փաշինյանը կհասկանա։
«Ակնարկել է ենթատեքստերով, որ իրենք ինձ, մեզ ազատեն, հեղափոխությունը դուրս գա օրակարգից, և Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը՝ որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը։ Ես ասել եմ՝ դա ընդունելի չէ ինձ համար, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Կարեն Կարապետյանը հեռացել է, հետո վերադարձել է և ասել է, որ Սերժ Սարգսյանն ասել է` պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո։ Ես ասել եմ, որ դա անընդունելի է»,- հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Կարեն Կարապետյանն այդ անգամ էլ է հեռացել, հետո վերադարձել (Փաշինյանը ենթադրում է՝ գնում էր, Սերժ Սարգսյանի հետո խորհրդակցում) և ասել, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հրաժարական տալ հունիսին։ Սրան ևս Փաշինյանը չի համաձայնել, պնդել է` պետք է հրաժարական տա այսօր, վաղը, մաքսիմում՝ մյուս օրը։
«Դրանից հետո ինքը գնացել է, եկել ու ասել՝ ընդունելի է այդ տարբերակը»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից
հրաժարվեց 2018 թվականի ապրիլի 23-ին` հայտարարելով, որ փողոցի շարժումն իր պաշտոնավարման դեմ է, ինքը կատարում է մարդկանց պահանջը։