https://arm.sputniknews.ru/20251028/khndrum-em-veracnel-kvochubaevi-kalanqy-pashtpany-bac-namakvov-dimel-e-hh-glkhavvor-datakhazin-95171587.html
Խնդրում եմ վերացնել Կոչուբաևի կալանքը․ պաշտպանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Խնդրում եմ վերացնել Կոչուբաևի կալանքը․ պաշտպանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
Sputnik Արմենիա
Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատացել է։ 28.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-28T12:00+0400
2025-10-28T12:00+0400
2025-10-28T12:05+0400
ալեքսանդր կոչուբաև
կալանք
նամակ
էրիկ ալեքսանյան
փաստաբան
կին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774455_0:0:1600:901_1920x0_80_0_0_430e19fa3bfed67e128975af663fee11.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Այս մասին Ալեքսանյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։Նա նաև վստահեցրել է, որ համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կարող է ներկայացնել Վարդապետյանին։Հիշեցնենք` իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է Մկրտիչ սրբազանի լուսանկարով։Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774455_169:0:1592:1067_1920x0_80_0_0_4e79b9f174e6b63c0be8bcf86dc218a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր կոչուբաև, կալանք, նամակ, էրիկ ալեքսանյան, փաստաբան, կին
ալեքսանդր կոչուբաև, կալանք, նամակ, էրիկ ալեքսանյան, փաստաբան, կին
Խնդրում եմ վերացնել Կոչուբաևի կալանքը․ պաշտպանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին
12:00 28.10.2025 (Թարմացված է: 12:05 28.10.2025) Ալեքսանդր Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը երեխայի ծնվելուց հետո կտրուկ վատացել է։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Այս մասին Ալեքսանյանը գրել է «
Ֆեյսբուքի» իր էջում։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռևս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Նրա երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում»,- գրել է պաշտպանը։
Նա նաև վստահեցրել է, որ համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կարող է ներկայացնել Վարդապետյանին։
Հիշեցնենք` իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին
բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան
կոշտ գրառումն է
Մկրտիչ սրբազանի լուսանկարով։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին
մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա
2 ամսով կալանավորվել է։