https://arm.sputniknews.ru/20251106/rdhh-ughigh-erkatughajin-haghvordakcutjuny-nerdrum-e-khaghaghutjan-gvortsum-overchuk-95528088.html
ՌԴ–ՀՀ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը ներդրում է խաղաղության գործում. Օվերչուկ
ՌԴ–ՀՀ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը ներդրում է խաղաղության գործում. Օվերչուկ
Sputnik Արմենիա
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության... 06.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-06T09:41+0400
2025-11-06T09:41+0400
2025-11-06T13:09+0400
ադրբեջան
հայ-ադրբեջանական
ալեքսեյ օվերչուկ
հացահատիկ
հայաստան
ռուսաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90699067_0:0:2624:1477_1920x0_80_0_0_49bc6892f3bc3c3dfdabbd57f81ed0c1.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում։ Այն ընդգծում է համագործակցության նկատմամբ համատեղ ձգտումը: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։Ինչպես հայտնել ենք, այս գիշեր շուրջ 35 տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանից Հայաստան ժամանեց հացահատիկով բեռնված գնացքը, որը եկել է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։«Ողջունում ենք Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը: Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկրների միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն է իրականացվում։ Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում և վկայում է, որ մեր աշխատանքն իրականացվում է ի բարօրություն տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման», – ասել է Օվերչուկը։Նա նշել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների համար հայկական շուկաներին հասանելիությունը, ինչպես նաև բարելավում է ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։ՌԴ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանին, ինչպես նաև իր գործընկերներին Ադրբեջանում և Հայաստանում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված աշխատանքի համար։«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Վրաստանին՝ այս երթուղով փոխադրումը կազմակերպելու գործում կառուցողական մասնակցության համար», – հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի անմիջական արդյունք էր։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։
ադրբեջան
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90699067_100:0:2433:1750_1920x0_80_0_0_bbbdb870970d5207a0ec30c3cf816438.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ալեքսեյ օվերչուկ, հացահատիկ, հայաստան, ռուսաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
ադրբեջան, հայ-ադրբեջանական, ալեքսեյ օվերչուկ, հացահատիկ, հայաստան, ռուսաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
ՌԴ–ՀՀ ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը ներդրում է խաղաղության գործում. Օվերչուկ
09:41 06.11.2025 (Թարմացված է: 13:09 06.11.2025) ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում։ Այն ընդգծում է համագործակցության նկատմամբ համատեղ ձգտումը: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ինչպես
հայտնել ենք, այս գիշեր շուրջ 35 տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանից Հայաստան ժամանեց հացահատիկով բեռնված գնացքը, որը եկել է Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
«Ողջունում ենք Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը: Հայաստանի անկախացումից ի վեր առաջին անգամ մեր երկրների միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն է իրականացվում։ Այս իրադարձությունը իրական, շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում և վկայում է, որ մեր աշխատանքն իրականացվում է ի բարօրություն տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական զարգացման», – ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապը Հարավային Կովկասի պետությունների հետ, մեծացնում է Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների համար հայկական շուկաներին հասանելիությունը, ինչպես նաև բարելավում է ԵԱՏՄ շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։
«Խորհրդանշական է, որ այս երթուղով անցնող առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ կյանքի և արարման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ձգտումը», – նշել է Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Վրաստանին, ինչպես նաև իր գործընկերներին Ադրբեջանում և Հայաստանում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված աշխատանքի համար։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ աշխատանքի համար, ինչպես նաև Վրաստանին՝ այս երթուղով փոխադրումը կազմակերպելու գործում կառուցողական մասնակցության համար», – հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի անմիջական արդյունք էր։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո
հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:
Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։