https://arm.sputniknews.ru/20251028/aleqsandr-kvochubaevy-qich-anc-azat-kardzakvi-95180153.html
Ալեքսանդր Կոչուբաևը ազատ կարձակվի
Ալեքսանդր Կոչուբաևը ազատ կարձակվի
Sputnik Արմենիա
Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել փաստաբանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ 28.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-28T15:23+0400
2025-10-28T15:23+0400
2025-10-28T15:55+0400
ալեքսանդր կոչուբաև
էրիկ ալեքսանյան
փաստաբան
հհ գլխավոր դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774477_0:47:1600:947_1920x0_80_0_0_31aa366ffa04060272740b8c9f18f78f.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։Ավելի վաղ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Նամակում հայտնել էր, որ երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն չէր հայտնել, թե ինչ անդառնալի հետևանքի մասին է խոսքը։Հիշեցնենք` իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է Մկրտիչ սրբազանի լուսանկարով։Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72774477_89:0:1513:1068_1920x0_80_0_0_4f9698c44d23b031624a49625f0cbe72.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր կոչուբաև, էրիկ ալեքսանյան, փաստաբան, հհ գլխավոր դատախազություն
ալեքսանդր կոչուբաև, էրիկ ալեքսանյան, փաստաբան, հհ գլխավոր դատախազություն
Ալեքսանդր Կոչուբաևը ազատ կարձակվի
15:23 28.10.2025 (Թարմացված է: 15:55 28.10.2025) Էրիկ Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել փաստաբանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց բացակայելու արգելքով։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նրա փաստաբան
Էրիկ Ալեքսանյանը։
«Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ գլխավոր դատախազ տիկին Աննա Վարդապետյանին մարդասիրական բարձր մոտեցում ցուցաբերելու համար։ Ինչպես նաև լրատվության համայնքին, հարազատներին, ընկերներին այս պահին մեր կողքին գտնվելու համար»,– գրել է նա։
Ավելի վաղ Ալեքսանյանը
բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։ Նամակում հայտնել էր, որ երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն չէր հայտնել, թե ինչ անդառնալի հետևանքի մասին է խոսքը։
Հիշեցնենք` իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին
բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան
կոշտ գրառումն է
Մկրտիչ սրբազանի լուսանկարով։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին
մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա
2 ամսով կալանավորվել է։