00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վերևում` Աստված, ներքևում՝ փափուկ ասֆալտ, կամ հնարավո՞ր է լարախաղացի գործով տուն պահել

© Sputnik / Aram NersesyanԼարախաղաց Մամիկոն Պապիկյանը
Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2025
Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը
Բաժանորդագրվել
Շուրջ 30 տարվա փորձով լարախաղացը հույս ունի, որ պետությունը մի օր լարախաղացների դպրոց կամ նման մի բան կհիմնի, որ դարերի պատմություն ունեցող այս մասնագիտությունը չմոռացվի։
Վերևում Աստված է, ներքևում՝ փափուկ ասֆալտ. այսպես է լարախաղացի էքստրիմը կարճ ու կոնկրետ նկարագրում 34-ամյա Մամիկոն Պապիկյանը։ Լարի վրա քայլելու նուրբ արվեստը սկսել է սովորել 5 տարեկանից. զուռնաչի հորեղբոր մտահղացումն էր։ Երկար տարիներ լարախաղացների հետ էր աշխատել, սիրել ժողովրդական արվեստի այս տեսակը։ Քանի որ հորեղբոր համար սովորելն արդեն ուշ էր, որոշեց՝ դուստրն է սովորելու։
«Սկզբում հորեղբորս աղջիկն էր սովորում, ես 4-5 տարեկան էի, ես էլ էի հետևներից վազելով գնում։ Մի 2 անգամ որ գնացի, չմերժեցին, ինձ էլ սկսեցին սովորեցնել։ Մայրս ուրախ էր շատ, բայց հայրս վախենում էր, էն որ հակառակը պետք է լիներ։ 6 տարեկանում արդեն լիարժեք խաղում էի։ Ի սկզբանե խաղում էինք ես, հորեղբորս աղջիկն ու ընկերոջ տղան, հետո իրենք թողեցին, ես շարունակեցի»,- պատմում է Մամիկոնը։
© Sputnik / Aram NersesyanՓահլևանը Հայաստանի գյուղերում
Конструкция готова для начала представления - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2025
Փահլևանը Հայաստանի գյուղերում
Լարախաղացությունը Հայաստանում ժամանակին շատ տարածված էր։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ փահլևանին կարելի էր հանդիպել ոչ միայն տոնական, այլև սովորական օրերին հրապարակներում, շենքերի բակերում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ լարախաղացների մասին հիշատակումներ կան դեռ վաղ միջնադարից։ Տեխնոլոգիական զարգացումը շատ բաներ մեր կյանքից դուրս թողեց։ Մամիկոնն այսօր Հայաստանի միակ լարախաղացը չէ, բայց միակ գործողն է։
Մյուսները կարող է` տարեկան 1-2 անգամ ելույթ ունենան, իսկ Մամիկոնի դեպքում գրեթե ամիս չկա, որ մի քանի ելույթ չլինի, ամիսներ են լինում՝ 15-20 ելույթ է լինում։ Մամիկոնին և նրա խմբին տարվա բոլոր եղանակներին Հայաստանի տարբեր բնակավայրերից են հրավիրում, նաև արտասահմանյան հրավերներ են ունենում։ Ինչ միջոցառում էլ լինի, հավաքվածները սրտի թրթիռով հենց լարախաղացին են սպասում։ Կատակում են՝ շատերն են գլխի ընկել ու դրա համար էլ լարախաղացի ելույթն ամենավերջում են թողնում՝ հանդիսատեսին պահելու համար։
© Sputnik / Aram NersesyanԼարախաղաց Մամիկոն Պապիկյանը
Канатоходец Мамикон Папикян перед началом представления - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2025
Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը
Չնայած որ լարախաղացի գործը պահանջված է, բայց չի թաքցնում՝ սրանով տուն չես պահի։ Եկամուտ կա, բայց կայուն չէ։ Կարող է մի քանի ամիս շատ լավ լինի, ամիս էլ լինի, ինչպես ասում են, գործը մեռած լինի։ Ինքը, օրինակ, շինարարությամբ է զբաղվում, շենքեր է կառուցում, իսկ լարի վրա լինելը կյանքի ձև է ու կապ չունի՝ ջեմում է, կոտրվածքներ ունի, թե տրամադրություն չունի։
«Մեր գործը վտանգավոր է, ամեն վայրկյանը կարող է վերջինը լինել, բայց ես սիրում եմ սա, իմ գործն է, իմ մի մասնիկն է։ Վերջին անգամ մի 2 ամիս առաջ եմ ընկել, трос-ը կտրվեց, ընկա։ Մի անգամ Սոչիում էլ 4,5 մետրից եմ ընկել, եղել է, որ կողոսկրի կոտրվածքով եմ լարի վրա բարձրացել, չէի իմացել, որ կոտրված էր։ Մի 8 տարի առաջ էլ լարից ընկա, ծնկներս վնասվեցին, բայց, փառք Աստծո, հիմա նորմալ է, կարգավորվել է»,- ասում է Մամիկոնը։
Հավելում է՝ բոլոր վնասվածքներից ու անհաշիվ անգամներ ընկնելուց հետո բարձրությունից երբևէ չի վախեցել։ Իրեն վերևում ավելի լավ է զգում։
Լարախաղացի մասնագիտությունը մեռնում է․ որքան էլ Մամիկոնն ընդունում է՝ ասվածի մեջ ճշմարտություն կա, բայց և հավատում է՝ այդպես չի լինելու։ Գործի շարունակող լինելու է։ Հիմա իր 10-ամյա որդուն է հմտությունները փոխանցում, շուտով երկրորդ տղան է ծնվելու, արդեն ծրագրում է՝ նրան էլ է սովորեցնելու։ Սիրով պատրաստ է սովորեցնել լարի վրա հաստատուն կանգնելու գաղտնիքները նաև մյուս ցանկացողներին։ Միաժամանակ, կարծում է՝ մեկ մարդը շատ բան անել չի կարող, հույս ունի՝ մի օր պետությունը կհիմնի այնպիսի վայր, որտեղ մոռացվող տարբեր արվեստներ, արհեստներ կսովորեցնեն կամ էլ, օրինակ, լարախաղացների դպրոց կհիմնվի, այլապես մի քանի հարյուր տարի պահպանված ժողովրդական այս թատերական, ակրոբատիկ արվեստը տարիներ անց ուղղակի հիշողություն կդառնա։
© Sputnik / Aram Nersesyan

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը - Sputnik Արմենիա
1/8

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը

© Sputnik / Aram Nersesyan

Երեխաները փահլևան են նայում

Երեխաները փահլևան են նայում - Sputnik Արմենիա
2/8

Երեխաները փահլևան են նայում

© Sputnik / Aram Nersesyan

Փահլևանը Հայաստանում

Փահլևանը Հայաստանում - Sputnik Արմենիա
3/8

Փահլևանը Հայաստանում

© Sputnik / Aram Nersesyan

Փահլևանի նվագակցումը

Փահլևանի նվագակցումը - Sputnik Արմենիա
4/8

Փահլևանի նվագակցումը

© Sputnik / Aram Nersesyan

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը - Sputnik Արմենիա
5/8

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը

© Sputnik / Aram Nersesyan

Փահլևանի հանդիսատեսները

Փահլևանի հանդիսատեսները - Sputnik Արմենիա
6/8

Փահլևանի հանդիսատեսները

© Sputnik / Aram Nersesyan

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը - Sputnik Արմենիա
7/8

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը

© Sputnik / Aram Nersesyan

Ծաղրածուն

Ծաղրածուն - Sputnik Արմենիա
8/8

Ծաղրածուն

1/8

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը

2/8

Երեխաները փահլևան են նայում

3/8

Փահլևանը Հայաստանում

4/8

Փահլևանի նվագակցումը

5/8

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը

6/8

Փահլևանի հանդիսատեսները

7/8

Լարախաղաց Մամիկոն Պապիկյանը

8/8

Ծաղրածուն

Լրահոս
0