00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծնունդները քչացել են, ամուսնալուծությունները` ավելացել. որքա՞ն է ՀՀ բնակչության թիվը

Բաժանորդագրվել
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նվազել է նաև ամուսնությունների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. 2025 թ. հոկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը 3 090 500 է եղել, որից 1 977 400–ը բնակվում են քաղաքներում, 1 113 100–ը` գյուղերում: Այդ մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի այսօր հրապարակած «Հայաստանի Հանրապետության սոցիալ–տնտեսական վիճակը 2025 թ. հունվար–սեպտեմբերին» զեկույցում։
Կոմիտեի տվյալներով` հունվար–սեպտեմբերին Հայաստանում ծնվել է 23 698 մարդ` 1244–ով պակաս 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (24 942)։
Դիտարկվող ժամանակահատվում ՀՀ–ում մահացել է 19 064 մարդ։ Մահացության դեպքերը 2024 թվականի համեմատ այս տարի ավելացել են (2024 թ. մահացել է 18 959 մարդ)։ Մահացության դեպքերը հիմնականում գրանցվել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, նորագոյացություններից, շնչառական օրգանների հիվանդություններից։
Ի դեպ, 2025 թ. հունվար–սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում մայրական մահացության դեպքեր Հայաստանում չեն գրանցվել, մինչդեռ 2024 թ. հունվար–սեպտեմբերին արձանագրվել էր մայրական մահացության 6 դեպք:
Ըստ վիճակագրական կոմիտեի` 2025 թ. 9 ամսում ՀՀ–ում ամուսնացել է 10 238 մարդ, մինչդեռ 2024 թ. նույն ժամանակահատվածում ամուսնացել է 11 696 մարդ։ Այս տարի մի փոքր ավելացել է ամուսնալուծությունների թիվը` 3 617 (2024 թվականին ամուսնալուծվել է 3 422 մարդ)։
«Հանրապետությունում 2025 թ. հունվար–սեպտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծությունների 353 դեպք` 2024 թ. հունվար–սեպտեմբերի 293 դեպքի համեմատ»,– ասված է կոմիտեի զեկույցի մեջ:
Ինչ վերաբերում է նորածինների սեռերի հարաբերակցությանը, ապա ինչպես 2024 թ. հունվար–սեպտեմբերին, այնպես էլ 2025 թ. հունվար–սեպտեմբերին կազմել է 110 տղա՝ 100 աղջկա հաշվով:
2025 թ. 9 ամսում ՀՀ պետական սահմանի անցման կետերով մուտք է գործել 3 919 800 մարդ, որից ՀՀ փաստաթղթերով` 1 646 600–ը։ Հայաստանից սահմանային կետերով դուրս է եկել 3 908 400 մարդ, որից 1 649 400–ը` ՀՀ փաստաթղթերով։
Լրահոս
0