https://arm.sputniknews.ru/20251106/minchev-2026i-hunvari-verjy-adrbejani-ev-vrastani-mijvov-hajastan-khasni-132-vagvon-cvoren-rd-95526041.html
Մինչև 2026–ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. ՌԴ
Մինչև 2026–ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. ՌԴ
Sputnik Արմենիա
Դիտարկվում են նաև այլ բեռների կատեգորիաների մատակարարումները։ 06.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-06T08:41+0400
2025-11-06T08:41+0400
2025-11-06T08:45+0400
ցորեն
վագոն
ռուսաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
հայաստան
հայաստան–վրաստան համագործակցություն
վրաստանի հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95522552_0:84:1600:984_1920x0_80_0_0_767fbfee9cd424f0a45b79dac7f658a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կհասնի ռուսական ցորենի 132 երկաթուղային վագոն՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը իր Telegram–ալիքում։Ինչպես հայտնել ենք, տարանցիկ սահմանափակումների վերացումից հետո այս գիշեր ռուսական ցորենի առաջին խմբաքանակը՝ 15 վագոն (մոտավորապես 1000 տոննա), Ադրբեջանի տարածքով հասավ Հայաստան։ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնում են, որ առաջին խմբաքանակը՝ ավելի քան 1000 տոննա հացահատիկ, ուղարկվել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։ Բեռնափոխադրումը կազմակերպվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից։ Հացահատիկով բեռնված 15 վագոնով գնացքն անցել է Ադրբեջանով, հատել վրաց-հայկական սահմանը և ուղևորել ՀԿԵ–ի «Դալարիկ» կայարան։Նախարարությունից նշել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի միջով դեպի Հայաստան բեռների տարանցման վերսկսումից հետո։ Սա 1990-ական թվականներից ի վեր առաջին նմանատիպ բեռնափոխադրումն է։ Ցորենից բացի, քննարկվում են նաև այլ բեռների կատեգորիաների մատակարարումներ։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։
ադրբեջան
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/06/95522552_89:0:1512:1067_1920x0_80_0_0_472e4d45d8aa5bbbba264c1fd90e1a15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ցորեն, վագոն, ռուսաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
ցորեն, վագոն, ռուսաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն
Մինչև 2026–ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. ՌԴ
08:41 06.11.2025 (Թարմացված է: 08:45 06.11.2025) Դիտարկվում են նաև այլ բեռների կատեգորիաների մատակարարումները։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կհասնի ռուսական ցորենի 132 երկաթուղային վագոն՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը իր Telegram–ալիքում։
Ինչպես հայտնել ենք, տարանցիկ սահմանափակումների վերացումից հետո այս գիշեր ռուսական
ցորենի առաջին խմբաքանակը՝ 15 վագոն (մոտավորապես 1000 տոննա), Ադրբեջանի տարածքով հասավ Հայաստան։
ՌԴ տրանսպորտի նախարարությունից հայտնում են, որ առաջին խմբաքանակը՝ ավելի քան 1000 տոննա հացահատիկ, ուղարկվել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։ Բեռնափոխադրումը կազմակերպվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից։ Հացահատիկով բեռնված 15 վագոնով գնացքն անցել է Ադրբեջանով, հատել վրաց-հայկական սահմանը և ուղևորել ՀԿԵ–ի «Դալարիկ» կայարան։
Նախարարությունից նշել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի միջով դեպի Հայաստան բեռների տարանցման վերսկսումից հետո։ Սա 1990-ական թվականներից ի վեր առաջին նմանատիպ բեռնափոխադրումն է։ Ցորենից բացի, քննարկվում են նաև այլ բեռների կատեգորիաների մատակարարումներ։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո
հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, և առաջին նման տարանցիկ բեռը կլինի ՀՀ տեղափոխվող ղազախական հացահատիկը:
Ավելի ուշ ՀՀ էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը Հայաստան կմտնի Ակտաու–Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով։