https://arm.sputniknews.ru/20250903/erevan-kapan-erevan-chvertery-zhamanakavvorapes-dadarecvel-en-parzabanum-93121628.html
Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են. պարզաբանում
Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են. պարզաբանում
Sputnik Արմենիա
Օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս, որից հետո չեխական L 410 ինքնաթիռը կվերսկսի թռիչքները։ 03.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-03T18:37+0400
2025-09-03T18:37+0400
2025-09-03T18:40+0400
հայաստան
երևան
կապան
չվերթ
թռիչք
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58762110_0:440:768:872_1920x0_80_0_0_f7c1b27d0b2c59dc7da41f2dee787e98.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվում են օդանավի տեխնիկական սպասարկման համար։ Սյունիք TV-ի հետ զրույցում այս մասին ասել է «Նովէյր» ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը։Երևան–Կապան–Երևան ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին հայտարարել է սեպտեմբերի 2–ին։Նրա խոսքով` օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս, որից հետո չեխական L 410 ինքնաթիռը կվերսկսի թռիչքները։ Նա նշեց, որ մամուլը հաճախ է անդրադառնում Սյունիք օդանավակայանին՝ հետաձգված ցանկացած թռիչք կապելով անվտանգության հետ։ Վարդանյանը վստահեցրել է՝ անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա։«Ես պարբերաբար իմ բոլոր հարցազրույցներում նշել եմ` լավագույն երաշխիքը, որ կարող եմ ես տալ, դա այն է, որ ես, իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները պարբերաբար օգտվում ենք այս չվերթերից, տեղափոխում ենք Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ, իսկ տեխնիկական սպասարկումը աշխարհում ընդունված բնականոն գործընթաց է, որը սակարկման ենթակա չէ՝ հաշվի առնելով թռիչքների անվտանգությունը»,– ասել է նա։Հիշեցնենք` ուղևորների մեծ հոսքով պայմանավորված` Երևան– Կապան–Երևան թռիչքները այս տարվա ապրիլից շաբաթական 5 անգամ էին իրականացվում 3–ի փոխարեն։ Դրանք թույլ էին տալիս մայրաքաղաքից Կապան և հակառակը հասնել 40 րոպեում։Ինքնաթիռը 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր իրականացրել է 95 չվերթ (19 չվերթով շատ, քան 2024 թվականին), տեղափոխել 2096 ուղևոր։
երևան
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/1a/58762110_0:368:768:944_1920x0_80_0_0_41f9b050ae2a041bb429350277a2921a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, կապան, չվերթ, թռիչք, ինքնաթիռ
հայաստան, երևան, կապան, չվերթ, թռիչք, ինքնաթիռ
Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են. պարզաբանում
18:37 03.09.2025 (Թարմացված է: 18:40 03.09.2025) Օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս, որից հետո չեխական L 410 ինքնաթիռը կվերսկսի թռիչքները։
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Երևան-Կապան-Երևան չվերթերը ժամանակավորապես դադարեցվում են օդանավի տեխնիկական սպասարկման համար։
Սյունիք TV-ի հետ զրույցում այս մասին ասել է «Նովէյր» ընկերության ղեկավար Կարեն Վարդանյանը։
Երևան–Կապան–Երևան ավիաուղղությունը սպասարկող «Նովէյր» ընկերությունը չվերթերի ժամանակավոր դադարեցման մասին հայտարարել է սեպտեմբերի 2–ին։
«Օդանավը գտնվելու է տեխնիկական սպասարկման մեջ, որովհետև ուղևորների և թռիչքների անվտանգությունը մեզ համար գերակա պահանջ է, որին անվերապահորեն հետևում ենք։ Չվերթերի ընդհատման որոշումը մեզ համար շատ ցավոտ էր, որովհետև Կապան–Երևան չվերթերը մեծ պահանջարկ են վայելում։ Այժմ մենք զուգահեռ աշխատանքներ ենք իրականացնում փոխարինող օդանավ գտնելու ֆորմատով այս բացը լրացնելու համար»,–ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով` օդանավի տեխնիկական սպասարկման համար կարող է պահանջվել մինչև 4 ամիս, որից հետո չեխական L 410 ինքնաթիռը կվերսկսի թռիչքները։ Նա նշեց, որ մամուլը հաճախ է անդրադառնում Սյունիք օդանավակայանին՝ հետաձգված ցանկացած թռիչք կապելով անվտանգության հետ։ Վարդանյանը վստահեցրել է՝ անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա։
«Ես պարբերաբար իմ բոլոր հարցազրույցներում նշել եմ` լավագույն երաշխիքը, որ կարող եմ ես տալ, դա այն է, որ ես, իմ ընկերները, իմ ընտանիքի անդամները պարբերաբար օգտվում ենք այս չվերթերից, տեղափոխում ենք Երևանից Կապան և հակառակ ուղղությամբ, իսկ տեխնիկական սպասարկումը աշխարհում ընդունված բնականոն գործընթաց է, որը սակարկման ենթակա չէ՝ հաշվի առնելով թռիչքների անվտանգությունը»,– ասել է նա։
Հիշեցնենք` ուղևորների մեծ հոսքով պայմանավորված` Երևան– Կապան–Երևան թռիչքները այս տարվա ապրիլից շաբաթական 5 անգամ էին իրականացվում 3–ի փոխարեն։ Դրանք թույլ էին տալիս մայրաքաղաքից Կապան և հակառակը հասնել 40 րոպեում։
Ինքնաթիռը 2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր իրականացրել է 95 չվերթ (19 չվերթով շատ, քան 2024 թվականին), տեղափոխել 2096 ուղևոր։