https://arm.sputniknews.ru/20251028/hajastan-kvovkas-rusastani-shaher-taratsashrjanneri-hamar-mets-khaghy-der-arjevum-e-areshev-95182733.html
Հայաստան, Կովկաս, Ռուսաստանի շահեր. տարածաշրջանների համար «մեծ խաղը» դեռ առջևում է. Արեշև
Հայաստան, Կովկաս, Ռուսաստանի շահեր. տարածաշրջանների համար «մեծ խաղը» դեռ առջևում է. Արեշև
Sputnik Արմենիա
Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիայի «Իրականում» նախագծի եթերում պնդում է՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին... 28.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-28T22:45+0400
2025-10-28T22:45+0400
2025-10-29T16:53+0400
հայաստան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
իշխանություն
ընդդիմություն
նիկոլ փաշինյան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
հարավային կովկաս
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/07/65450032_0:0:1600:901_1920x0_80_0_0_1431cc4c40b765adba973b8d032e720f.jpg
Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիայի «Իրականում» նախագծի եթերում պնդում է՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների շղթան կապված է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Հենց դրանք էլ կսահմանեն դինամիկան և կորոշեն առաջիկա մի քանի տարիների միջնաժամկետ հեռանկարում երկրի հիմնական աշխարհաքաղաքական վեկտորները։Հայաստանի իշխանությունները փորձում են մաքրել դաշտը ազատ քաղաքական մանևրի համարՓորձագետը համոզված է՝ ՀՀ ղեկավարությունն ակնկալում է մոտենալ 2026 թվականի ամռանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին՝ գործելով հստակ մշակված տրամաբանության շրջանակներում։ Վերլուծելով իրավիճակը՝ պետք է հաշվի առնել Թուրքիայի հետ սահմանի, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ շարունակվող ինտենսիվ բանակցությունները, ինչպես նաև վերջին շրջանում Երևանի և Բաքվի կողմից բեռների տարանցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։Թուրքիան ակտիվ է բոլոր ուղղություններով, այդ թվում` Հարավային Կովկասում. ԱրեշևԱրեշևի խոսքով՝ այս ամենի արդյունքում իսկապես հնարավոր է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը ներառվի ընթացիկ, ակտուալ օրակարգում։ Այսինքն, ըստ Արեշևի, բոլորովին չի բացառվում, որ մի գեղեցիկ օր պաշտոնական Երևանը, համաձայնագրեր կնքելով Անկարայի և Բաքվի հետ, դնի ռուսական ռազմակայանը «գործառույթների սպառման պատճառով» Հայաստանից դուրս բերելու հարցը։Ընդ որում` այս ամենի մեջ, Արեշևի խոսքով, Հայաստանի իշխանությունները հեռու են ինքնատիպ լինելուց. բոլոր տեղերում են իշխանություններն այդպես վարվում։ Նա օրինակ է բերում հարևան Թուրքիան, որի հետ Հայաստանի իշխանություններն ամեն գնով ձգտում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել։Ժամանակին Էրդողանը նույնքան կոշտ էր մաքրում իր դաշտը՝ կալանավորելով Ստամբուլի քաղաքապետին, հիմա էլ մայրաքաղաք Անկարայի քաղաքապետին է հետապնդում։ «Չի բացառվում, որ իշխանություններն օրինակվերցնեն իրենց նորընկերներից ու «խորհրդատուներից»», - նշում է նա:Ռուսաստանի շահերը կարող են փոխակերպվել, բայց նա տարածաշրջանից չի հեռանաԻրադարձությունների նման զարգացման միտումներով և արդյունքներով Ռուսաստանն, իհարկե, չի հեռանա իր համար շատ կարևոր Կովկասի տարածաշրջանից։«Դա անհնար է մի շարք հիմնարար պատճառներով։ Չէ՞ որ Ռուսաստանն ինքը կովկասյան