https://arm.sputniknews.ru/20251106/pashinjany-dprvocneri-gujqy-hamematec-ijevani-irenc-tan-servanti-servizi-het-95534944.html
Փաշինյանը դպրոցների գույքը համեմատեց Իջևանի իրենց տան «սերվանտի սերվիզի» հետ
Փաշինյանը դպրոցների գույքը համեմատեց Իջևանի իրենց տան «սերվանտի սերվիզի» հետ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը կոչ արեց իր բարձրացրած բոլոր այս խնդիրներին շատ լուրջ վերաբերվել։ 06.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-06T12:04+0400
2025-11-06T12:04+0400
2025-11-06T13:27+0400
նիկոլ փաշինյան
դպրոց
դպրոցական
գույք
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95539594_0:0:1280:720_1920x0_80_0_0_fdc39a633807fa9296f42240d528dd1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է հիմնանորոգվող կամ նոր կառուցվող դպրոցների նոր մարզագույքի և լաբորատոր սարքավորումների օգտագործումից։ Այս մասին նա ասաց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Նա կոնկրետ դպրոցների անուններ չնշեց, սակայն ակնարկեց, որ հիմա կանդրադառնա խնդրին, որի հասցեատերերը կհասկանան` խոսքն իրենց մասին է։Գրեթե նույն խնդիրը նա արձանագրել է նաև լաբորատորիաներում, որտեղ իրերը կա՛մ դեռ փաթեթների մեջ են, կա՛մ հանված են փաթեթներից, բայց միևնույնն է` չեն օգտագործվել։Վարչապետը հայտարարեց, որ այս հարցը սուր է դրված, և այսօրվանից սկսած պատահականության սկզբունքով չնախատեսված ձևով հատկապես նորակառույց դպրոցներում դասալսումներ են անցկացնելու։Միայն 2 ուսուցիչ է որոշել, որ պետք է ստանա 700 000 դրամից ավելի վարձատրություն. Փաշինյան«Իջևանի մեր տանը սերվիզ կա, որը ես ծնված օրից հիշում եմ, սակայն մենք ոչ մի անգամ չենք օգտագործել, պահարանում միշտ դրված է։ Իմիջիայլոց, մինչև հիմա էլ կա։ Աչքի տակով որ նայում եմ, ուրիշ տեղեր էլ եմ տեսել, լինում է, որ նույն սերվիզից է լինում նույն տեղում դրված` տաբեր տներում»,– կատակեց Փաշինյանը` զուգահեռներ անցկացնելով դպրոցներում չօգտագործվող մարզագույքի և լաբորատոր սարքավորումների միջև։Նա նույնիսկ նշեց` եթե անգամ լաբորատոր փորձարկումների ժամանակ, օրինակ, կոլբան կոտրվի, ոչինչ, կարևորը` դա միտումնավոր չարվի, միայն թե տվյալ գույքն օգտագործվի։Փաշինյանը խոսեց նաև դպրոցների մշակութային դահլիճներից, որտեղ կա դաշնամուր, սակայն նա պարզել է, որ այն փակ է ու բանալին էլ պահեստում է դրված։Նա կրկին խոսեց նաև դպրոցներում տեղադրված ցնցուղների մասին` նշելով, որ կլինեն երեխաներ, որոնց տանը չի լինի ցնցուղ, նրանք թող տուն գնալուց առաջ գան, ցնցուղ ընդունեն, նոր գնան տուն, միայն թե օգտագործվեն դրանք ու փակի տակ չպահվեն։«Կառավարությունը փող է ծախսել, որ երեխաներն օգտվեն։ Դա նրա համար չէ, որ գանք– նկարվենք, փիար անենք, ասենք` տեսեք` ցնցուղ ենք առել։ Չնայած` փիարն էլ իր տեղն ունի, հարցը դա չէ»,– ընդգծեց Փաշինյանը։Վերջում նա կոչ արեց այս հարցերին շատ լուրջ վերաբերվել։ՀՀ–ում քանի՞ ուսուցիչ է դիմել ատեստավորման համար. նախարարը թվեր հրապարակեց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաշինյանը դպրոցների գույքը համեմատեց Իջևանի իրենց տան «սերվանտի սերվիզի» հետ
Sputnik Արմենիա
Փաշինյանը դպրոցների գույքը համեմատեց Իջևանի իրենց տան "սերվանտի սերվիզի" հետ
2025-11-06T12:04+0400
true
PT0M45S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95539594_161:0:1121:720_1920x0_80_0_0_67f08981bf983d50040e4ad71f80a5fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, դպրոց, դպրոցական, գույք, հհ կառավարություն, видео
