00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշվառում առանց սեփականատիրոջ համաձայնությա՞ն. Մնացական Բիչախչյանի մեկնաբանությունը

© Sputnik / Andranik GhazaryanՄնացական Բիչախչյան
Մնացական Բիչախչյան - Sputnik Արմենիա, 1920, 30.10.2025
Բաժանորդագրվել
Մնացական Բիչախչյանի խոսքով` պետությունը նոր կարգավորմամբ չի խլում սեփականություն, այլ ընդամենը թվայնացնում և պարզեցնում է գործընթացը՝ թույլ տալով քաղաքացիներին հաշվառվել այնտեղ, որտեղ իրապես ապրում են։
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծն արտառոց բան չի պարունակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը` հավելելով, որ բնակչության հաշվառման նոր կարգավորումները տրամաբանական շարունակությունն են արդեն գործող «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի, որն ընդունվել է 2025-ի հուլիսին։
«Հենց այնտեղ է գրված այդ իրավական կարգավորումը, դրանից բխում են մյուս բոլոր իրավակարգավորումները, որոնք հիմա դրվել են շրջանառության մեջ»,– նշեց նա։
Նշենք, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման էր դրված «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Քննարկման ու քննադատության առարկա են դարձել 2 դրույթներ։ Առաջինը, որ անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայր հասցեում` անկախ սեփականատիրոջ կամ օրինականտիրապետողի համաձայնության, 2–րդը`անձն իր տվյալը մուտքագրում է տեղեկատվական մուտքի հարթակ, այսինքն` առնցանց։
Բիչախչյանի խոսքով` ամենամեծ քննարկումն առաջացրել է հիմնական հասցեում հաշվառվելու իրավունքը՝ առանց սեփականատիրոջ համաձայնության։ Սակայն, ըստ նրա, դա տրամաբանական և իրավաչափ քայլ է։
«Սա բնական և արդարացի մոտեցում է։ Դիցուք`անձը բնակվում է կոնկրետ հասցեում` վարձակալության հիմունքներով կամ անհատույց, և ցանկանում է տվյալ հասցեում հաշվառվել։ Սեփականատերերը չեն տալիս համաձայնություն՝ մտավախություն ունենալով, թե իբր հաշվառված անձը կդառնա համասեփականատեր։ Բայց դա սխալ ընկալում է․ հաշվառումը որևէ գույքային իրավունք չի տալիս»,– ընդգծեց նախկին ոստիկանապետը։
Նրա համոզմամբ՝ նոր կարգավորումը ոչ թե խախտում է սեփականատերերի իրավունքները, այլ ընդլայնում քաղաքացիների՝ բնակության վայրում հաշվառվելու հնարավորությունը։
«Եթե անձը բնակվում է այդ հասցեում, որտե՞ղ հաշվառվի։ Մարդիկ ստիպված են լինում գնալ հարազատների մոտ՝ խնդրելով, որ իրենց հասցեով գրանցվեն։ Սա այդ խնդիրը լուծում է»,– ասաց Մնացական Բիչախչյանը։
Հաշվառման առցանց եղանակը, ըստ Մնացական Բիչախչյանի, դիմելու ձևի փոփոխություն է։ Ինչ վերաբերում է մտավախություններին, թե առցանց հաշվառումը կարող է չարաշահումների դուռ բացել, նա պարզաբանեց. «Թող այստեղ մարդկանց շփոթության մեջ չգցի այն հանգամանքը, որ առցանց է դիմումը։ Դիմում ներկայացնելու համար գնացել եմ անձնագրային ծառայություն, թե առցանց եմ ուղարկել, դա ուղղակի պետական մարմին դիմելու ընթացակարգն է։ Մնացած ստուգումները նույն կերպ են արվում»,– պարզաբանեց նա։
Վարորդական վկայականներն ու տեխանձնագրերը պետք է դարձնել էլեկտրոնային. Բիչախչյանի առաջարկը
