https://arm.sputniknews.ru/20251103/haj-turqakan-sahmani-bacumy-derevs-chi-qnnarkvum-95395880.html
Հայ-թուրքական սահմանի բացումը դեռևս չի քննարկվում
Հայ-թուրքական սահմանի բացումը դեռևս չի քննարկվում
Sputnik Արմենիա
Կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է, բայց սահմանի բացման կոնկրետ ժամկետներ չկան։ 03.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-03T15:03+0400
2025-11-03T15:03+0400
2025-11-03T15:03+0400
հայաստան
թուրքիա
սահման
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903497_0:0:1601:901_1920x0_80_0_0_9015153179b5c74ae4d158dcfafec17e.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ չի քննարկվում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:Գործակալության զրուցակիցը միաժամանակ նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է:Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են առանց նախապայմանների գործընթացն առաջ տանելու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։ Իրական առաջընթաց չենք տեսնում. «Ակոսի» խմբագիրը` հայ–թուրքական հարաբերությունների մասին2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903497_0:0:1601:1200_1920x0_80_0_0_68d3e8d9aa617a9de331b27d2160e75c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թուրքիա, սահման
հայաստան, թուրքիա, սահման
Հայ-թուրքական սահմանի բացումը դեռևս չի քննարկվում
Կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է, բայց սահմանի բացման կոնկրետ ժամկետներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի - Sputnik. Հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ չի քննարկվում։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:
Գործակալության զրուցակիցը միաժամանակ նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է:
«Այս պահին խոսքը հարաբերությունների կարգավորման մասին է, այլ ոչ թե սահմանի կոնկրետ բացման։ Այդ հարցը կախված կլինի գործընթացից, կոնկրետ ժամկետներ դեռ չկան», - ասել է պարբերականի աղբյուրը։
Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն 1991 թվականից, իսկ երկրների միջև պետական սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։
2021 թվականի դեկտեմբերին կողմերը հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչներ են նշանակել։ 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարները վերահաստատել են առանց նախապայմանների գործընթացն առաջ տանելու պատրաստակամությունը, որը նախատեսում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում։
2024 թվականի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են ունեցել Նյու Յորքի «թուրքական տանը»՝ վերահաստատելով կարգավորման գործընթացը շարունակելու և դրան նոր թափ հաղորդելու մտադրությունը։ Մեկ տարի անց Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ
Սերդար Քըլըչը ժամանել է Հայաստան, որտեղ «Մարգարա» սահմանային անցակետում հանդիպել է ՀՀ հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ:
Վեցերորդ հանդիպման ընթացքում ներկայացուցիչները քննարկել են կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, մասնավորապես՝ սահմանի հատման կազմակերպման վերաբերյալ: