00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ից խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ–ի և Ադրբեջանի ղեկավարությունը

© Photo : press office of MoD of RFՌուս խաղապահները Արցախում
Ռուս խաղապահները Արցախում - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2024
Բաժանորդագրվել
ԼՂ–ից ՌԴ խաղաղապահների դուրս բերման գործընթացն արդեն սկսվել է։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահներին դուրս բերելու մասին որոշումը համատեղ կայացրել են Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Այսօր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել էր, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
«Երկու երկրների բարձրագույն ղեկավարությունը որոշում է կայացրել Ադրբեջանի տարածքից վաղաժամ դուրս բերել ռուսական խաղաղապահ զորակազմը, որը ժամանակավորապես տեղակայվել էր այստեղ ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։ Գործընթացն արդեն սկսվել է։ Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ որոշումն իրականացնելու համար», - ասել է Հաջիևը ադրբեջանական «ԱզերԹաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում:
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել էր 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
2023թ–ի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղը հայաթափվեց։
Լրահոս
0