Ըստ Բիչախչյանի` ոստիկանությունը նույն ձևով շարունակում է տեղում ստուգել՝ դիմողն իրականում բնակվո՞ւմ է տվյալ հասցեում, թե՞ ոչ։
«Ոստիկանը գնում է, ստուգում, հարևաններից է հետաքրքրվում։ Եթե փաստացի չի բնակվում, հաշվառում չի իրականացվում»,– շարունակեց Բիչխչյանը։
Մնացական Բիչախչյանը կապ չտեսավ կառավարության այս որոշումների և 2026 թվականի ամռնա կայանալիք ընտրությունների միջև։ Նա չհերքեց, որ ցանկացած օրենք կարող է խախտվել ու բաց տեղեր ունենալ, բայց համակրծիք չէ, ոչ այս փոփոխությամբ ընտրությունների շեմին չարաշահումներ կլինեն։
«Եթե նույնիսկ գրանցումը հիմք է հանդիսանում ընտրողների ցուցակների համար, ապա դա չի ազդում ցուցակների ձևավորման վրա։ Ոստիկանությունը նույն ստուգումն է անում՝ անկախ նրանից՝ դիմումն առցանց է, թե ոչ։ Այսինքն` ոստիկանը գնում է և անձամբ է ստուգում` արդյոք այդ մարդը բնակվում է այնտեղ, հարցումներ է անում նաև հարևաններից»,– շարունակեց նա։
Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետը հիշեցրեց, որ իր պաշտոնավարման տարիներին գրեթե բոլոր այն դեպքերը, երբ բնակարաններում հաշվառված էին բազմաթիվ անձինք, ունեին իրավական հիմքեր։
«Բոլոր դեպքերը` գրեթե 99 տոկոսը, բացատրություններ ունեին։ Շատ բնակելի տարածքներ, օրինակ՝ Նորքի այգիներում, չունեն հասցե կամ կադաստրում գրանցված իրավունք։ Դրա հետևանքով նույն հասցեի տակ հաշվառվում էին տասնյակ մարդիկ։ Մեկ հասցեի տակ 3, 4, 500 հոգի հաշվառված է, և անձանց թվում էր, թե մի բնակարանում էլ 500 հոգին հաշվառված, այդ բոլոր պատճառներն ունեն իրանց բացատրությունները։ Ի՞նչ տարբերություն` էդ 50 հոգին գնացել են անձնագրայինում դիմում ներկայացրե՞լ, թե՞ տնից են դիմում ներկայացնել։ Միևնույն է` ոստիկանը գնալու է, ստուգի»,– պարզաբանեց Բիչախչյանը։
Ինչո՞ւ է անձնագրում արցախյան տեղանուն նշելը խնդիր դառնում արտերկրում. պարզաբանում
Ոստիկանության գնդապետը շեշտեց, որ անկախ բնակարանում գրանցված անձանց քանակից, սեփականատերերը չեն զրկվում իրենց իրավունքներից։ Նա հստակեցրեց` հաշվառված լինելը սեփականության իրավունքի հետ կապ չունի։
«Անձը երբեք չի կարող մեկ այլ անձի հաշվառման հիմքով կորցնել սեփականության իրավունքը։ Եթե մեկ ուրիշը հաշվառվել է իր բնակարանում,դա չի նշանակում, որ ինքը կորցրել է սեփականությունը»,– շեշտեց Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետը։
Բացի այդ, ըստ նրա, սեփականատերը իրավասու է դիմել և պահանջել, որ այն անձը, որը փաստացի չի բնակվում իր հասցեում, հանվի հաշվառումից։
«Եթե ես գնացի և ապացուցեցի, որ այդ մարդը երբեք իմ բնակարանում չի ապրել, կարող եմ անձամբ հանել նրան հաշվառումից»,– նշեց Բիչախչյանը։
Միևնույն ժամանակ նա չհերքեց, որ ինչպես գործող իրավակարգավորումներում, այնպես էլ նախապատրաստվող փոփոխություններում խութեր կան, մասնավորապես` դեռևս չեն ամրագրվել քաղաքացիներին հաշվառումից հանելու, երեխաների հաշվառման կամ ավտոմատ փոփոխությունների մանրամասները։
Հավելենք, որ «Բնակչության հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծի հանրային քննարկումն արդեն ավարտվել է, և առաջիկայում այն կմտնի կառավարության նիստի օրակարգ։
Արտասահմանում ՌԴ անձնագիր ստացած մարդիկ երդում չտալու պատճառով կզրկվեն քաղաքացիությունից
Լրահոս
0