https://arm.sputniknews.ru/20251104/baqvum-mez-harcnum-en-erevan-ajci-tpavvorutjunneri-masin-adrbejanci-pvordzaget-95448235.html
Բաքվում մեզ հարցնում են Երևան այցի տպավորությունների մասին. ադրբեջանցի փորձագետ
Բաքվում մեզ հարցնում են Երևան այցի տպավորությունների մասին. ադրբեջանցի փորձագետ
Sputnik Արմենիա
Հուսեյնովը վստահություն է հայտնել, որ հայկական պատվիրակության Ադրբեջան պատասխան այցից հետո Երևանում ևս հետաքրքրություն ու քննարկում կլինեն։ 04.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-04T14:39+0400
2025-11-04T14:39+0400
2025-11-04T14:42+0400
ադրբեջանցի
փորձագետ
հայաստան
հայ
խաղաղության պայմանագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95445534_0:83:1600:983_1920x0_80_0_0_8fc9ca657edeee1149bd3af55c35529b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանում հասարակությունն ու ԶԼՄ-ները նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում քաղհասարակության անդամների Երևան կատարած այցի արդյունքների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը՝ ելույթ ունենալով Երևանում կայացած «Օրբելի Ֆորում. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային խորհրդաժողովում:Հուսեյնովի խոսքով՝ ադրբեջանական հանրության շրջանում հաշտեցման գործընթացի նկատմամբ միասնական վերաբերմունք չկա. կան տարբեր գնահատականներ՝ բացասականից մինչև դրական:«Հակամարտության մասին հիշողությունը դեռ թարմ է, և առաջ շարժվելու համար ժամանակ կպահանջվի»,-նշել է նա:Փորձագետն ընդգծել է, որ հասարակությունների միջև երկխոսության նկատմամբ ուշադրությունն աճում է, իսկ Երևան այցը վստահության ձևավորման քայլ էր:Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները երեք-չորս տասնամյակ ապրել են միմյանցից մեկուսացված։«Այսօր կարելի է շարունակել առճակատման հռետորաբանությունը, բայց կարելի է և փորձել լսել ու հասկանալ միմյանց։ Կարևոր է, որ հիմա մենք երկրորդ ճանապարհն ընտրելու հնարավորություն ունենք»,-հավելել է նա։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/04/95445534_90:0:1510:1065_1920x0_80_0_0_876367d378427396592bdc797941da27.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջանցի, փորձագետ, հայաստան, հայ, խաղաղության պայմանագիր
ադրբեջանցի, փորձագետ, հայաստան, հայ, խաղաղության պայմանագիր
Բաքվում մեզ հարցնում են Երևան այցի տպավորությունների մասին. ադրբեջանցի փորձագետ
14:39 04.11.2025 (Թարմացված է: 14:42 04.11.2025) Հուսեյնովը վստահություն է հայտնել, որ հայկական պատվիրակության Ադրբեջան պատասխան այցից հետո Երևանում ևս հետաքրքրություն ու քննարկում կլինեն։
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի - Sputnik. Ադրբեջանում հասարակությունն ու ԶԼՄ-ները նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում քաղհասարակության անդամների Երևան կատարած այցի արդյունքների նկատմամբ: Այս մասին հայտարարել է Բաքվի Թոփչուբաշովի անվան վերլուծական կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը՝ ելույթ ունենալով Երևանում կայացած «Օրբելի Ֆորում. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային խորհրդաժողովում:
Հուսեյնովի խոսքով՝ ադրբեջանական հանրության շրջանում հաշտեցման գործընթացի նկատմամբ միասնական վերաբերմունք չկա. կան տարբեր գնահատականներ՝ բացասականից մինչև դրական:
«Հակամարտության մասին հիշողությունը դեռ թարմ է, և առաջ շարժվելու համար ժամանակ կպահանջվի»,-նշել է նա:
Փորձագետն ընդգծել է, որ հասարակությունների միջև երկխոսության նկատմամբ ուշադրությունն աճում է, իսկ Երևան այցը վստահության ձևավորման քայլ էր:
«Շատերը դրական են տրամադրված, ԶԼՄ-ները ակտիվորեն հետաքրքրվում են ուղևորության արդյունքներով։ Կարծում եմ՝ երբ հայկական պատվիրակությունը այցելի Ադրբեջան և վերադառնա, այստեղ նույն արձագանքը կլինի։ Մենք փոխադարձ ճանաչման փուլում ենք»,-ասել է Հուսեյնովը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները երեք-չորս տասնամյակ ապրել են միմյանցից մեկուսացված։
«Այսօր կարելի է շարունակել առճակատման հռետորաբանությունը, բայց կարելի է և փորձել լսել ու հասկանալ միմյանց։ Կարևոր է, որ հիմա մենք երկրորդ ճանապարհն ընտրելու հնարավորություն ունենք»,-հավելել է նա։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։