https://arm.sputniknews.ru/20251110/erevan-kapan-erevan-chverter-irakanacnvogh-novair-i-vkajakani-gvortsvoghutjuny-kasecvel-e-95679977.html
Երևան-Կապան-Երևան չվերթեր իրականացնող «NovAir»-ի վկայականի գործողությունը կասեցվել է
Երևան-Կապան-Երևան չվերթեր իրականացնող «NovAir»-ի վկայականի գործողությունը կասեցվել է
Sputnik Արմենիա
«NovAir»–ի ինքնաթիռն այս պահին տեխնիկական սպասարկման փուլում է։ 10.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-10T18:16+0400
2025-11-10T18:16+0400
2025-11-10T18:19+0400
հայաստան
քաղավիացիայի կոմիտե
ինքնաթիռ
երևան
կապան
չվերթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58792655_0:109:1050:700_1920x0_80_0_0_dd932bb6caa310f4f337aaf4cc24b44c.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ժամանակավորապես կասեցրել է Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնող «NovAir» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։Կասեցման որոշումը կայացվել է հոկտեմբերի 27-ին 6 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը և կապված չէ բուն ավիաընկերության գործունեության հետ։Նրա խոսքով՝ հիմա «NovAir»-ի չեխական արտադրության L-410UVP-E20 (EK-4117) օդանավը տեխնիկական սպասարկման փուլում է: Տեխնիկական սպասարկման աշխատանքների և որոշակի ընթացակարգերի ավարտից հետո (համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների) ավիաընկերությունը կկարողանա վերսկսել թռիչքները:Հիշեցնենք` ուղևորների մեծ հոսքով պայմանավորված` Երևան– Կապան–Երևան թռիչքները այս տարվա ապրիլից շաբաթական 5 անգամ էին իրականացվում (3–ի փոխարեն)։Ինքնաթիռը 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր իրականացրել է 95 չվերթ (19 չվերթով շատ, քան 2024 թվականին), տեղափոխել 2096 ուղևոր։Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվեցին սեպտեմբերի 2-ից։
երևան
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58792655_26:0:959:700_1920x0_80_0_0_8819fed0513f667500271dd46adf9a10.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քաղավիացիայի կոմիտե, ինքնաթիռ, երևան, կապան, չվերթ
հայաստան, քաղավիացիայի կոմիտե, ինքնաթիռ, երևան, կապան, չվերթ
Երևան-Կապան-Երևան չվերթեր իրականացնող «NovAir»-ի վկայականի գործողությունը կասեցվել է
18:16 10.11.2025 (Թարմացված է: 18:19 10.11.2025) «NovAir»–ի ինքնաթիռն այս պահին տեխնիկական սպասարկման փուլում է։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ժամանակավորապես կասեցրել է Երևան-Կապան-Երևան ուղղությամբ թռիչքներ իրականացնող «NovAir» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի գործողությունը։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
Կասեցման որոշումը կայացվել է հոկտեմբերի 27-ին 6 ամիս ժամկետով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 27-ը և կապված չէ բուն ավիաընկերության գործունեության հետ։
«Սա օրենսդրության պահանջն է, համաձայն որի` վկայական ստանալու կամ վավեր պահելու համար փոխադրողը պետք է պետք է լինի թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ կամ էլ կնքած լինի առնվազն մեկ պիտանի օդանավ ձեռք բերելու, վարձակալելու մասին մտադրությունների հուշագիր»,- ասաց Աղաբեկյանը։
Նրա խոսքով՝ հիմա «NovAir»-ի չեխական արտադրության L-410UVP-E20 (EK-4117) օդանավը տեխնիկական սպասարկման փուլում է: Տեխնիկական սպասարկման աշխատանքների և որոշակի ընթացակարգերի ավարտից հետո (համաձայն ՀՀ օրենսդրության պահանջների) ավիաընկերությունը կկարողանա վերսկսել թռիչքները:
Հիշեցնենք` ուղևորների մեծ հոսքով պայմանավորված` Երևան– Կապան–Երևան թռիչքները այս տարվա ապրիլից շաբաթական 5 անգամ էին իրականացվում (3–ի փոխարեն)։
Ինքնաթիռը 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր իրականացրել է 95 չվերթ (19 չվերթով շատ, քան 2024 թվականին), տեղափոխել 2096 ուղևոր։
Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես
դադարեցվեցին սեպտեմբերի 2-ից։