00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արծվաշենի փոխանակումը հնարավոր չէ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման. վարչապետ

© Sputnik / Asatur Yesayants Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 12.11.2025
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց` Ադրբեջանի հետ տարածքային հարցերը ուժային լուծում չունեն։
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Արծվաշենին։ Միևնույն ժամանակ չհստակեցրեց, թե ինչ ճանապարհով է հստակ լինելու հանրության տեսակետը։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին սոցցանցերում գրել էր, որ Ադրբեջանի հետ սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների հարցը չի կարող հանվել օրակարգից, քանի դեռ որոշված չէ Արծվաշենի ճակատագիրը:
«Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց ՀՀ ժողովրդի կամքի արտահայտման։ Եթե խոսքն ուղիղ հանրաքվեի մասին չլինի էլ, առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա պարզապես չի կարող տեղի ունենալ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը վերահաստատեց նախկինում արված հայտարարությունները, որ Ադրբեջանի հետ տարածքային հարցերը լուծվելու են բացառապես սահմանազատման և սահմանագծման ճանապարհով։
«Մենք արդեն իսկ մեր գրավոր ստանձնած պարտավորություններին հավատարիմ ենք և ուժային որևէ սցենար բացառում ենք»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման արդյունքում պետք է վերագծվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, քանի որ միայն դա վերականգնելուց հետո հնարավոր կլինի քննարկել «կոնկրետ կոմբինացիաներն ու վարիացիաները»։
ՀՀ կառավարությունը չի կարող հրաժարվել էքսկլավ, անկլավների հարցից. Փաշինյան
Լրահոս
0