https://arm.sputniknews.ru/20251103/shvoghakati-herardzakumy-dadarecnelu-harc-chka-bta-nakharar-95403973.html
«Շողակաթի» հեռարձակումը դադարեցնելու հարց չկա. ԲՏԱ նախարար
«Շողակաթի» հեռարձակումը դադարեցնելու հարց չկա. ԲՏԱ նախարար
Sputnik Արմենիա
Հայրապետյանը վստահ է, որ «Շողակաթը» մրցույթում զբաղեցնելու է հանրային մուլտիպլեքսի սլոթն ու շարունակելու է հեռարձակումը։ 03.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-03T17:40+0400
2025-11-03T17:40+0400
2025-11-03T17:48+0400
հայաստան
«շողակաթ» հեռուստաընկերություն
մխիթար հայրապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84640187_53:203:1587:1066_1920x0_80_0_0_9ae586a01e4d9facbcf725b2007adfce.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ «Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ստանալու նոր մրցույթին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։Հայրապետյանը ՀՀ կառավարության անունից հայտարարեց, որ «Շողակաթի» հեռարձակման հարց չի եղել։Ըստ նրա՝ կառավարությունը բարձր է գնահատում խոսքի ազատությունը։«Ցցուն օրինակն այն է, որ հանրային մուլտիպլեքսում մինչ այս պահը գործում են այնպիսի հեռուստաալիքներ, որոնք սաստիկ քննադատություններով են հանդես գալիս կառավարության, իշխող ուժի գործունեության հասցեին»,– ասաց նախարարը` վստահեցնելով, որապագայում ևս որևէ քննարկում չի լինելու այս կամ այն հեռուստաալիքից ազատվելու վերաբերյալ։ Նա նշեց, որ քննարկումները վերաբերել են ֆինանսավորման մոդելին։Հիշեցնենք` ԱԺ–ն հոկտեմբերի 24-ին ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/09/84640187_233:87:1539:1067_1920x0_80_0_0_1d23a2b631a5ac0dbd100f2ab6bcca12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «շողակաթ» հեռուստաընկերություն, մխիթար հայրապետյան
հայաստան, «շողակաթ» հեռուստաընկերություն, մխիթար հայրապետյան
«Շողակաթի» հեռարձակումը դադարեցնելու հարց չկա. ԲՏԱ նախարար
17:40 03.11.2025 (Թարմացված է: 17:48 03.11.2025) Հայրապետյանը վստահ է, որ «Շողակաթը» մրցույթում զբաղեցնելու է հանրային մուլտիպլեքսի սլոթն ու շարունակելու է հեռարձակումը։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ «Շողակաթը» պետք է շարունակի հեռարձակվել՝ մասնակցելով հանրային մուլտիպլեքսում լիցենզիա ստանալու նոր մրցույթին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Նախագծի հեղինակների հետ մեր քննարկումները մեզ մոտ հստակ այդ տպավորությունն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման-չհեռարձակման հարցը, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։ Այսինքն՝ սլոթը պետք է կրկին մրցույթի դրվի, և մենք այդ համոզմունքն ունենք, որ «Շողակաթը» մասնակցելու է մրցույթին, զբաղեցնելու է այդ սլոթն ու շարունակելու է հեռարձակվել թե՛ հանրային մուլտիպլեքսի տարածքում, թե՛ ցանցային օպերատորների»,- նշեց նախարարը։
Հայրապետյանը ՀՀ կառավարության անունից հայտարարեց, որ «Շողակաթի» հեռարձակման հարց չի եղել։
Ըստ նրա՝ կառավարությունը բարձր է գնահատում խոսքի ազատությունը։
«Ցցուն օրինակն այն է, որ հանրային մուլտիպլեքսում մինչ այս պահը գործում են այնպիսի հեռուստաալիքներ, որոնք սաստիկ քննադատություններով են հանդես գալիս կառավարության, իշխող ուժի գործունեության հասցեին»,– ասաց նախարարը` վստահեցնելով, որ
ապագայում ևս որևէ քննարկում չի լինելու այս կամ այն հեռուստաալիքից ազատվելու վերաբերյալ։ Նա նշեց, որ քննարկումները վերաբերել են ֆինանսավորման մոդելին։
Հիշեցնենք` ԱԺ–ն հոկտեմբերի 24-ին
ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։
Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։