https://arm.sputniknews.ru/20251106/hh-aatsum-ksteghtsvi-artaqin-hakahetakhuzakan-stvorabazhanum-95530734.html
ՀՀ ԱԱԾ–ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
ՀՀ ԱԱԾ–ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
Sputnik Արմենիա
Նախագծով առաջարկվում է ներդնել ԱԱԾ սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում և այլ կառուցվածքային ստորաբաժանումների մասնագիտական հատուկ գիտելիքներ... 06.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-06T11:07+0400
2025-11-06T11:07+0400
2025-11-06T12:54+0400
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
հայաստան
սահմանապահ
հետախուզություն
արտաքին հետախուզության ծառայություն
https://cdn.am.sputniknews.ru/img/120/24/1202401_0:0:1000:563_1920x0_80_0_0_ea7e8ffef0aad62424865bdf0d6507c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը հավանություն ստացան և համարվեցին անհետաձգելի։Նշվում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով, որով կարգավորվել են արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները։Մարդիկ օդանավակայանում քաշքշուկի մեջ չեն ընկնի. ՊԵԿ–ն ու ԱԱԾ–ն համատեղ նախագիծ են մշակում«Ծառայության կողմից հակահետախուզական, այդ թվում՝ արտաքին հակահետախուզական գործունեությունն առավել արդյունավետ և համակարգված իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա ստեղծել արտաքին հակահետախուզական ստորաբաժանում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։Այս ստորաբաժանման ուժերով իրականացվելու է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։ Այսպիսով, կնախատեսվի նաև ԱԱԾ հակահետախուզական և ՀՀ արտաքին հետախուզության ծառայության միջև փոխգործակցության կառուցակարգեր։Նախագծով առաջարկվում է ներդնել ԱԱԾ սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում և այլ կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում պաշտոնյաների անուններով կեղծ հաշիվներ բացողներին գտնելու համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/120/24/1202401_93:0:944:638_1920x0_80_0_0_86d777dbce2a56d5ade89b9b5991b4d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայաստան, սահմանապահ, հետախուզություն, արտաքին հետախուզության ծառայություն
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, հայաստան, սահմանապահ, հետախուզություն, արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ ԱԱԾ–ում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում
11:07 06.11.2025 (Թարմացված է: 12:54 06.11.2025) Նախագծով առաջարկվում է ներդնել ԱԱԾ սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում և այլ կառուցվածքային ստորաբաժանումների մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կստեղծվի արտաքին հակահետախուզական ստորաբաժանում։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը հավանություն ստացան և համարվեցին անհետաձգելի։
Նշվում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. դեկտեմբերի 23-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով, որով կարգավորվել են արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները։
«Ծառայության կողմից հակահետախուզական, այդ թվում՝ արտաքին հակահետախուզական գործունեությունն առավել արդյունավետ և համակարգված իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ԱԱԾ հետախուզության գլխավոր վարչության հիմքի վրա ստեղծել արտաքին հակահետախուզական ստորաբաժանում»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Այս ստորաբաժանման ուժերով իրականացվելու է նաև օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների անվտանգության ապահովումը։ Այսպիսով, կնախատեսվի նաև ԱԱԾ հակահետախուզական և ՀՀ արտաքին հետախուզության ծառայության միջև փոխգործակցության կառուցակարգեր։
Ստորաբաժանմանը իրավասություն կտրվի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իրենց գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում։
Նախագծով առաջարկվում է ներդնել ԱԱԾ սահմանապահ զորքերում, հատուկ ստորաբաժանումներում և այլ կառուցվածքային ստորաբաժանումների՝ մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող պաշտոններում 30 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացիներին։