https://arm.sputniknews.ru/20251030/srbazan-pajqar-gvortsvov-dataqnnutjuny-ksharunakvi-aranc-aleqsandr-kvochubaevi-95271573.html
«Սրբազան պայքարի» գործով դատաքննությունը կշարունակվի առանց Ալեքսանդր Կոչուբաևի
«Սրբազան պայքարի» գործով դատաքննությունը կշարունակվի առանց Ալեքսանդր Կոչուբաևի
Sputnik Արմենիա
Արմեն Ալեքսանյանի շահերը կներկայացնի Կոչուբաևի գրասենյակի փաստաբաններից մեկը։ 30.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-30T16:47+0400
2025-10-30T16:47+0400
2025-10-30T16:59+0400
հայաստան
սրբազան պայքար
դատ
ալեքսանդր կոչուբաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774498_0:0:1600:901_1920x0_80_0_0_bf4a7398cba9ee53c34c156c6baa86fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և շարժման 17 համակիրների գործով հերթական դատական նիստը կշարունակվի առանց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի։ Կոչուբաևի փաստաբանական գրասենյակից Արայիկ Ներսիսյանը հայտնեց, որ ինքը Կոչուբաևին կփոխարինի մինչև հաջորդ դատական նիստը։Կոչուբաևի պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանը դեմ չէր նոր պաշտպանին։Մինչ այդ դատավոր Կարեն Ֆարխոյանը կարդաց Ալեքսանդր Կոչուբաևի՝ նիստին ներկա չլինելու հիմնավորումը և այն արդարացված համարեց։ Կոչուբաևը պարզաբանել է, որ իր աշխատանքային համակարգիչը գտնվում է իրավապահների ձեռքում, և ինքն աշխատանքային փաստաթղթերի հասանելիություն չունի։ Ալեքսանդր Կոչուբաև դեմ է եղել իր փոխարեն հանրային պաշտպան ներգրավելուն։Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774498_118:0:1542:1068_1920x0_80_0_0_489dcf0ed6c9a1335f0497069bb76dac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սրբազան պայքար, դատ, ալեքսանդր կոչուբաև
հայաստան, սրբազան պայքար, դատ, ալեքսանդր կոչուբաև
«Սրբազան պայքարի» գործով դատաքննությունը կշարունակվի առանց Ալեքսանդր Կոչուբաևի
16:47 30.10.2025 (Թարմացված է: 16:59 30.10.2025) Արմեն Ալեքսանյանի շահերը կներկայացնի Կոչուբաևի գրասենյակի փաստաբաններից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի և շարժման 17 համակիրների գործով հերթական դատական նիստը կշարունակվի առանց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի։ Կոչուբաևի փաստաբանական գրասենյակից Արայիկ Ներսիսյանը հայտնեց, որ ինքը Կոչուբաևին կփոխարինի մինչև հաջորդ դատական նիստը։
Կոչուբաևի պաշտպանյալ Արմեն Ալեքսանյանը դեմ չէր նոր պաշտպանին։
Մինչ այդ դատավոր Կարեն Ֆարխոյանը կարդաց Ալեքսանդր Կոչուբաևի՝ նիստին ներկա չլինելու հիմնավորումը և այն արդարացված համարեց։ Կոչուբաևը պարզաբանել է, որ իր աշխատանքային համակարգիչը գտնվում է իրավապահների ձեռքում, և ինքն աշխատանքային փաստաթղթերի հասանելիություն չունի։ Ալեքսանդր Կոչուբաև դեմ է եղել իր փոխարեն հանրային պաշտպան ներգրավելուն։
Հիշեցնենք` իրավապահները Կոչուբաևին
բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին
մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ նա
2 ամսով կալանավորվել է։