նիկոլ փաշինյան, դպրոց, դպրոցական, գույք, հհ կառավարություն, видео
Փաշինյանը դպրոցների գույքը համեմատեց Իջևանի իրենց տան «սերվանտի սերվիզի» հետ
12:04 06.11.2025 (Թարմացված է: 13:27 06.11.2025) ՀՀ վարչապետը կոչ արեց իր բարձրացրած բոլոր այս խնդիրներին շատ լուրջ վերաբերվել։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է հիմնանորոգվող կամ նոր կառուցվող դպրոցների նոր մարզագույքի և լաբորատոր սարքավորումների օգտագործումից։ Այս մասին նա ասաց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նա կոնկրետ դպրոցների անուններ չնշեց, սակայն ակնարկեց, որ հիմա կանդրադառնա խնդրին, որի հասցեատերերը կհասկանան` խոսքն իրենց մասին է։
«Պետք չէ, որ ասածս ընկալվի որպես մեղադրանք։ Մտնում եմ դպրոց` բոլոր հնարավոր գույքերը դրված են, մտնում եմ մարզասրահ` տեսնում եմ թենիսի սեղանը դրված է բասկետբոլի վահանակի տակ։ Ասում եմ` հարգելիներս, ինչո՞ւ եք սա այստեղ դրել։ Հասկացանք` երեխաները թենիս դեռ կկարողանան խաղալ, բա բասկետբոլ ինչպե՞ս են կարողանալու խաղալ»,– ասաց Փաշինյանը։
Գրեթե նույն խնդիրը նա արձանագրել է նաև լաբորատորիաներում, որտեղ իրերը կա՛մ դեռ փաթեթների մեջ են, կա՛մ հանված են փաթեթներից, բայց միևնույնն է` չեն օգտագործվել։
Վարչապետը հայտարարեց, որ այս հարցը սուր է դրված, և այսօրվանից սկսած պատահականության սկզբունքով չնախատեսված ձևով հատկապես նորակառույց դպրոցներում դասալսումներ են անցկացնելու։
«Իջևանի մեր տանը սերվիզ կա, որը ես ծնված օրից հիշում եմ, սակայն մենք ոչ մի անգամ չենք օգտագործել, պահարանում միշտ դրված է։ Իմիջիայլոց, մինչև հիմա էլ կա։ Աչքի տակով որ նայում եմ, ուրիշ տեղեր էլ եմ տեսել, լինում է, որ նույն սերվիզից է լինում նույն տեղում դրված` տաբեր տներում»,– կատակեց Փաշինյանը` զուգահեռներ անցկացնելով դպրոցներում չօգտագործվող մարզագույքի և լաբորատոր սարքավորումների միջև։
Նա նույնիսկ նշեց` եթե անգամ լաբորատոր փորձարկումների ժամանակ, օրինակ, կոլբան կոտրվի, ոչինչ, կարևորը` դա միտումնավոր չարվի, միայն թե տվյալ գույքն օգտագործվի։
Փաշինյանը խոսեց նաև դպրոցների մշակութային դահլիճներից, որտեղ կա դաշնամուր, սակայն նա պարզել է, որ այն փակ է ու բանալին էլ պահեստում է դրված։
«Հարգելիներս, դաշնամուրը երեխաների համար է. դա էն մեր տան սպասքի պես մի՛ տարեք, դրեք պահարանում, դուռը փակեք, որ թեկուզ 50 տարի հետո էլ վարչապետ գա, հարցնեն` դաշնամուրն ո՞ւր է, ասեք` ահա, նայեք` ձեռք տված չէ։ Դաշնամուրը դրված է, որ երեխաները նվագեն, փչացնեն, թող տան, ջարդեն, մի պահեք պահեստում, դրեք բեմերի վրա…Էրեխեք, ասում եմ` ջարդեք, բայց մի ջարդեք, դա ուղղակի պատկերավոր նկարագրություն էր։ Այս ամենն արվում է, որ երեխաները ստեղծագործելու հանարվորություն ունենան, դպրոցում երկար մնալու մոտիվացիա ունենան»,– նորից կատակելով հայտարարեց Փաշինյանը։
Նա կրկին խոսեց նաև դպրոցներում տեղադրված ցնցուղների մասին` նշելով, որ կլինեն երեխաներ, որոնց տանը չի լինի ցնցուղ, նրանք թող տուն գնալուց առաջ գան, ցնցուղ ընդունեն, նոր գնան տուն, միայն թե օգտագործվեն դրանք ու փակի տակ չպահվեն։
«Կառավարությունը փող է ծախսել, որ երեխաներն օգտվեն։ Դա նրա համար չէ, որ գանք– նկարվենք, փիար անենք, ասենք` տեսեք` ցնցուղ ենք առել։ Չնայած` փիարն էլ իր տեղն ունի, հարցը դա չէ»,– ընդգծեց Փաշինյանը։
Վերջում նա կոչ արեց այս հարցերին շատ լուրջ վերաբերվել։