https://arm.sputniknews.ru/20251105/rusakan-cvorenvov-bernvats-15-vagvonnern-ajsor-khasnen-vrastan-ajnteghic-el-hajastan-hke-95494397.html
Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն այսօր կհասնեն Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան. ՀԿԵ
Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն այսօր կհասնեն Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան. ՀԿԵ
Sputnik Արմենիա
ՀԿԵ–ում վստահ են, որ այս երթուղին ակտիվ կօգտագործվի և զգալի տնտեսական օգուտներ կբերի երկրին։ 05.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-05T14:04+0400
2025-11-05T14:04+0400
2025-11-05T14:14+0400
հայաստան
ցորեն
ալեքսեյ մելնիկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434285_0:83:1600:983_1920x0_80_0_0_c78dae77ed2e15d66aca93f96c1eb197.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն առաջիկա ժամերին Ադրբեջանից կհասնեն Վրաստան, այնտեղից էլ կգան Հայաստան։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս Հայաստան կհասնի կրկին Ադրբեջանի տարածքով։Նրա խոսքով՝ սա շատ կարևոր իրադարձություն է, փաստացի նոր պատմություն երկաթուղու համար։«Ղազախական հացահատիկն այսօր Ռուսաստանից կհասնի Ադրբեջան, և արդեն առաջիկա օրերին կլինի Հայաստանում։ Մեզ համար՝ որպես երկաթուղայինների, սա շատ կարևոր իրադարձություն է, այդ թվում՝ այն փաստը, որ այժմ հնարավոր է բեռներ հասցնել Հայաստան Ղազախստանից, այլ երկրներից և Ռուսաստանից», – նշեց նա։Մելնիկովն ընդգծեց, որ հնարավոր է դարձել նաև կոնտեյներային բեռնափոխադրումներ կազմակերպել Չինաստանից։ Նա վստահություն հայտնեց, որ երթուղին անկասկած պահանջված կլինի, և երկաթուղով բազմաթիվ բեռներ կհասցվեն Հայաստան։Նոր երկաթուղային ուղղության գործարկումը թույլ կտա նվազեցնել Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև կրճատել բեռների մատակարարման արժեքը, հատկապես Սև ծովով, որն ամենաթանկն է։ Երթուղին կարևոր կլինի ինչպես Հայաստան մեծ քանակությամբ հացահատիկ մատակարարող ընկերությունների, այնպես էլ այլ գործընկերների, այդ թվում՝ նավթամթերք ներմուծող ընկերությունների համար։Մելնիկովը վստահություն հայտնեց, որ այս երթուղին ակտիվ կօգտագործվի և զգալի տնտեսական օգուտներ կբերի երկրին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/05/86434285_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d74f5f1bdbc4d10d84f7c44f1706722c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ցորեն, ալեքսեյ մելնիկով
հայաստան, ցորեն, ալեքսեյ մելնիկով
Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն այսօր կհասնեն Վրաստան, այնտեղից էլ՝ Հայաստան. ՀԿԵ
14:04 05.11.2025 (Թարմացված է: 14:14 05.11.2025) ՀԿԵ–ում վստահ են, որ այս երթուղին ակտիվ կօգտագործվի և զգալի տնտեսական օգուտներ կբերի երկրին։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն առաջիկա ժամերին Ադրբեջանից կհասնեն Վրաստան, այնտեղից էլ կգան Հայաստան։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ ռուսական ծագման ցորենը ՌԴ-ից երկաթուղով Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով, ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է և մոտ օրերս Հայաստան կհասնի կրկին Ադրբեջանի տարածքով։
«Հացահատիկն արդեն ճանապարհին է, և շատ շուտով այն կլինի Հայաստանի տարածքում»,– նշեց Մելնիկովը։
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր իրադարձություն է, փաստացի նոր պատմություն երկաթուղու համար։
«Ղազախական հացահատիկն այսօր Ռուսաստանից կհասնի Ադրբեջան, և արդեն առաջիկա օրերին կլինի Հայաստանում։ Մեզ համար՝ որպես երկաթուղայինների, սա շատ կարևոր իրադարձություն է, այդ թվում՝ այն փաստը, որ այժմ հնարավոր է բեռներ հասցնել Հայաստան Ղազախստանից, այլ երկրներից և Ռուսաստանից», – նշեց նա։
Մելնիկովն ընդգծեց, որ հնարավոր է դարձել նաև կոնտեյներային բեռնափոխադրումներ կազմակերպել Չինաստանից։ Նա վստահություն հայտնեց, որ երթուղին անկասկած պահանջված կլինի, և երկաթուղով բազմաթիվ բեռներ կհասցվեն Հայաստան։
Նոր երկաթուղային ուղղության գործարկումը թույլ կտա նվազեցնել Վերին Լարսի ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև կրճատել բեռների մատակարարման արժեքը, հատկապես Սև ծովով, որն ամենաթանկն է։ Երթուղին կարևոր կլինի ինչպես
Հայաստան մեծ քանակությամբ հացահատիկ մատակարարող ընկերությունների, այնպես էլ այլ գործընկերների, այդ թվում՝ նավթամթերք ներմուծող ընկերությունների համար։
Մելնիկովը վստահություն հայտնեց, որ այս երթուղին ակտիվ կօգտագործվի և զգալի տնտեսական օգուտներ կբերի երկրին։