00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Սերժ Սարգսյան
44-օրյա պատերազմն անխուսափելի չէր․ Սերժ Սարգսյան
14:10
2 ր
Սերժ Սարգսյան
Սամվել Շահրամանյանը դեռ կխոսի Բաքվի բանտում գտնվողների ցուցակի մասին․ Սերժ Սարգսյան
14:12
2 ր
Սերժ Սարգսյան
Ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին հայտարարությունները հեքիաթ են․ Սերժ Սարգսյան
14:14
1 ր
Նիկոլ Փաշինյան
Պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի. Փաշինյանը՝ 44–օրյա պատերազմը կանխելու հնարավորության մասին
14:16
2 ր
Զարուհի Փոստանջյան
Վարդան Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․ Զարուհի Փոստանջյան
14:30
3 ր
Դավիթ Խաժակյան
Առաջինից երկրորդ ընտրություն ըննդիմությունը կոնոսոլիդացվելու հնարավորություն կստանա. Դավիթ Խաժակյան
14:34
6 ր
Սուրեն Սուրենյանց
Կայուն մեմասնության տխրահռչակ սկզբունքից իշխանությունները հրաժարվել չեն ուզում. Սուրեն Սուրենյանց
14:41
4 ր
Զարմիկ Պողիկյան
Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթների վերականգնումն անհրաժեշտություն էր. Զարմիկ Պողիկյան
14:46
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Սեյրան Օհանյան
Մեր ունեցած սպառազինությունը Փաշինյանի օրոք է դարձել մետաղի ջարդոն․ Սեյրան Օհանյան
17:19
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔԿ–ն վնասի վերականգնման պլան չունի. Արթուր Պողոսյանը` տնտեսվարողների խնդիրների մասին

© Photo : press office of the Parliament of ArmeniaԱրթուր Պողոսյան
Արթուր Պողոսյան - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` այն, ինչ անում են ՔԿ–ն ու ՊԵԿ–ը, մեկ բառով կոչվում է պետական ռեկետ։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի քննչական կոմիտեն պետությանը պատճառված վնասի վերականգման պլան չունի։ ՀՀ ԱԺ պետական–իրավական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանին։
«Տնտեսվարողների նկատմամբ հարուցված գործերը հիմնականում վերաբերում են 10 միլիոն դրամից ավելի խախտում արձանագրելու հետ։ Տնտեսվարողները նշում են, որ հաճախ գումարի չափը միտումնավոր է ուռճացվում, որպեսզի իրենց գործերը ՊԵԿ–ը փոխանցի քննչական կոմիտե ու գործ հարուցվի, որից հետո առգրավում են նաև նրանց գույքը»,– նշեց Վարդանյանը։
Ի պատասխան ՔԿ նախագահը վստահեցրեց` երբ ՊԵԿ–ից ստանում են պատշաճ հաղորդում որևէ տնտեսվարողի կողմից հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու մասին, դրա հիմքում դրվում են որոշակի փաստական տվյալներ, այդ թվում` ՊԵԿ–ի կողմից ներկայացված նախնական հաշվարկ, որի հիման վրա էլ նախաձեռնվում են քրեական վարույթներ։
«Դրանից հետո միայն մենք սկսում ենք քննչական գործողություններ կատարել, որի մեջ մտնում է նաև գույքի առգրավումը։ Դրան հաջորդում են մեր ստուգումները, որի արդյունքում որոշում ենք անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցը։ Բազմաթիվ են դեպքերը, երբ նախնական հաշվարկի հիման վրա մենք վարույթներ չենք նախաձեռնել։ Վնասների վերականգնման պլան` որպես այդպիսին, ՔԿ–ում գոյություն չունի, դրանք ուղղակի ընթացիկ գործեր են»,– հայտարարեց Պողոսյանը։
ՔԿ նախագահի խոսքով` իրենց գործողությունների մեջ արտառոց ոչինչ չկա. կոմիտեն իր քայլերը կազմակերպում է այնպես, որ առավելագույնս չխոչընդոտի տնտեսվարողի գործունեությունը։
Վարդանյանը նշեց, որ շատ տնտեսվարողներ բողոքում են, թե իրենց նկատմամբ քննիչների վերաբերմունքն այնպիսին է, կարծես ծանր հանցագործի հետ են առնչվում։
Արթուր Պողոսյանը խոստացավ իշխող ուժի պատգամավորի խոսքերն ընդունել ի գիտություն։
Վարդանյանի բարձրացրած խնդրին արձագանքեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Խնդիրը սյուռ է. ՊԵԿ–ը գցում է ՔԿ–ի վրա, ՔԿ–ն` ՊԵԿ–ի։ ՊԵԿ–ի հետ այս նույն քննարկումն ունեցել ենք, ու նա անմեղ դեմքով ասում է` մենք ի՞նչ մեղավոր ենք, ՔԿ–ն է մեղավոր։ Հարկայինի աշխատողները շատ կուլտուրական ներխուժում են տնտեսվարողների գործունեության վայր, առաջարկում են X գումարի հարկ վճարել, հակառակ դեպքում սպառնում են` ձեզնով կզբաղվեն քննիչները։ Քննիչներն իրենց հերթին տնտեսվարողին առաջարկում են X գումարի չափով վճարում անել ինչ–որ հաշվեհամարի, որը հետո կա՛մ կվերադարձվի, կա՛մ ոչ։ Եթե տնտեսվարողները մերժեն քննիչներին, սպառնում է կալանավորում կա՛մ տվյալ անձին, կա՛մ այդ բիզնեսի ղեկավարին»,– ընդգծեց պատգամավորը։
Խամոյանի խոսքով` այն, ինչ անում են ՔԿ–ն ու ՊԵԿ–ը, մեկ բառով կոչվում է պետական ռեկետ։
Կալանավորվել է ՊԵԿ–ի գլխավոր հարկային տեսուչը. կաշառքի գործով անցնում են ևս 2 աշխատակիցներ
Լրահոս
0