00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:49
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն այս տարի շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին

© Photo : official site of the Aurora humanitarian initiativeՋամալ Էլթայեբի
Ջամալ Էլթայեբի - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2025
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն այս տարի շնորհվել է բժիշկ Ջամալ Էլթայեբին`հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և նվիրումի համար։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողողությունը կայացել է Էլիս կղզում, բժիշկ Էլթայեբն ընտրվել է առաջադրված ավելի քան 800 թեկնածուներից։
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա» նախաձեռնության համայնքին
Սուդանում ընթացող կործանարար քաղաքացիական պատերազմի և երկրի առողջապահական համակարգի գրեթե ամբողջական խաթարման պայմաններում բժիշկ Էլթայեբը շարունակում է բաց պահել «Ալ Նաո» հիվանդանոցն Օմդուրմանում՝ որպես մեծ Խարթումի տարածքում գործող վերջին հիվանդանոցներից մեկը։
Բժիշկ Էլթայեբին 1 միլիոն ԱՄՆ դոլար մրցանակ է շնորհվել, քանի որ նա, ինչպես մյուս բոլոր մրցանակակիրները, իրենց կյանքն են վտանգել ուրիշներին փրկելու համար։
«Մեծանալով՝ ես հասկացա, թե որքան փխրուն կարող է լինել կյանքը, և որքան մեծ նշանակություն կարող են ունենալ մեկ մարդու հոգատարությունն ու գիտելիքը։ Ես ուզում էի բժիշկ դառնալ, որպեսզի ծառայեի մարդկանց ամենադժվարին պահերին։ «Ավրորա» մրցանակն ամենուրեք ոգեշնչում է բժիշկներին, ուսուցիչներին, մարդասիրական գործիչներին և սովորական մարդկանց շարունակելու իրենց գործը՝ իմանալով, որ իրենց ջանքերը կարևոր են։ Մեկ մարդու խիզախությունը կարող է բերել փոփոխության, իսկ կարեկցանքը՝ ապաքինման։ Նույնիսկ ամենափոքր բարի գործը կարող է հույս ներշնչել»,- մրցանակը ստանալու ժամանակ ասել է բժիշկ Էլթայեբը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր և Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանն էլ ընդգծել է, որ մի ժամանակաշրջանում, երբ անտարբերությունը լայն տարածում է գտնում, իսկ կարեկցանքը վտանգի տակ է, բժիշկ Էլթայեբը կենդանի ապացույց է, որ մարդկայնությունը չի անհետացել։ Աֆեյանի խոսքով՝ բժիշկ Էլթայեբը հիշեցնում է այն մասին, որ մարդասիրության ոգին դեռ ողջ է, և յուրաքանչյուրն ունի այն պահպանելու պարտավորություն։
Հայտնի է, թե ովքեր են լինելու «Ավրորա» 2025–ի հերոսները
Մրցանակի շնորհման արարողության ժամանակ արժանին է մատուցվել նաև 2025 թ. «Ավրորայի» բացառիկ հերոսներ Սալի Բեքերին, բժիշկ Զուհայր Լահնային և բժիշկ Ջիլ Սիմանին։ Հարգանքի տուրք է մատուցվել նաև բարերարներ Գրասա Մաշելին, Մայքլ Միլքենին, Դեյվիդ Ռուբենսթայնին և Հենրիետա Հ. Ֆորին, որոնք մարմնավորում են «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» հիմնարար սկզբունքը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն այս տարի նշում է գործունեության տասնամյակը, ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների։ Նախաձեռնության համահիմնադիրներից է բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը 2023թ–ից Բաքվի բանտում է։
Լրահոս
0