պետություն է, և Հարավային Կովկասում արմատական փոփոխություններն ու ցնցումները չեն կարող ի վերջո չանդրադառնալ նաև ռուսական Կովկասի վրա», - ասում է մեր զրուցակիցը։ՀՀ իշխանությունները փորձում են «նստել երկու աթոռի վրա». Արեշևը` ԵՄ–ԵԱՏՄ մանևրների մասինՔաղաքագետը վստահ է՝ Ռուսաստանի շահերն ու տարածաշրջանում երկրի ներկայության ձևաչափերը, ամենայն հավանականությամբ, շուտով լրջորեն կվերափոխվեն։ Ըստ երևույթին, նոր միտում է դառնալու խոշոր կորպորացիաների և միջազգային տրանսպորտային միջանցքների միջոցով առանձին նախագծերիիրականացումը։ Որպես օրինակ` Արեշևը ներկայացնում է «Հյուսիս-հարավ» գլոբալ լոգիստիկ միջանցքի նախագիծը։Միևնույն ժամանակ հասկանալի է, որ նման գլոբալ լոգիստիկ նախագծի իրագործմանը խանգարել ցանկացողները շատ-շատ են։ Ընդ որում, խոսքը ոչ միայն «խաղացող-պետությունների», այլև որոշ լուրջ մասնավոր կառույցների մասին է։ Տարբեր տեսակի կորպորացիաներ, մասնավոր ռազմական ընկերություններ, տնտեսական գործունեության սուբյեկտներ արդեն հայտարարում են իրենց մասին։ Ընդ որում` այդ հայտերը, ըստ Արեշևի, տարածաշրջանում բավական անբարենպաստ են հենց Ռուսաստանի շահերի տեսանկյունից։Կովկաս-Ասիա ուղղությամբ ԱՄՆ-ի ակտիվությունը կապված է նաև «Չինաստանի արահետների» հետԻնչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղուն»` փորձագետը նշում է, որ դեռ շատ հարցեր (ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև զուտ կազմակերպչական) պետք է լուծվեն։ Այնուամենայնիվ, ամերիկացիներն արդեն իսկ կոնկրետ գործողություններ են ձեռնարկում այս ճակատում, գոնե բանավոր։ Նրանք արդեն խոստացել են որոշակի միջոցներ հատկացնել և պլանավորում են որոշ նախագծեր տարբեր բիզնես ձևաչափերով, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում` ինչպես իրենց մոտ ընդունված է։Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. ԱրեշևԱյնպես որ, այս նախագիծը, մեր զրուցակցի համոզմամբ, շուտով ինչ-որ չափով կիրագործվի։ Թե ինչ ձևաչափով և ինչ իրավական մեթոդով է այն ի վերջո աշխատելու՝ դա պետք է պարզել մոտ ապագայում։ Պետք է սպասել առնվազն մի քանի տարի` միաժամանակ հաշվի առնելով նաև երրորդ կողմի՝ Չինաստանի շահագրգռվածությունը, որը, կարծես, բավական հեռու է գտնվում Հարավային Կովկասի տարածաշրջանից։Ինչ վերաբերում է այս ամբողջ «մեծ խաղում» Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա այստեղ պետք է հասկանալ մի բան. հասկանալի է, որ հիմնական դիվանագիտական, կազմակերպչական և այլ ռեսուրսները ծախսվում են հատուկ ռազմական գործողության վրա՝ դրա արդյունքներով ընդունելի պայմանավորվածությունների հասնելու համար։ Սակայն Արեշևը վստահ է, որ Ռուսաստանը կարող է միաժամանակ մի քանի խնդիր լուծել։ Արդյունքում նա կլուծի նաև Արևմուտքից առաջացող խնդիրները և կպաշտպանի իր շահերը հարավում և Արևելքում՝ այնտեղ, որտեղ պահանջվում է նրա մասնակցությունը նոր աշխարհակարգի ձևավորմանը։Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նյարդայնությունը կարելի է հաղթահարել. Արեշև
հարավային կովկաս
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/07/65450032_130:0:1554:1068_1920x0_80_0_0_8c13990aae004bf730e929703b77db37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, իշխանություն, ընդդիմություն, նիկոլ փաշինյան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, հարավային կովկաս, թուրքիա
հայաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, իշխանություն, ընդդիմություն, նիկոլ փաշինյան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, հարավային կովկաս, թուրքիա
Քաղաքագետ, Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշևը Sputnik Արմենիայի «Իրականում» նախագծի եթերում պնդում է՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների շղթան կապված է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ։ Հենց դրանք էլ կսահմանեն դինամիկան և կորոշեն առաջիկա մի քանի տարիների միջնաժամկետ հեռանկարում երկրի հիմնական աշխարհաքաղաքական վեկտորները։
Հայաստանի իշխանությունները փորձում են մաքրել դաշտը ազատ քաղաքական մանևրի համար
Փորձագետը համոզված է՝ ՀՀ ղեկավարությունն ակնկալում է մոտենալ 2026 թվականի ամռանը նախատեսված խորհրդարանական ընտրություններին՝ գործելով հստակ մշակված տրամաբանության շրջանակներում։ Վերլուծելով իրավիճակը՝ պետք է հաշվի առնել Թուրքիայի հետ սահմանի, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ շարունակվող ինտենսիվ բանակցությունները, ինչպես նաև վերջին շրջանում Երևանի և Բաքվի կողմից բեռների տարանցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Արեշևի խոսքով՝ այս ամենի արդյունքում իսկապես հնարավոր է, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը ներառվի ընթացիկ, ակտուալ օրակարգում։ Այսինքն, ըստ Արեշևի, բոլորովին չի բացառվում, որ մի գեղեցիկ օր պաշտոնական Երևանը, համաձայնագրեր կնքելով Անկարայի և Բաքվի հետ, դնի ռուսական ռազմակայանը «գործառույթների սպառման պատճառով» Հայաստանից դուրս բերելու հարցը։
«Պակաս ակնհայտ չէ, որ ներքաղաքական բեմահարթակներում տեղի ունեցող բուռն իրադարձությունների նախաշեմին, որոնք, ըստ էության, արդեն սկսվել են, իշխանություններն բացահայտ փորձում են մաքրել ազատ մանևրի դաշտը՝ ճաղերից այն կողմ ուղարկելով բոլոր այլախոհներին և վերահսկողություն սահմանելով բոլոր նրանց վրա, ովքեր կարող են հակառակ տեսակետ հայտնել։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեպքն այս համատեքստում հատկանշական է. առկա է իշխանությունների կողմից քաղաքական նպատակներով դատական համակարգի իրավական մեխանիզմների օգտագործման փաստը»,–նշում է Արեշևը։
Ընդ որում` այս ամենի մեջ, Արեշևի խոսքով, Հայաստանի իշխանությունները հեռու են ինքնատիպ լինելուց. բոլոր տեղերում են իշխանություններն այդպես վարվում։ Նա օրինակ է բերում հարևան Թուրքիան, որի հետ Հայաստանի իշխանություններն ամեն գնով ձգտում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել։Ժամանակին Էրդողանը նույնքան կոշտ էր մաքրում իր դաշտը՝ կալանավորելով Ստամբուլի քաղաքապետին, հիմա էլ մայրաքաղաք Անկարայի քաղաքապետին է հետապնդում։
«Չի բացառվում, որ իշխանություններն օրինակվերցնեն իրենց նորընկերներից ու «խորհրդատուներից»», - նշում է նա:
Ռուսաստանի շահերը կարող են փոխակերպվել, բայց նա տարածաշրջանից չի հեռանա
Իրադարձությունների նման զարգացման միտումներով և արդյունքներով Ռուսաստանն, իհարկե, չի հեռանա իր համար շատ կարևոր Կովկասի տարածաշրջանից։
«Դա անհնար է մի շարք հիմնարար պատճառներով։ Չէ՞ որ Ռուսաստանն ինքը կովկասյան պետություն է, և Հարավային Կովկասում արմատական փոփոխություններն ու ցնցումները չեն կարող ի վերջո չանդրադառնալ նաև ռուսական Կովկասի վրա», - ասում է մեր զրուցակիցը։
