00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Տեր Եսայի

© SputnikՄայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2025
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես և Հովհաննավանքը, Մայր աթոռի հաշվեկշռում է։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik․ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի հարցն ընդգրկված է Մայր աթոռի կարգապահական հարցերով հանձնախմբի օրակարգում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նշենք, որ Տեր Թադեն նախօրեին Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան` խմբ․) մատուցած «պատարագին»։ Բացի այդ, վերջին շաբաթներին Տեր Թադեն ֆեյսբուքյան իր էջում մի շարք գրառումներ է արել՝ աջակցություն հայտնելով կարգալույծ արված քահանայի հայտարարություններին և գրառումներին։
«Ինչպես Տեր Տարոն քահանա Հունանյանի (Հաղարծինի քահանան, որը մասնակցում էր Ստեփան Ասատրյանի հրավիրած ապօրինի պատարագին նախորդ կիրակի օրը` խմբ․), այնպես էլ Տեր Թադե քահանա Թախմազյանի վերաբերյալ կարգապահական հարցերն ընդգրկված են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման ու կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում ու սահմանված ընթացակարգով այդ հարցերը քննության կառնվեն»,- նշեց նա։
Նոյեմբերի 2-ին Հովհաննավանքում տեղի ունեցածից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ գալիք կիրակի էլ Տեր Թադեի ձեռամբ մատուցված պատարագին է մասնակցելու Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Թեպետ Տեր Թադեն գործող քահանա է, բայց արդեն իսկ տարբեր շրջանակներում մտահոգություններ կան, որ Հովհաննավանքի, այսպես ասած, զավթման ճակատագրին կարող է արժանանալ նաև Թալինի Սուրբ Աստվածածինը։
Տեր Եսային նշեց՝ մտահոգությունները հասկանալի են, բայց գործող հոգևորականը, իհարկե, կարող է պատարագ մատուցել, և եկեղեցու դռները բոլորի համար բաց են։
Հավելեց՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես և Հովհաննավանքը, Մայր աթոռի հաշվեկշռում է։
Ստեփան Ասատրյանը Փաշինյանի «հոգևոր օգտատերն է»․ փաստաբանը՝ Հովհաննավանքի իրավիճակի մասին
Նշենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։
Լրահոս
0