00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կապանը սրտում. մահացել է Սյունիքի ինքնապաշտպանության կազմակերպիչ Դերենիկ Մարգարյանը

© Photo : Syuniac YerkirԴերենիկ Մարգարյան
Դերենիկ Մարգարյան - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2025
Բաժանորդագրվել
Կյանքից հեռացել է 80-90-ական թվականների հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, Սյունիքի ազատագրական շարժման կազմակերպիչ Դերենիկ Մարգարյանը։ Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն, ով ճանաչում էր նրան ավելի քան 30 տարի, կիսվել է իր հիշողություններով։
Այսօր Դերոյին հրաժեշտ տվեցին հարազատ Կապանում: Հավանաբար այդպես էր նախանշված, որ նրա ավագ որդին՝ Արան, հոր հուղարկավորությանը պետք է ժամաներ նրա ամենապաշտելի` իր ծննդյան օրը: Դերոյի համար առաջնեկի ծնունդը կյանքի ամենակարևոր օրն էր: Իսկ հետո ծնվեցին Սոնան, Արմենը, թոռները...
Նա միայն ընտանիքի հայր չէր, միշտ հոր պես հոգ էր տանում իր հայրենի Կապանի մասին։ 1980-ականներին նա համաձայնեց կառուցել և գլխավորել տրիկոտաժի գործարանը, թեև այդ ոլորտի ինժեներ չէր։ Պարզապես ընդունեց ճակատագրի մարտահրավերը։ Եվ հետո, չնայած ընկերությունում 1500 մարդ էր աշխատում, միշտ մոտ 500 կին գտնվում էր ծննդաբերության արձակուրդում։ Իր հիշողություններում, որոնք տարիներ առաջ հրապարակվեցին տեղի «Սյունյաց երկիր» թերթում, Դերենիկ Մարգարյանը պատմել էր, որ երբ փողոցում տեսնում էր չաշխատող հղի կանանց, հրավիրում էր նրանց գործարանի կադրերի բաժին և հետին թվով նրանց աշխատանքի էր ընդունում, որպեսզի նրանք հետծննդաբերական արձակուրդի օրինական իրավունք ունենային և քաղաքում երիտասարդները համարձակորեն ընդլայնեին իրենց ընտանիքները։
Ինչ վերաբերում է ազգային–ազատագրական շարժմանը մասնակցելուն, ապա ամեն ինչ սկսվեց «Գարուն» երիտասարդական գրական ամսագրի հետ համագործակցությունից։ Կապանի տրիկոտաժի գործարանը` Մարգարյանի գլխավորությամբ, վերակառուցման տարիներին ստանձնեց խմբագրության շեֆությունը որպես առաջադեմ երիտասարդական «արտադրության»։ Այն ժամանակ ամսագրում աշխատում էին մարդիկ, որոնք հետագայում դարձան հասարակական-քաղաքական գործընթացների առաջնորդներ և Դերոյի համախոհները մինչև կյանքի վերջ՝ Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Մերուժան Տեր-Գուլանյան, Ռոլանդ Շառոյան, Հակոբ Մովսես։
Հարցազրույցներից մեկում Դերենիկ Մարգարյանն ասել էր, որ միշտ այսպես է մտածել. ունեմ մայր, հայր և Կապան։ Նա չէր կարծում, թե կան մարդիկ, որոնք չեն ցանկանում բարին անել, պարզապես նրա պարագայում ցանկությունն ու հնարավորությունները համընկել են...
Հատված Դմիտրի Պիսարենկոյի հիշողություններից.
«1992/1993 թվականների ձմեռը ցրտաշունչ և ձյունառատ էր։ Մարդիկ չէին հասցրել նախապատրաստվել ցրտերին։ Հույսները դրել էին էլեկտրականության վրա, բայց այն լավագույն դեպքում մատակարարվում էր օրվա ընթացքում մի քանի ժամ։ Հաճախ` մեկ ժամ։ Կենտրոնական ջեռուցումը կաթվածահար էր։ Մեկ ժամում սենյակները տաքանում էին, բայց ոչ այնքան, որ ամբողջ գիշեր տաք մնային։ Բնակարաններում ջերմաստիճանն այնքան ցածր էր, որ բերանից գոլորշի էր դուրս գալիս։ Երեկոյան սենյակներում մոմեր էին վառում, սուրճն ու թեյը եփում չոր սպիրտի վրա։ Մեկ-մեկուկես ժամ ջուր էր գալիս, բայց միայն սառը, քանի որ հանրապետությունը գազամատակարարում չուներ։
Սահմանամերձ շրջաններ գնալն այս իրավիճակում հոգու թեթևացում էր։ Ադրբեջանին սահմանակից շրջաններում էլեկտրաէներգիան մատակարարվում էր շուրջօրյա` բնակչության արտահոսքը զսպելու համար։ Գործուղումների ժամանակ հնարավոր էր տաքանալ և լոգանք ընդունել։ Բացի այդ, հարավ-արևելքում կլիման էլ ավելի մեղմ էր։ Երբ վայրէջք կատարեցինք Կապանի մարզադպրոցի ֆուտբոլի դաշտում, այնտեղ ընդհանրապես ձյուն չկար...
…Պետք է շտապ մեկնեինք։ Հակառակորդի ավիացիան նախօրեին հարձակվել էր քաղաքի վրա։ Մեզ դիմավորեց տեղացի ակտիվիստ, տրիկոտաժի գործարանի տնօրեն Դերենիկ Մարգարյանը, կամ ինչպես բոլորն էին նրան անվանում` Դերոն։
– Այս ուղղաթիռը հիմա կընդունի վիրավորներին և կմեկնի Երևան։ Իսկ ես ձեզ վաղը կուղարկեմ, – ասաց նա՝ բոլորի ձեռքը սեղմելով։
Օդանավում ես և օպերատոր Արթուր Ապրեսովն էինք, նաև ռուսական Առաջին ալիքի (այն ժամանակ՝ «Օստակինո» հեռուստաընկերություն) մեկ այլ օպերատոր Մելս Ներսիսյանը և Հայաստանի պետական ​​հեռուստառադիոընկերության խումբը։ Դերոն մեզ տեղավորեց մեքենաներում։ Նա հասկանում էր մեր աշխատանքի առանձնահատկությունները և ջանում էր, որ մենք կարողանայինք նկարահանումներն ավարտել մինչև մութն ընկնելը։
Լենկթեմուրի սրի հայկական առեղծվածը, կամ ինչպես առասպելը դարձավ պատմության էջ
- Ռումբեր էին նետվել բնակելի թաղամասերի վրա։ Մենք Անդրկովկասի ամենամեծ պղնձամոլիբդենային գործարանն ունենք, հանքահորեր, բայց նրանք որոշեցին ոչ թե տնտեսական, այլ բարոյական վնաս հասցնել։ Խուճապ առաջացնել։ Ռմբակոծությունից առաջ երեք օր քաղաքը զանգվածային հրետակոծման էր ենթարկվել «Գրադից»։
– Իսկ որքա՞ն զոհ և վիրավոր կա, – հարցրի ես։
– Դեկտեմբերի 10-13-ը զոհվել է 31 մարդ, վիրավորվել՝ 58-ը։ Եվ նրանք բոլորը խաղաղ բնակիչներ էին։ Նրանք, ովքեր զենք են վերցնում ձեռքները, դրա համար պատճառներ ունեն։ Բայց ինչո՞ւմ են մեղավոր այս մարդիկ։ Օդային հարձակման հետևանքները 1988 թվականի դեկտեմբերի Սպիտակն էին հիշեցնում։ Ինը հարկանի շենքերից մեկը կիսով չափ ավերվել էր։
Արթուրը բարձրացավ ինչ-որ բարձր տեղ, որտեղ մարդիկ, չնայած շենքի վթարային վիճակին, բնակարանից դուրս էին բերում չվնասված իրերը։ Մի երիտասարդ, տեսնելով օպերատորին, ցույց տվեց նրան մանրատախտակի վրայի արյան հետքերը և ասաց.
– Այստեղ հայրս էր պառկած...
Ռումբերը նախատեսված էին կենդանի ուժի ոչնչացման համար։ Ավերված տներն ու հիվանդանոցներում պառկած վիրավորներն ինձ համար արդեն սովորական էին դարձել։ Նորություն էր ռմբապաստարան այցելելը։ Երեկոյան քաղաքում հնչեց տագնապի ազդանշանը։
Դրա ավարտից հետո փողոցներում արդեն մութ էր։ Դերենիկ Բագրատովիչը բոլորին հրավիրեց իր ամառանոց։ Նստած էինք մինչև ուշ գիշեր, ապա ցրվեցինք հսկայական տան առանձին սենյակներով։ Առավոտն ինձ ապշեցրեց։ Ես վաղ արթնացա՝ պատուհանից ներս թափանցող պայծառ լույսից։ Դուրս եկա պատշգամբ և քարացա. մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, լուսաբացի լույսի ներքո փայլում էին Խուստուփ լեռան գեղեցիկ ժայռերը։ Երկինքը պարզ էր և վառ կապույտ…»։
Լրահոս
0