Քաղաքագետը վստահ է՝ Ռուսաստանի շահերն ու տարածաշրջանում երկրի ներկայության ձևաչափերը, ամենայն հավանականությամբ, շուտով լրջորեն կվերափոխվեն։ Ըստ երևույթին, նոր միտում է դառնալու խոշոր կորպորացիաների և միջազգային տրանսպորտային միջանցքների միջոցով առանձին նախագծերիիրականացումը։ Որպես օրինակ` Արեշևը ներկայացնում է «Հյուսիս-հարավ» գլոբալ լոգիստիկ միջանցքի նախագիծը։
«Այս նախագիծը, որը Ադրբեջանով և Կասպից ծովով` մասնավորապես Կասպից ծովի արևելյան ափով, Ռուսաստանը կապում է Պարսից ծոցին՝ բոլոր մասնակիցների հետաքրքրության առարկա է։ Այնքան, որ վերջերս այդ հարցով եռակողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը նույնիսկ հանգեցրեց Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասնակի կայունացմանը», - շարունակում է փորձագետը։
Միևնույն ժամանակ հասկանալի է, որ նման գլոբալ լոգիստիկ նախագծի իրագործմանը խանգարել ցանկացողները շատ-շատ են։ Ընդ որում, խոսքը ոչ միայն «խաղացող-պետությունների», այլև որոշ լուրջ մասնավոր կառույցների մասին է։ Տարբեր տեսակի կորպորացիաներ, մասնավոր ռազմական ընկերություններ, տնտեսական գործունեության սուբյեկտներ արդեն հայտարարում են իրենց մասին։ Ընդ որում` այդ հայտերը, ըստ Արեշևի, տարածաշրջանում բավական անբարենպաստ են հենց Ռուսաստանի շահերի տեսանկյունից։
Կովկաս-Ասիա ուղղությամբ ԱՄՆ-ի ակտիվությունը կապված է նաև «Չինաստանի արահետների» հետ
Ինչ վերաբերում է այսպես կոչված «Թրամփի ուղուն»` փորձագետը նշում է, որ դեռ շատ հարցեր (ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև զուտ կազմակերպչական) պետք է լուծվեն։ Այնուամենայնիվ, ամերիկացիներն արդեն իսկ կոնկրետ գործողություններ են ձեռնարկում այս ճակատում, գոնե բանավոր։ Նրանք արդեն խոստացել են որոշակի միջոցներ հատկացնել և պլանավորում են որոշ նախագծեր տարբեր բիզնես ձևաչափերով, այդ թվում՝ պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում` ինչպես իրենց մոտ ընդունված է։
Այնպես որ, այս նախագիծը, մեր զրուցակցի համոզմամբ, շուտով ինչ-որ չափով կիրագործվի։ Թե ինչ ձևաչափով և ինչ իրավական մեթոդով է այն ի վերջո աշխատելու՝ դա պետք է պարզել մոտ ապագայում։ Պետք է սպասել առնվազն մի քանի տարի` միաժամանակ հաշվի առնելով նաև երրորդ կողմի՝ Չինաստանի շահագրգռվածությունը, որը, կարծես, բավական հեռու է գտնվում Հարավային Կովկասի տարածաշրջանից։
«Ոչ միայն Հարավային Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայում դրսևորվող ամերիկյան ակտիվությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ԱՄՆ–ն ձգտում է վերահսկել Չինաստանի համար կարևոր ցամաքային երթուղիները, անգամ արահետները, որոնք ծովային երթուղիների այլընտրանք են։ Դրանք ավելի կարճ են, քան ծովային ճանապարհները, բայց բարդ են անվտանգության, ծախսերի և այլնի առումով։ Այնպես որ իրական «մեծ խաղն» այս առումով դեռ առջևում է»,– ասում է Արեշևը։
Ինչ վերաբերում է այս ամբողջ «մեծ խաղում» Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա այստեղ պետք է հասկանալ մի բան. հասկանալի է, որ հիմնական դիվանագիտական, կազմակերպչական և այլ ռեսուրսները ծախսվում են հատուկ ռազմական գործողության վրա՝ դրա արդյունքներով ընդունելի պայմանավորվածությունների հասնելու համար։ Սակայն Արեշևը վստահ է, որ Ռուսաստանը կարող է միաժամանակ մի քանի խնդիր լուծել։ Արդյունքում նա կլուծի նաև Արևմուտքից առաջացող խնդիրները և կպաշտպանի իր շահերը հարավում և Արևելքում՝ այնտեղ, որտեղ պահանջվում է նրա մասնակցությունը նոր աշխարհակարգի ձևավորմանը։