https://arm.sputniknews.ru/20251029/ardaradatutjan-nakhararutjuny-karajarki-qreakan-gvortservov-varujti-verjnazhamket-sahmanel--95228652.html
Արդարադատության նախարարությունը կառաջարկի քրեական գործերով վարույթի վերջնաժամկետ սահմանել
Արդարադատության նախարարությունը կառաջարկի քրեական գործերով վարույթի վերջնաժամկետ սահմանել
Sputnik Արմենիա
1700 կալանավորներից 10-15-ը կալանքի տակ են ավելի քան 5 տարի, մյուսների մի մասը՝ ավելի քան մեկ տարի։ 29.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-29T14:49+0400
2025-10-29T14:49+0400
2025-10-29T14:49+0400
սրբուհի գալյան
հհ արդարադատության նախարարություն
կալանք
դատ
դատարան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95220791_0:0:1500:844_1920x0_80_0_0_eef0b91dbe1457ce7817959e487ad7b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարարությունը կառաջարկի սահմանել քրեական գործերով վարույթի վերջնաժամկետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ հանձնաժողովների մակարդակով 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում պատասխանելով պատգամավորների հարցերին։ Դրանով կսահմանափակվի նաև կալանավորների կալանքի ժամկետը, հավելեց նա՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։1700 կալանավորներից 10-15-ը կալանքի տակ են ավելի քան 5 տարի, մյուսների մի մասը՝ ավելի քան մեկ տարի, և դա բացասական երևույթ է, հավելել է նա։Դատարանում գտնվող քրեական վարույթների ձգձգման հաջորդ պատճառն այն է, որ դրանք նոր դատավորի փոխանցելուց հետո գործի քննությունը սկսվում է զրոյական կետից:Արդարադատության նախարարությունը ևս մեկ անգամ ուսումնասիրել է դատարանների ծանրաբեռնվածության հետ կապված հարցը և եկել այն եզրակացության, որ տարբեր ատյաններում պետք է ընդունել մոտ 30 դատավորի, ինչպես նաև բարձրացնել դատավորների օգնականների աշխատավարձը (որոնք այս պահին շատ ծանրաբեռնված են): Այդ մասին որոշումը կախված կլինի բյուջեի հնարավորություններից, ընդգծել Է նախարարը։Նշենք, որ նշված դատավարական ընթացակարգերը կատարելագործելու համար ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծ պատրաստել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1d/95220791_95:0:1428:1000_1920x0_80_0_0_3b92ac161a2583d9669ba2fdaeee4d24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սրբուհի գալյան, հհ արդարադատության նախարարություն, կալանք, դատ, դատարան, դատավոր
սրբուհի գալյան, հհ արդարադատության նախարարություն, կալանք, դատ, դատարան, դատավոր
Արդարադատության նախարարությունը կառաջարկի քրեական գործերով վարույթի վերջնաժամկետ սահմանել
1700 կալանավորներից 10-15-ը կալանքի տակ են ավելի քան 5 տարի, մյուսների մի մասը՝ ավելի քան մեկ տարի։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարարությունը կառաջարկի սահմանել քրեական գործերով վարույթի վերջնաժամկետ։ Այս մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ հանձնաժողովների մակարդակով 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակում պատասխանելով պատգամավորների հարցերին։ Դրանով կսահմանափակվի նաև կալանավորների կալանքի ժամկետը, հավելեց նա՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
«Գնալու ենք յուրաքանչյուր կոնկրետ դատավարության համար կոնկրետ դատավարական ժամկետ սահմանելու ճանապարհով. քրեական գործերով դա լինելու է 1 տարին, որը կարող է երկարացվել ոչ ավելի, քան 3 անգամ՝ կրկին 1 տարով, բայց պատճառաբանված որոշմամբ: Այսինքն՝ կանոնը լինելու է 1 տարին, դրանից շեղում հնարավոր է լինելու, և մենք մեր մտքում ունենք, որ շեղման թույլտվությունն առաջիկա տարիների համար ենք տալու, քանի որ ունենք օբյեկտիվ ծանրաբեռնվածություն:
1700 կալանավորներից 10-15-ը կալանքի տակ են ավելի քան 5 տարի, մյուսների մի մասը՝ ավելի քան մեկ տարի, և դա բացասական երևույթ է, հավելել է նա։
Դատարանում գտնվող քրեական վարույթների ձգձգման հաջորդ պատճառն այն է, որ դրանք նոր դատավորի փոխանցելուց հետո գործի քննությունը սկսվում է զրոյական կետից:
«Մենք ունենք նախաձեռնություն, ըստ որի՝ դատավորի փոփոխության դեպքում, եթե կողմերը չեն առարկում, գործի քննությունը չպետք է սկսվի զրոյական կետից, այլ պետք է շարունակվի այն կետից, որում ավարտվել է, այսինքն՝ առաջին դատավորը որ կետում թողել գնացել է»,-ասաց նախարարը:
Արդարադատության նախարարությունը ևս մեկ անգամ ուսումնասիրել է դատարանների ծանրաբեռնվածության հետ կապված հարցը և եկել այն եզրակացության, որ տարբեր ատյաններում պետք է ընդունել մոտ 30 դատավորի, ինչպես նաև բարձրացնել դատավորների օգնականների աշխատավարձը (որոնք այս պահին շատ ծանրաբեռնված են): Այդ մասին որոշումը կախված կլինի բյուջեի հնարավորություններից, ընդգծել Է նախարարը։
Նշենք, որ նշված դատավարական ընթացակարգերը կատարելագործելու համար ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների նախագիծ պատրաստել: