https://arm.sputniknews.ru/20251111/rd-dashnakcajin-haraberutjunneri-nkatmamb-vstahutjuny-hhum-atshel-e-harcum-95712639.html
ՌԴ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ վստահությունը ՀՀ–ում աճել է. հարցում
ՌԴ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ վստահությունը ՀՀ–ում աճել է. հարցում
Sputnik Արմենիա
Արմեն Խաչիկյանի խոսքով` զգալիորեն անկում է ապրել ԵՄ–ի հետ ռազմադաշնակցային հարաբերությունների վստահությունը` հասնելով 16 %–ի։ 11.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-11T18:36+0400
2025-11-11T18:36+0400
2025-11-11T18:45+0400
հարցում
հայաստան
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
արմեն խաչիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92896787_0:0:1892:1064_1920x0_80_0_0_600da403b2f6917827612732f895d1f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Վերջին մի քանի ամսվա տվյալներով՝ Հայաստանում աճել է վտահությունը Ռուսաստանի Դաշնության` որպես ՀՀ դաշնակցային գործընկերոջ հանդեպ։ Այսօր լրագրողների հետ զրույցում սոցիոլոգիական հարցումների արդյունքները ներկայացրեց «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը։Արմեն Խաչիկյանի խոսքով` զգալիորեն անկում է ապրել ԵՄ–ի հետ ռազմադաշնակցային հարաբերությունների վստահությունը։«Մեր նախորդ՝ հուլիսին կատարված հետազոտության տվյալներով` 22 %–ն էր կարծում, որ ԵՄ–ի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություն ունենալ, իսկ այս հետազոտության տվյալով 16 %–ն է հավատում ԵՄ–ին»,– ավելացրեց Խաչիկյանը։Հայաստան, Կովկաս, Ռուսաստանի շահեր. տարածաշրջանների համար «մեծ խաղը» դեռ առջևում է. Արեշև«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրենն արձանագրեց, որ մի քանի ամսում Ռուսաստանին և ԱՄՆ–ին աջակցողները որոշակիորեն շատացել են, իսկ ԵՄ, Իրան, Հնդկաստան և այլ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցողները զգալիորեն իջել են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1d/92896787_237:0:1656:1064_1920x0_80_0_0_1acef9296cf63ec14722263d6394e296.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարցում, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արմեն խաչիկյան
հարցում, հայաստան, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, արմեն խաչիկյան
ՌԴ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ վստահությունը ՀՀ–ում աճել է. հարցում
18:36 11.11.2025 (Թարմացված է: 18:45 11.11.2025) Արմեն Խաչիկյանի խոսքով` զգալիորեն անկում է ապրել ԵՄ–ի հետ ռազմադաշնակցային հարաբերությունների վստահությունը` հասնելով 16 %–ի։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի - Sputnik. Վերջին մի քանի ամսվա տվյալներով՝ Հայաստանում աճել է վտահությունը Ռուսաստանի Դաշնության` որպես ՀՀ դաշնակցային գործընկերոջ հանդեպ։ Այսօր լրագրողների հետ զրույցում սոցիոլոգիական հարցումների արդյունքները ներկայացրեց «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Խաչիկյանը։
«Այս պահին շուրջ 37,8 %-ը նշել է, որ կցանկանա, որ ռազմադաշնակցային հարաբերություններ լինեն Ռուսաստանի հետ։ Նախորդ հարցումների համեմատությամբ աճ կա նաև ԱՄՆ–ի հետ գործակցության վստահության առումով։ Եթե նախորդ հետազոտության մեջ շուրջ 13 %–ն էր ասում, որ ԱՄՆ–ի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություններ ձևավորել, այս հետազոտությամբ` շուրջ 18,3 %-ը»,– մանրամասնեց նա։
Արմեն Խաչիկյանի խոսքով` զգալիորեն անկում է ապրել ԵՄ–ի հետ ռազմադաշնակցային հարաբերությունների վստահությունը։
«Մեր նախորդ՝ հուլիսին կատարված հետազոտության տվյալներով` 22 %–ն էր կարծում, որ ԵՄ–ի հետ պետք է ռազմադաշնակցային հարաբերություն ունենալ, իսկ այս հետազոտության տվյալով 16 %–ն է հավատում ԵՄ–ին»,– ավելացրեց Խաչիկյանը։
«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի գործադիր տնօրենն արձանագրեց, որ մի քանի ամսում Ռուսաստանին և ԱՄՆ–ին աջակցողները որոշակիորեն շատացել են, իսկ ԵՄ, Իրան, Հնդկաստան և այլ աշխարհաքաղաքական կենտրոնների աջակցողները զգալիորեն իջել են։