https://arm.sputniknews.ru/20251028/hajtni-e-inchqan-qvvota-e-hatkacrel-rdn-otarerkrja-ashkhatvoghneri-hamar-95166680.html
Հայտնի է` ինչքան քվոտա է հատկացրել ՌԴ–ն օտարերկրյա աշխատողների համար
Հայտնի է` ինչքան քվոտա է հատկացրել ՌԴ–ն օտարերկրյա աշխատողների համար
Sputnik Արմենիա
2026 թվականի հետ համեմատ քվոտան բարձրացվել է։ 28.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-28T10:24+0400
2025-10-28T10:24+0400
2025-10-28T10:48+0400
քվոտա
ռուսաստան
միգրանտ
աշխատանք
արտագնա աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90541255_0:0:3018:1699_1920x0_80_0_0_0f8a981dcd5471d7a8ea5cc2ebc51b2a.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունն առաջարկել է 2026 թվականի համար վիզային երկրներից օտարերկրյա աշխատողների ներգրավման քվոտա սահմանել 278,9 հազար մարդու չափով։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:Խոսքը քվոտայի մեխանիզմով որակյալ մասնագետներ վարձելու թույլտվությունների մասին է, որը, ինչպես նշում են նախարարությունում, ռուսաստանցի գործատուներն ավելի հաճախակի են օգտագործում։Ռուսաստանը կրճատում է միգրանտների համար ժամանակավոր կացության թույլտվության քվոտանԳերատեսչությունում միաժամանակ ընդգծել են, որ սահմանված քվոտան չի նշանակում մուտքի ավտոմատ թույլտվություն: Յուրաքանչյուր մասնագետ պետք է ձևակերպի աշխատանքային վիզա և ստանա աշխատանքի թույլտվություն։ Մուտք գործողների փաստացի թիվը, որպես կանոն, հաստատված սահմանաչափից ցածր է լինում, քանի որ նույնիսկ դրա սահմանումից հետո մարզերը շարունակում են մասնագետներ փնտրել երկրի ներսում:Գերատեսչությունում նշել են խոշոր ենթակառուցվածքային և արդյունաբերական նախագծերում աշխատող մասնագետների, այդ թվում՝ տեխնոլոգիական խողովակաշարեր և սարքավորումներ տեղադրողների, ամրանագործների, բետոնագործների, էլեկտրական եռակցողների, շինարարության և տեղադրման աշխատանքների վարպետների, էլեկտրամեխանիկների պահանջարկի աճը:ՌԴ–ն կվերանայի ծառայությունների ոլորտում օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու կանոններըՔվոտաներ պահանջվող նախագծերի թվում Ամուրի գազաքիմիական և գազի վերամշակման համալիրներն են, «Վոստոչնի» տիեզերակայանի երկրորդ հերթը, Սկորոդինոյի մեթանոլի արտադրությունը, Ուստ-Լուգայի գազաքիմիական կլաստերը, «Մալմիժսկոյե» հանքավայրի լեռնահարստացման գործարանը, մասնավոր Խաղաղօվկիանոսյան երկաթուղին, Խաբարովսկի «Էլգա» նավահանգիստը և ՋԷԿ-4-ը, ինչպես նաև «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտին:Հիշեցնենք, որ քվոտան կիրառվում է միայն վիզային երկրների օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, իսկ քվոտայի ծավալը յուրաքանչյուր տարի ձևավորվում է հաջորդ տարվա գործատուների հայտերի հիման վրա:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/17/90541255_129:0:2860:2048_1920x0_80_0_0_3ab3f7eb4ae8ac755d8675c7086952b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քվոտա, ռուսաստան, միգրանտ, աշխատանք, արտագնա աշխատանք
քվոտա, ռուսաստան, միգրանտ, աշխատանք, արտագնա աշխատանք
Հայտնի է` ինչքան քվոտա է հատկացրել ՌԴ–ն օտարերկրյա աշխատողների համար
10:24 28.10.2025 (Թարմացված է: 10:48 28.10.2025) 2026 թվականի հետ համեմատ քվոտան բարձրացվել է։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունն առաջարկել է 2026 թվականի համար վիզային երկրներից օտարերկրյա աշխատողների ներգրավման քվոտա սահմանել 278,9 հազար մարդու չափով։ Այս մասին ասվում է գերատեսչության կայքում:
Խոսքը քվոտայի մեխանիզմով որակյալ մասնագետներ վարձելու թույլտվությունների մասին է, որը, ինչպես նշում են նախարարությունում, ռուսաստանցի գործատուներն ավելի հաճախակի են օգտագործում։
Գերատեսչությունում միաժամանակ ընդգծել են, որ սահմանված քվոտան չի նշանակում մուտքի ավտոմատ թույլտվություն: Յուրաքանչյուր մասնագետ պետք է ձևակերպի աշխատանքային վիզա և ստանա աշխատանքի թույլտվություն։ Մուտք գործողների փաստացի թիվը, որպես կանոն, հաստատված սահմանաչափից ցածր է լինում, քանի որ նույնիսկ դրա սահմանումից հետո մարզերը շարունակում են մասնագետներ փնտրել երկրի ներսում:
Քվոտան ձևավորվում է տարածաշրջանային և դաշնային մակարդակներում հաստատված գործատուների դիմումների հիման վրա: Դրա մի մասն օգտագործվում է արդեն աշխատող օտարերկրացիների թույլտվությունները երկարացնելու համար, ուստի միշտ չէ, որ խոսքը նոր աշխատանքային միգրանտների մասին է։ Հիմնական երկրները, որոնցից նախատեսվում է աշխատողներ ներգրավել, Չինաստանն է, Թուրքիան, Հնդկաստանը, Սերբիան և այլ պետություններ, որոնց հետ Ռուսաստանը վիզային ռեժիմ ունի:
Գերատեսչությունում նշել են խոշոր ենթակառուցվածքային և արդյունաբերական նախագծերում աշխատող մասնագետների, այդ թվում՝ տեխնոլոգիական խողովակաշարեր և սարքավորումներ տեղադրողների, ամրանագործների, բետոնագործների, էլեկտրական եռակցողների, շինարարության և տեղադրման աշխատանքների վարպետների, էլեկտրամեխանիկների պահանջարկի աճը:
Քվոտաներ պահանջվող նախագծերի թվում Ամուրի գազաքիմիական և գազի վերամշակման համալիրներն են, «Վոստոչնի» տիեզերակայանի երկրորդ հերթը, Սկորոդինոյի մեթանոլի արտադրությունը, Ուստ-Լուգայի գազաքիմիական կլաստերը, «Մալմիժսկոյե» հանքավայրի լեռնահարստացման գործարանը, մասնավոր Խաղաղօվկիանոսյան երկաթուղին, Խաբարովսկի «Էլգա» նավահանգիստը և ՋԷԿ-4-ը, ինչպես նաև «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտին:
Հիշեցնենք, որ քվոտան կիրառվում է միայն վիզային երկրների օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, իսկ քվոտայի ծավալը յուրաքանչյուր տարի ձևավորվում է հաջորդ տարվա գործատուների հայտերի հիման վրա: