https://arm.sputniknews.ru/20251105/hajastani-ev-turqiaji-mijev-erkkhvosutjunn-adrbejani-het-eghatsi-hakapatkern-e-mirzvojan-95479234.html
Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունն Ադրբեջանի հետ եղածի հակապատկերն է․ Միրզոյան
Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունն Ադրբեջանի հետ եղածի հակապատկերն է․ Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքները ավելացնելու պայմանավորվածություններ կան, ընդ որում՝ ոչ միայն Թուրքիայից դեպի Երևան, այլև... 05.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-05T10:51+0400
2025-11-05T10:51+0400
2025-11-05T10:53+0400
հայաստան
թուրքիա
ադրբեջան
արարատ միրզոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/05/95477282_0:0:1500:844_1920x0_80_0_0_84135f9a1689a896db429591feedc731.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա երկխոսությունն ու հարաբերությունները ինչ-որ առումով հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակի։ «Օրբելի» կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե խաղաղության գործընթացը կառուցվում է երկու պետությունների, բայց ոչ ժողովուրդների միջև։Միրզոյանը նշեց՝ երբ խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, պետք է հասկանանք՝ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, բայց մնում են հարցեր, որոնք ենթակա են կարգավորման, այդ թվում՝ հասարակությունների, քաղաքացիների միջև կապերը։«Այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին հասարակությունների՝ մտավոր ամբողջական հաշտեցման բացակայությունը նաև օբյեկտիվ է, պայմանավորված է հոգեբանական խոր տրավմայով, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են, և հաղթահարելու խնդիր կա, ժամանակ է պահանջում»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ փորձում են կապեր հաստատել քաղհասարակությունների միջև։Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանի դեպքում երկու երկրների կառավարությունների միջև կա հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի առանձին հարցերի շուրջ, և պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև հաշտեցման ուղղությամբ, Թուրքիայի պարագայում ճիշտ հակառակն է։Նա հավելեց՝ այսօր Թուրքիայի հետ շատ ինտենսիվ և բովանդակալի քաղաքական երկխոսություն է հաստատված։Բաքվում մեզ հարցնում են Երևան կատարած այցի տպավորությունների մասին. ադրբեջանցի փորձագետ
թուրքիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/05/95477282_167:0:1500:1000_1920x0_80_0_0_df182ebfcc2692a3e9399c8b9f5cfe43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, ադրբեջան, արարատ միրզոյան
հայաստան, թուրքիա, ադրբեջան, արարատ միրզոյան
Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունն Ադրբեջանի հետ եղածի հակապատկերն է․ Միրզոյան
10:51 05.11.2025 (Թարմացված է: 10:53 05.11.2025) ՀՀ արտգործնախարարի խոսքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքները ավելացնելու պայմանավորվածություններ կան, ընդ որում՝ ոչ միայն Թուրքիայից դեպի Երևան, այլև Գյումրի։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik․ Հայաստանի և Թուրքիայի միջև առկա երկխոսությունն ու հարաբերությունները ինչ-որ առումով հայելային հակապատկերն են Ադրբեջանի հետ եղած իրավիճակի։ «Օրբելի» կենտրոնի կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին, թե խաղաղության գործընթացը կառուցվում է երկու պետությունների, բայց ոչ ժողովուրդների միջև։
Միրզոյանը նշեց՝ երբ խոսում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, պետք է հասկանանք՝ հիմնական սկզբունքները համաձայնեցված են, բայց մնում են հարցեր, որոնք ենթակա են կարգավորման, այդ թվում՝ հասարակությունների, քաղաքացիների միջև կապերը։
«Այդ հաշտեցման կարիքը կա, բայց այս պահին հասարակությունների՝ մտավոր ամբողջական հաշտեցման բացակայությունը նաև օբյեկտիվ է, պայմանավորված է հոգեբանական խոր տրավմայով, վերքերով, որոնք դեռ շատ թարմ են, և հաղթահարելու խնդիր կա, ժամանակ է պահանջում»,- ասաց Միրզոյանը՝ նշելով, որ փորձում են կապեր հաստատել քաղհասարակությունների միջև։
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանի դեպքում երկու երկրների կառավարությունների միջև կա հաստատված խաղաղություն, համաձայնեցված սկզբունքներ, գործընթաց, որը պիտի շարունակվի առանձին հարցերի շուրջ, և պետք է ջանք գործադրվի նաև հասարակությունների միջև հաշտեցման ուղղությամբ, Թուրքիայի պարագայում ճիշտ հակառակն է։
«Տարիներով, տասնամյակներով փակ սահմանների պայմաններում մարդիկ գնացել են, այցելել են իրար, առևտուր է եղել և կա՝ շատ շոշափելի, պրոբլեմն այն է եղել, որ այդ առևտուրը երրորդ երկրով է եղել, թռիչքներ են եղել և հիմա էլ կան, պայմանավորվածություն կա ավելացնել թռիչքները Թուրքիայից դեպի Երևան ու նաև դեպի Գյումրի։ Այդ խնդիրը մենք Թուրքիայի հետ երբեք չենք ունեցել, Թուրքիայի հետ խնդիրը եղել է այն, որ սահմանը եղել է փակ, և չեն եղել դիվանագիտական հարաբերություններ»,- նշեց Միրզոյանը։
Նա հավելեց՝ այսօր Թուրքիայի հետ շատ ինտենսիվ և բովանդակալի քաղաքական երկխոսություն է հաստատված։