00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինձ նվեր պետք չէ․ Թագուհի Թովմասյանը փորձեց ձեռնաշղթա նվիրել ՔԿ նախագահին

© Sputnik / Aram NersesyanԹագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան - Sputnik Արմենիա, 1920, 05.11.2025
Բաժանորդագրվել
Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ Հայաստանում կալանավորներն ավելի շատ են, քան դատապարտյալները։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ փորձեց ձեռնաշղթա նվիրել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին ։
Թովմասյանն անդրադարձավ ՔԿ նախագահի հաղորդած տվյալներին, թե 2025 թվականի ընթացքում կալանավորելու միջնորդությունների թիվը նվազել է 16,4 տոկոսով` հիշեցնելով, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, նախորդ շաբաթ ելույթ ունենալով նույն քննարկումների շրջանակում, հայտարարել էր, որ Հայաստանում կալանավորներն ավելի շատ են, քան դատապարտյալները:
«Հուսամ՝ կդնեք Ձեր սեղանին և ամեն անգամ ձեռնաշղթաները տեսնելիս կհիշեք, որ քաղաքացիներին ուղղակի տանել կալանքի ամենաճիշտ որոշումը չէ»,- ասաց Թովմասյանը՝ փորձելով նվերը փոխանցել ՔԿ նախագահին։
«Ինձ նվեր պետք չէ, առավել ևս էդ խաղալիքը։ Ես դրա իսկականն ունեմ»,- պատասխանեց ՔԿ նախագահը։
Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հոկտեմբերի 29-ին հայտարարեց, որ առաջարկելու են սահմանել քրեական գործերով վարույթի վերջնաժամկետ։ Նա նշեց, որ 1700 կալանավորներից 10-15-ը կալանքի տակ են ավելի քան 5 տարի, մյուսների մի մասը՝ ավելի քան մեկ տարի, և դա բացասական երևույթ է։
Լրահոս
0