https://arm.sputniknews.ru/20251030/kiraki-ory-cujc-tvecin-vor-inch-planavvorel-ein-puch-er-sargis-qahana-95279468.html
Կիրակի օրը ցույց տվեցին, որ ինչ պլանավորել էին, փուչ էր. Սարգիս քահանա
Կիրակի օրը ցույց տվեցին, որ ինչ պլանավորել էին, փուչ էր. Սարգիս քահանա
Sputnik Արմենիա
Տեր Սարգիսն ընդգծեց, որ առանց սրբագործման նոր կարգի Հովհաննավանքում ծես կատարել չեն կարող։ 30.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-30T19:28+0400
2025-10-30T19:28+0400
2025-10-30T20:08+0400
հայաստան
հովհաննավանք
սարգիս քահանա սարգսյան
տեր արամ քահանա ասատրյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95279994_0:0:1280:721_1920x0_80_0_0_c6f50125eeb19e6aa3aac4f797847d54.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի վարչական խորհուրդն առաջիկա կիրակիի հետ կապված վերջնական որոշում դեռ չունի։ Այսօր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում այս մասին ասաց Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը։Տեր Սարգիսն ընդգծեց, որ առանց սրբագործման նոր կարգի Հովհաննավանքում ծես կատարել չեն կարող։«Ցավում եմ մեր հավատավոր զավակների համար, որոնք զրկված են Հովհաննավանքում Սուրբ պատարագին մասնակցելուց։ Իմ հորդորն է, որ աղոթքի մեջ մնան, եթե հնարավորություն ունեն, այլ եկեղեցիներում մասնակցեն պատարագի, որ Աստծով զորանանք, ամուր լինենք ու միասնաբար այս փորձությունը հաղթահարենք»,– ասաց նա։Հիշեցնենք` Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը, (նախկինում՝ տեր Արամ. խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» մատուցեց։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ–ի հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։ Ավելին` ազդարարվեց նաև, որ Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցելու նաև նոյեմբերի 2-ին։Սկանդալային «պատարագ» Հովհաննավանքում. ովքե՞ր են կարգալույծ քահանայի հետ «պատարագիչ» եղել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը` կարգալույծ արված հոգևորականի կողմից սպասվող պատարագի մասին
Sputnik Արմենիա
Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը` կարգալույծ արված հոգևորականի կողմից սպասվող պատարագի մասին
2025-10-30T19:28+0400
true
PT2M49S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95279994_177:0:1138:721_1920x0_80_0_0_49588953eb4262d500a9437d6ffd4017.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հովհաննավանք, սարգիս քահանա սարգսյան, տեր արամ քահանա ասատրյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, հովհաննավանք, սարգիս քահանա սարգսյան, տեր արամ քահանա ասատրյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Կիրակի օրը ցույց տվեցին, որ ինչ պլանավորել էին, փուչ էր. Սարգիս քահանա
19:28 30.10.2025 (Թարմացված է: 20:08 30.10.2025) Տեր Սարգիսն ընդգծեց, որ առանց սրբագործման նոր կարգի Հովհաննավանքում ծես կատարել չեն կարող։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի վարչական խորհուրդն առաջիկա կիրակիի հետ կապված վերջնական որոշում դեռ չունի։ Այսօր Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում այս մասին ասաց Հովհաննավանքի քահանա տեր Սարգիսը։
«Լիահույս ենք, որ այս ամենն ավարտվելու է, և Հովհաննավանքը սրբագործվելուց հետո մենք` ես և իմ հոգևոր եղբայր Մանուկը, կանցնենք մեր հոգևոր ծառայությանը։ Իրենք անցած կիրակի ցույց տվեցին, որ էն, ինչ հայտարարել էին, փուչ է, և իրենք արդեն պարտվել են։ Երեկ մի հարցազրույց էի լսում, որտեղ մի հետաքրքիր օրինակ բերվեց՝ կարևոր է սարը բարձրանալ հենց առաջին փորձից։ Երբ դու առաջին փորձից չես կարողանում այդ սարը բարձրանալ, դրանից հետո թեկուզ վազելով բարձրացիր, մեկ է՝ արդեն պարտված ես»,– ասաց հոգևորականը։
Տեր Սարգիսն ընդգծեց, որ առանց սրբագործման նոր կարգի Հովհաննավանքում ծես կատարել չեն կարող։
«Ցավում եմ մեր հավատավոր զավակների համար, որոնք զրկված են Հովհաննավանքում Սուրբ պատարագին մասնակցելուց։ Իմ հորդորն է, որ աղոթքի մեջ մնան, եթե հնարավորություն ունեն, այլ եկեղեցիներում մասնակցեն պատարագի, որ Աստծով զորանանք, ամուր լինենք ու միասնաբար այս փորձությունը հաղթահարենք»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հովհաննավանքի
կարգալույծ արված քահանան՝ Ստեփան Ասատրյանը, (նախկինում՝ տեր Արամ. խմբ․) հոկտեմբերի 26-ին «պատարագ» մատուցեց։ Թեպետ Մայր աթոռը բազմիցս հայտարարեց, որ եկեղեցական ծես անցկացնել կարող է միայն օծված հոգևորականը, սակայն ոչ միայն Ստեփան Ասատրյանը հետ չկանգնեց իր մտադրությունից, այլև ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, մարզպետներ և Ստեփան Ասատրյանի ու ՔՊ–ի հարյուրավոր համակիրներ մասնակցեցին հայտարարված «պատարագին»։ Ավելին` ազդարարվեց նաև, որ Ստեփան Ասատրյանը «պատարագ» է մատուցելու նաև նոյեմբերի 2-ին։