https://arm.sputniknews.ru/20251104/hhum-qani-usucich-e-dimel-atestavvorman-hamar-nakharary-tver-hraparakec-95448409.html
ՀՀ–ում քանի՞ ուսուցիչ է դիմել ատեստավորման համար. նախարարը թվեր հրապարակեց
ՀՀ–ում քանի՞ ուսուցիչ է դիմել ատեստավորման համար. նախարարը թվեր հրապարակեց
Sputnik Արմենիա
Այսօր համակարգում մնացել է բարձրագույն կրթություն չունեցող 594 ուսուցիչ, որոնք կամավոր ատեստավորվել են և հաստատել իրենց առարկայական իմացությունը։ 04.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-04T14:48+0400
2025-11-04T14:48+0400
2025-11-04T14:49+0400
հայաստան
դպրոց
ուսուցիչ
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95120793_0:0:1501:844_1920x0_80_0_0_d488ea3eacc41312cb2be737249593ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ավելի քան 6300 ուսուցիչ արդեն իսկ կամավոր ատեստավորվել է։ Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։Հոկտեմբերի 23-ին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել էր կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները` նշելով, թե լրացումներն ու փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ ՀՀ տարբեր մարզերից պատմության 300 ուսուցիչ բաց նամակով պահանջել էին նախարարությունից փոխել ժամկետները, քանի որ դրանք վերջին պահին են արվել։ Հոկտեմբերի 27-ին նախարարի հրամանով ատեստավորման անցկացման օրերը 1 շաբաթով հետաձգվել էին։Նրա խոսքով՝ ուսուցիչների շուրջ կեսն արդեն կամավոր ատեստավորված է կամ դիմել է համակարգի շահառու դառնալու համար։Նախարարը շեշտեց, որ մյուս տարում ուսուցիչների խրախուսման ծրագրերին նախատեսել են հատկացնել ավելի քան 20 մլրդ դրամ, ինչը կրկնակի շատ է, քան 2024 թվականին։Հայաստանում ռուսաց լեզվի պահպանումը հսկայական նշանակություն ունի. Կոպիրկին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95120793_25:0:1358:1000_1920x0_80_0_0_61f9fa6b4c93841bcf8f9495996d1930.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, ուսուցիչ, ժաննա անդրեասյան
հայաստան, դպրոց, ուսուցիչ, ժաննա անդրեասյան
ՀՀ–ում քանի՞ ուսուցիչ է դիմել ատեստավորման համար. նախարարը թվեր հրապարակեց
14:48 04.11.2025 (Թարմացված է: 14:49 04.11.2025) Այսօր համակարգում մնացել է բարձրագույն կրթություն չունեցող 594 ուսուցիչ, որոնք կամավոր ատեստավորվել են և հաստատել իրենց առարկայական իմացությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում ավելի քան 6300 ուսուցիչ արդեն իսկ կամավոր ատեստավորվել է։ Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու պաշտպանության և գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ։
Հոկտեմբերի 23-ին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել էր կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները` նշելով, թե լրացումներն ու փոփոխությունները վերաբերում են հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։ ՀՀ տարբեր մարզերից պատմության 300 ուսուցիչ բաց նամակով պահանջել էին նախարարությունից փոխել ժամկետները, քանի որ դրանք վերջին պահին են արվել։ Հոկտեմբերի 27-ին նախարարի հրամանով ատեստավորման անցկացման օրերը 1 շաբաթով հետաձգվել էին։
«Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացել է, 2019 թվականին մենք ավելի քան 2200 ուսուցիչ ունեինք, որոնք չունեին բարձրագույն կրթություն։ Այսօր համակարգում մնացել է միայն 594 նման ուսուցիչ, որոնք կամավոր ատեստավորվել են և հաստատել իրենց առարկայական իմացությունը։ Այս պահին մենք ունենք ավելի քան 6300 ուսուցիչ, որոնք կամավոր ատեստավորվել են ու էապես բարձրացրել իրենց վարձատրությունը։ Ավելի քան 8400 ուսուցիչ դիմել է կամավոր ատեստավորման համար, որը մեկնարկելու է հենց այս շաբաթ»,- նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ ուսուցիչների շուրջ կեսն արդեն կամավոր ատեստավորված է կամ դիմել է համակարգի շահառու դառնալու համար։
Նախարարը շեշտեց, որ մյուս տարում ուսուցիչների խրախուսման ծրագրերին նախատեսել են հատկացնել ավելի քան 20 մլրդ դրամ, ինչը կրկնակի շատ է, քան 2024 թվականին։