https://arm.sputniknews.ru/20240823/voch-miajn-arevmutqn-e-hetaqrqrvats-kvovkasjan-lvogistik-ertughinervov-ajl-naev-chinastany-areshev-79769373.html
Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև
Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև
Sputnik Արմենիա
Քաղաքագետն ասում է, որ վերջին շրջանում Արևմուտքի կողմից մեծացել է տարածաշրջանի նկատմամբ աշխարհաքաղաքական հետաքրքրությունը, որը «սիրախաղ» է անում Հայաստանի հետ... 23.08.2024, Sputnik Արմենիա
2024-08-23T22:32+0400
2024-08-23T22:32+0400
2024-08-23T22:32+0400
հարավային կովկաս
տարածաշրջան
չինաստան
ամն
ռուսաստան
ապաշրջափակում
երթուղի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/12/77298303_0:83:1600:983_1920x0_80_0_0_199adbba8af5ff5824d74edcc9892fb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Իրավիճակը Հարավային Կովկասում մոտ ապագայում կտեղափոխվի ամերիկա-չինական դիմակայության հարթություն։ Spuntik - ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, «Քաղաքական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը:Վերջին շրջանում արտաքին խաղացողների և մասնավորապես Արևմուտքի կողմից տարածաշրջանի նկատմամբ աճել է աշխարհաքաղաքական հետաքրքրությունը։ Արեշևն ասում է, Արևմուտքը «սիրախաղ» է անում Հայաստանի հետ և առաջ մղում սեփական շահերը՝ օգտագործելով իր հնարավորությունները Երևանում: Իր հերթին Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն առաջին հերթին ուղղված է արևմտյան լսարանին: Փորձագետը նկատում է, որ Հայաստանի ներկայացված հեռանկարային հնարավորությունները դեռ պետք է իրագործվեն։«Խնդիրն այն է, որ այդ կոմունիկացիաները հիմնականում չկան կամ գտնվում են «սաղմնավորման» վիճակում։ Դա վերաբերում է և՛ երկաթուղիների որոշակի հատվածներին, և՛ մասամբ ավտոճանապարհներին, և՛ այլ ուղեկամուրջներին և տարբեր տեսակի կոմունիկացիոն ենթակառուցվածքներին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել հնարավոր տրանզիտերների համար», - նշել է նա։Նա մատնանշել է այն հանգամանքը, որ ՉԺՀ-ն վերջին շրջանում լրջորեն ակտիվացել է Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Վրաստանում, Ադրբեջանում: Ի մասնավորի, ռազմավարական հռչակագիրը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են Չինաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Սի Ծինփինը և Իլհամ Ալիևը: Չինաստանը ենթադրում է Կովկասյան լոգիստիկ երթուղիների օգտագործում դեպի «Անակլիա» նավահանգիստ՝ շրջանցելով ՌԴ տարածքը, ինչը, փորձագետի կարծիքով, կապված է Ուկրաինայում արդեն երրորդ տարին շարունակվող իրավիճակի հետ:
հարավային կովկաս
չինաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/12/77298303_90:0:1510:1065_1920x0_80_0_0_b9107478f50059dc3f8c2d2fde0572f3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային կովկաս, տարածաշրջան , չինաստան, ամն, ռուսաստան, ապաշրջափակում, երթուղի, видео
հարավային կովկաս, տարածաշրջան , չինաստան, ամն, ռուսաստան, ապաշրջափակում, երթուղի, видео
Ոչ միայն Արևմուտքն է հետաքրքրված կովկասյան լոգիստիկ երթուղիներով, այլ նաև Չինաստանը. Արեշև
Քաղաքագետն ասում է, որ վերջին շրջանում Արևմուտքի կողմից մեծացել է տարածաշրջանի նկատմամբ աշխարհաքաղաքական հետաքրքրությունը, որը «սիրախաղ» է անում Հայաստանի հետ և իր շահերն առաջ է մղում՝ օգտագործելով սեփական հնարավորությունները Երևանում:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Իրավիճակը Հարավային Կովկասում մոտ ապագայում կտեղափոխվի ամերիկա-չինական դիմակայության հարթություն։ Spuntik - ին տված
հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, «Քաղաքական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը:
«Կովկասում խճճված իրավիճակ է։ Ըստ իս, ավելի ու ավելի շատ այն կտեղափոխվի ամերիկա-չինական դիմակայության հարթություն։ Թեև, իրենց մրցակցության առումով առայժմ Կովկասը համարվում էր ծայրամասային՝ ոչ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նման, բայց այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ այնտեղ, որտեղ չինացիները գծագրում են իրենց Եվրասիական հաղորդակցման ուղիները, ամերիկացիները, այս կամ այն կերպ, անընդհատ երևում են: Մենք դա տեսել ենք Վրաստանում, այնտեղ ուղղակի ցուցումներ են եղել», - ընդգծեց քաղաքագետը։
Վերջին շրջանում արտաքին խաղացողների և մասնավորապես Արևմուտքի կողմից տարածաշրջանի նկատմամբ աճել է աշխարհաքաղաքական հետաքրքրությունը։ Արեշևն ասում է, Արևմուտքը «սիրախաղ» է անում Հայաստանի հետ և առաջ մղում սեփական շահերը՝ օգտագործելով իր հնարավորությունները Երևանում: Իր հերթին Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որն առաջին հերթին ուղղված է արևմտյան լսարանին: Փորձագետը նկատում է, որ Հայաստանի ներկայացված հեռանկարային հնարավորությունները դեռ պետք է իրագործվեն։
«Խնդիրն այն է, որ այդ կոմունիկացիաները հիմնականում չկան կամ գտնվում են «սաղմնավորման» վիճակում։ Դա վերաբերում է և՛ երկաթուղիների որոշակի հատվածներին, և՛ մասամբ ավտոճանապարհներին, և՛ այլ ուղեկամուրջներին և տարբեր տեսակի կոմունիկացիոն ենթակառուցվածքներին, որոնք կարող էին հետաքրքրություն ներկայացնել հնարավոր տրանզիտերների համար», - նշել է նա։
Վերադառնալով ամերիկա-չինական շահերի բախման թեմային՝ Արեշևը նշել է, որ տարածաշրջանում ձևավորվող նոր կոմունիկացիոն ենթակառուցվածքների վրա ազդելու ամերիկյան փորձերը կապված են Չինաստանի տնտեսական գործունեությունը դժվարացնելու մտադրության հետ:
Նա մատնանշել է այն հանգամանքը, որ ՉԺՀ-ն վերջին շրջանում լրջորեն ակտիվացել է Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Վրաստանում, Ադրբեջանում: Ի մասնավորի, ռազմավարական հռչակագիրը ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են Չինաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Սի Ծինփինը և Իլհամ Ալիևը: Չինաստանը ենթադրում է Կովկասյան լոգիստիկ երթուղիների օգտագործում դեպի «Անակլիա» նավահանգիստ՝ շրջանցելով ՌԴ տարածքը, ինչը, փորձագետի կարծիքով, կապված է Ուկրաինայում արդեն երրորդ տարին շարունակվող իրավիճակի հետ: