https://arm.sputniknews.ru/20251031/75-tarva-khndir-mek-tarum-ches-lutsi-avinjany-aghbavajri-ev-tapvonneri-veramshakman-masin-95313912.html
75 տարվա խնդիր մեկ տարում չես լուծի․ Ավինյանը՝ աղբավայրի և թափոնների վերամշակման մասին
75 տարվա խնդիր մեկ տարում չես լուծի․ Ավինյանը՝ աղբավայրի և թափոնների վերամշակման մասին
Sputnik Արմենիա
Քաղաքապետի խոսքով՝ շուտով կհայտարարվի թափոնների վերամշակման նոր կայանի կառուցման մրցույթի առաջին փուլը։ 31.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-31T14:50+0400
2025-10-31T14:50+0400
2025-10-31T14:50+0400
նուբարաշենի աղբավայր
տիգրան ավինյան
աղբավայր
երևանի քաղաքապետարան
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0f/79504475_0:83:1600:983_1920x0_80_0_0_a375fcc83d37aab1f63f8643e065a893.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի աղբավայրի խնդիրը 75 տարվա պատմություն ունի, որը մեկ տարում չես լուծի, թեպետ քաղաքի կարևորագույն խնդիրներից է։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ թափոնների վերամշակման նոր կայան ունենալու գործընթացը մեկնարկել է, այս պահին արդեն առնվազն 4 խոշոր ընկերություն հետաքրքրված են թափոնների վերամշակման դրա կառուցման մրցույթով։ Մրցույթն իրականացվելու է 2 փուլով, առաջինի մասին շուտով կհայտարարվի։Նրա խոսքով՝ թեպետ այս գործընթացի արդյունքում շատ հավանական է, որ արդեն հաղթող լինի, բայց քաղաքապետարանը որոշել է ապահովության համար նաև երկրորդ ճանապարհն ունենալ։ Մասնավորապես, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ նաև միջազգային ֆինանսական գործընկերների հետ է քննարկվում խնդրի լուծման ճանապարհը։ Ավինյանի խոսքով՝ միջազգային գործընկերներն ունեն Հայաստանի Հանրապետության համար խնդրի լուծմանն ուղղված, այսպես ասած, ընդհանուր առաջարկություն։Ըստ նրա՝ երբ բոլոր առաջարկները ձեռքի տակ լինեն, կսկսեն քննարկումներն ու կընտրեն այն ճանապարհը, որն ամենաարդյունավետը կլինի։Հիշեցնենք, որ օգոստոսին՝ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հերթական հրդեհի օրերին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին մինչև տարեվերջ ժամանակ տվեց աղբի վերամշակման գործարանի կառուցման համար երկփուլ մրցույթ անցկացնելու և հաղթող կազմակերպության անունը հայտնելու համար։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/08/0f/79504475_90:0:1510:1065_1920x0_80_0_0_7019cf01a1c6b88a66cb6afa4808579c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նուբարաշենի աղբավայր, տիգրան ավինյան, աղբավայր, երևանի քաղաքապետարան, երևան
նուբարաշենի աղբավայր, տիգրան ավինյան, աղբավայր, երևանի քաղաքապետարան, երևան
75 տարվա խնդիր մեկ տարում չես լուծի․ Ավինյանը՝ աղբավայրի և թափոնների վերամշակման մասին
Քաղաքապետի խոսքով՝ շուտով կհայտարարվի թափոնների վերամշակման նոր կայանի կառուցման մրցույթի առաջին փուլը։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի աղբավայրի խնդիրը 75 տարվա պատմություն ունի, որը մեկ տարում չես լուծի, թեպետ քաղաքի կարևորագույն խնդիրներից է։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ թափոնների վերամշակման նոր կայան ունենալու գործընթացը մեկնարկել է, այս պահին արդեն առնվազն 4 խոշոր ընկերություն հետաքրքրված են թափոնների վերամշակման դրա կառուցման մրցույթով։ Մրցույթն իրականացվելու է 2 փուլով, առաջինի մասին շուտով կհայտարարվի։
«Առաջին փուլում մասնավոր գործընկերները կոնցեպտուալ պետք է տան, թե ինչն են պատկերացնում որպես լուծում, օրինակ՝ թափոնների վերամշակման նոր կայանն ինչպես են պատկերացնում։ Երևանի քաղաքապատերանը զտելու է առաջարկվող լուծումներից իր համար ամենաընդունելի տարբերակը և դնելու է արդեն երկրորդ փուլ»,- նշեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ թեպետ այս գործընթացի արդյունքում շատ հավանական է, որ արդեն հաղթող լինի, բայց քաղաքապետարանը որոշել է ապահովության համար նաև երկրորդ ճանապարհն ունենալ։ Մասնավորապես, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ նաև միջազգային ֆինանսական գործընկերների հետ է քննարկվում խնդրի լուծման ճանապարհը։ Ավինյանի խոսքով՝ միջազգային գործընկերներն ունեն Հայաստանի Հանրապետության համար խնդրի լուծմանն ուղղված, այսպես ասած, ընդհանուր առաջարկություն։
Ըստ նրա՝ երբ բոլոր առաջարկները ձեռքի տակ լինեն, կսկսեն քննարկումներն ու կընտրեն այն ճանապարհը, որն ամենաարդյունավետը կլինի։
Հիշեցնենք, որ օգոստոսին՝ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հերթական հրդեհի օրերին, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին
մինչև տարեվերջ ժամանակ տվեց աղբի վերամշակման գործարանի կառուցման համար երկփուլ մրցույթ անցկացնելու և հաղթող կազմակերպության անունը հայտնելու համար։