00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Զոհրաբյան
Մենք, իհարկե, հասնելու ենք արդարության, այդ օրը գալու է. Արա Զոհրաբյան
09:05
11 ր
Էդգար Գալստյան
Այնպես չէ, որ հանձնաժողովներ չեն ստեղծվել, բայց առաջարկների 90 տոկոսը մնացել է թղթի վրա․ Էդգար Գալստյան
09:17
8 ր
Գուրգեն Խանջյան
Ինչպե՞ս է ստացվում, որ նախորդ տարիներին բավարարում էինք պահանջներին, հիմա՝ ոչ. Գուրգեն Խանջյան
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորա» նախաձեռնության համայնքին

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյան - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2025
Բաժանորդագրվել
Վարդանյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կշարունակի պահպանել հայկական արմատները։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել «Ավրորայի» համայնքին։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2025 թ․ դափնեկրի անունը կհայտարարի նոյեմբերի 6-ին Նյու Յորքի Էլիս կղզում՝ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ։ Այս տարի «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի 1 միլիոն դոլար պարգևին հավակնում են մարդասիրական գործիչ Սալի Բեքերը (Միացյալ Թագավորություն), բժիշկներ Ջամալ Էլթայեբը (Սուդան), Զուհայր Լահնան (Մարոկկո) և Ջիլ Սիմանը (ԱՄՆ/Հարավային Սուդան)։
«Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին։ Հենց այս անխոնջ ջանքերն են մարմնավորում «Ավրորայի» ոգին։ Դուք իսկական հերոսներ եք, և «Ավրորայի» հիմնադիրները մշտապես հույս են փայփայել, որ շատերը կհետևեն ձեր օրինակին»,- նշված է Վարդանյանի ուղերձում։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր
հավատացին Հայաստանում ծնունդ առած՝ մարդասիրական համաշխարհային նախաձեռնություն սկսելու տեսլականին, վստահեցին իրեն և աջակցեցին իրենց առատաձեռնությամբ: Հատուկ շնորհակալություն է հայտնել համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին և Վարդան Գրեգորյանին։ Ռուբեն Վարդանյանը հույս է հայտնել, որ «Ավրորան» ԱՄՆ-ում տեղակայված լինելու դեպքում էլ կշարունակի պահպանել իր հայկական արմատները։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք: Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից, իսկ այսօր հրաժարվել է վերջերս նշանակված փաստաբան Էմիլ Բաբիշովի ծառայություններից:։
Լրահոս
0