https://arm.sputniknews.ru/20251101/ohanavanciner-kan-vor-ararvoghutjunnern-ajl-ekegheciner-en-teghapvokhum-hvovhannavanqi-qahana-95352894.html
Օհանավանցիներ կան, որ արարողություններն այլ եկեղեցիներ են տեղափոխում․ Հովհաննավանքի քահանա
Օհանավանցիներ կան, որ արարողություններն այլ եկեղեցիներ են տեղափոխում․ Հովհաննավանքի քահանա
Sputnik Արմենիա
Մարդիկ ցանկություն են հայտնել, որ Հովհաննավանքի փոխարեն այլ եկեղեցում օրհնություն ստանան։ 01.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-01T17:42+0400
2025-11-01T17:42+0400
2025-11-01T17:42+0400
սարգիս քահանա սարգսյան
հայաստան
եկեղեցի
սաղմոսավանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95282513_0:0:1500:844_1920x0_80_0_0_570a4901503dcf40c6421cd4c433d943.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Օհանավանցիներ կան, որ իրենց արարողությունն այլ եկեղեցի են տեղափոխում՝ գիտակցելով, որ կարգալույծ արված նախկին հոգևորականի անցկացրած ծեսը վավերական չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը։Նա նշեց, որ այսօր, օրինակ, նման մի ընտանիք պսակադրության արարողությունը Սաղմոսավանքում է արել, տեր Օշինն է անցկացրել։Նա հավելեց՝ վերջին օրերին չի էլ փորձում Հովհաննավանք գնալ, եկեղեցի մտնել և արարողություն անցկացնել ։ Հիշեցրեց Մայր աթոռի տարածած հայտարարությունը` Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։Ինչ վերաբերում է կիրակի օրվա պատարագին, տեր Սարգիսը նշեց՝ ինքը լինելու է Ապարանում, պատարագ է մատուցելու Սուրբ Խաչ եկեղեցում։Հիշեցնենք` կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ. խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» մատուցեց Հովհաննավանքում։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ–ի հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։ Ավելին` ազդարարվեց նաև, որ Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցելու նաև նոյեմբերի 2-ին։Սկանդալային «պատարագ» Հովհաննավանքում. ովքե՞ր են կարգալույծ քահանայի հետ «պատարագիչ» եղել
սաղմոսավանք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95282513_128:0:1461:1000_1920x0_80_0_0_99f1d23e7e8d12ec648f202b62e6d3fc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սարգիս քահանա սարգսյան, հայաստան, եկեղեցի, սաղմոսավանք
սարգիս քահանա սարգսյան, հայաստան, եկեղեցի, սաղմոսավանք
Օհանավանցիներ կան, որ արարողություններն այլ եկեղեցիներ են տեղափոխում․ Հովհաննավանքի քահանա
Մարդիկ ցանկություն են հայտնել, որ Հովհաննավանքի փոխարեն այլ եկեղեցում օրհնություն ստանան։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik․ Օհանավանցիներ կան, որ իրենց արարողությունն այլ եկեղեցի են տեղափոխում՝ գիտակցելով, որ կարգալույծ արված նախկին հոգևորականի անցկացրած ծեսը վավերական չէ։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը։
Նա նշեց, որ այսօր, օրինակ, նման մի ընտանիք պսակադրության արարողությունը Սաղմոսավանքում է արել, տեր Օշինն է անցկացրել։
«2 պսակադրություն էլ ես եմ այսօր Սաղմոսավանքում անցկացրել։ Առաջիկա օրերին էլ ունենք արարողություններ, որ պայմանավորվածություն ունեինք Հովհաննավանքում անցկացնելու, բայց հայտնի պատճառներով մարդիկ ցանկություն են հայտնել այլ եկեղեցիներ տեղափոխել»,- նշեց հոգևորականը։
Նա հավելեց՝ վերջին օրերին չի էլ փորձում Հովհաննավանք գնալ, եկեղեցի մտնել և արարողություն անցկացնել ։ Հիշեցրեց Մայր աթոռի տարածած հայտարարությունը` Հովհաննավանքում ծիսակատարությունների անվան տակ կատարվող գործողությունները պղծություն են, չունեն հոգևոր որևէ արժեք և անվավեր են, իսկ Հովհաննավանքի եկեղեցին ենթակա է վերասրբագործման։
Ինչ վերաբերում է կիրակի օրվա պատարագին, տեր Սարգիսը նշեց՝ ինքը լինելու է Ապարանում, պատարագ է մատուցելու Սուրբ Խաչ եկեղեցում։
Հիշեցնենք`
կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ. խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» մատուցեց Հովհաննավանքում։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ–ի հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։ Ավելին` ազդարարվեց նաև, որ Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցելու նաև նոյեմբերի 2-ին։