https://arm.sputniknews.ru/20251109/hhn-amen-inch-arel-e-vor-rus-khaghaghapahnery-heranan-arcakhic-rvobert-qvocharjan-95647458.html
ՀՀ–ն ամեն ինչ արել է, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ–ն ամեն ինչ արել է, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` Արցախի վերջնական կորուստը ուղղակի հետևանք է Պրահայի հայտարարության։ 09.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-09T21:47+0400
2025-11-09T21:47+0400
2025-11-09T22:11+0400
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
արցախ
լեռնային ղարաբաղ
ղարաբաղյան հակամարտություն
ռոբերտ քոչարյան
նիկոլ փաշինյան
պրահա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95652869_2:0:1280:719_1920x0_80_0_0_aae2eb44e28129c77eb5e1f0be5556b2.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից։ «5–րդ ալիք» ՀԸ–ի եթերում նման տեսակետ հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո ՌԴ–ին այլ բան չէր մնում, քան հեռանալը։«Նոյեմբերի 9–ի փաստաթղթի տակ կար ՌԴ նախագահի ստորագրությունը, ինքը պարզապես վկա չէր, ստորագրել էր, բացի դա նաև պատասխանատվություն էր ստանձնել անվտանգության համար և տեղակայել խաղաղապահ ուժեր։ Հայաստանը միակողմանի հրաժարվեց այդ պրոցեսին մասնակից լինելուց։ Ի՞նչ է ասել ՀՀ–ն Պրահայում` «Ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն` ներառյալ Արցախը»։ Դրանից հետո ՌԴ–ն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Միջնորդական դերակատարությունն այդ հայտարարությամբ Հայաստանը զրոյացրել է»,– ասաց Քոչարյանը։Արցախի վերջնական կորուստը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ուղղակի հետևանք է Պրահայի հայտարարության։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այդ հայտարարությամբ Արցախի մի մասը (առանց Շուշիի և Հադրութի) մնում էր ՀՀ ենթակայության տակ։ Արցախը Բերձորի միջանցքով կապ ուներ Հայաստանի հետ։ Միջանցքում տեղակայվել էր ՌԴ զորախումբ։Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:2023թ–ի սեպտեմբերին Արցախխում իրականացված էթնիկ զտումներից կարճ ժամանակ անց` 2024–ի ապրիլի 15–ից դադարեցվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Կրեմլում հաստատել էին, որ ՌԴ խաղաղապահները դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղից։ Գործընթացն իրականացվում է Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ պայմանավորվածությունների մակարդակով։44–օրյա պատերազմին Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին. ինչու
լեռնային ղարաբաղ
պրահա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հայաստանն ամեն ինչ արել է, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
Հայաստանն ամեն ինչ արել է, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից. Ռոբերտ Քոչարյան
2025-11-09T21:47+0400
true
PT3M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/09/95652869_321:0:1280:719_1920x0_80_0_0_e54dc10cbc0fd3cf45d80da12e369f8e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, պրահա, видео
խաղաղապահներն արցախում, խաղաղապահ, արցախ, լեռնային ղարաբաղ, ղարաբաղյան հակամարտություն, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, պրահա, видео
ՀՀ–ն ամեն ինչ արել է, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից. Ռոբերտ Քոչարյան
21:47 09.11.2025 (Թարմացված է: 22:11 09.11.2025) ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` Արցախի վերջնական կորուստը ուղղակի հետևանք է Պրահայի հայտարարության։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի կողմից արվել է ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները հեռանան Արցախից։ «5–րդ ալիք» ՀԸ–ի եթերում նման տեսակետ հայտնեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Պրահայում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո ՌԴ–ին այլ բան չէր մնում, քան հեռանալը։
«Նոյեմբերի 9–ի փաստաթղթի տակ կար ՌԴ նախագահի ստորագրությունը, ինքը պարզապես վկա չէր, ստորագրել էր, բացի դա նաև պատասխանատվություն էր ստանձնել անվտանգության համար և տեղակայել խաղաղապահ ուժեր։ Հայաստանը միակողմանի հրաժարվեց այդ պրոցեսին մասնակից լինելուց։ Ի՞նչ է ասել ՀՀ–ն Պրահայում` «Ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն` ներառյալ Արցախը»։ Դրանից հետո ՌԴ–ն ի՞նչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Միջնորդական դերակատարությունն այդ հայտարարությամբ Հայաստանը զրոյացրել է»,– ասաց Քոչարյանը։
Արցախի վերջնական կորուստը, ըստ Ռոբերտ Քոչարյանի, ուղղակի հետևանք է Պրահայի հայտարարության։
«Մտածո՞ւմ էինք, որ ՌԴ–ն ցմահ պետք է իր վրա պատասխանատվություն վերցներ Ղարաբաղի համար։ Այդպես միջազգային հարաբերություններում չեն անում։ Եթե Հայաստանն այդ քայլը չաներ, չեմ կասկածում` 5 տարին կերկարացվեր ևս 5 տարով, և կլիներ քաղաքական լուծման ինչ–որ տարբերակ»,– ասաց Ռոբերտ Քոչարյանը։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Այդ հայտարարությամբ Արցախի մի մասը (առանց Շուշիի և Հադրութի) մնում էր ՀՀ ենթակայության տակ։ Արցախը Բերձորի միջանցքով կապ ուներ Հայաստանի հետ։ Միջանցքում տեղակայվել էր ՌԴ զորախումբ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Եռակողմ
հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
2023թ–ի սեպտեմբերին Արցախխում իրականացված էթնիկ զտումներից կարճ ժամանակ անց` 2024–ի ապրիլի 15–ից դադարեցվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։
Կրեմլում հաստատել էին, որ ՌԴ խաղաղապահները դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղից։ Գործընթացն իրականացվում է Մոսկվայի և Բաքվի միջև երկկողմ պայմանավորվածությունների մակարդակով։