https://arm.sputniknews.ru/20251028/3-amja-tigrani-vorvonvoghakan-ashkhatanqnery-sharunakvum-en-ardjunq-der-chka-cuculjan-95189480.html
3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, արդյունք դեռ չկա․ Ցուցուլյան
3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, արդյունք դեռ չկա․ Ցուցուլյան
Sputnik Արմենիա
Փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ աշխատանքները գիշերը ևս չեն դադարեցվելու։ 28.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-28T18:01+0400
2025-10-28T18:01+0400
2025-10-28T18:07+0400
կամո ցուցուլյան
տիգրան օվանեսով
ծափաթաղ
երեխա
ներքին գործերի նախարարություն (նգն)
անհետ կորած
գեղարքունիքի մարզ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89138196_0:0:1601:901_1920x0_80_0_0_90af41e1e2cf92265f372eae6d8ea427.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են և՛անտառամերձ տարածքներում, և՛ համայնքի ներսում, և՛ կամրջի մոտ, և՛ Սևանա լճի ափամերձ հատվածներում, սակայն արդյունք դեռևս չկա։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՀՀ ոստիկանության տեղակալ Կամո Ցուցուլյանը։Հավելեց՝ փոքրիկ երեխայի որոնողական աշխատանքները գիշերը ևս չեն դադարեցվելու։Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում 3-ամյա Տիգրանի մորեղբոր որդին ասել էր՝ ընտանիքը կարծում է՝ երեխան կա՛մ մոլորվել է, կա՛մ գողացել են։«Հետքն էլ չկա` շոր կամ կոշիկի թայ». 3 տարեկան Տիգրանին վերջին անգամ եղբոր հետ են տեսել«Չեմ կարող ասել՝ որտեղից է հարազատը նման վարկած ասել, բայց ոստիկանությունը դիտարկում է բոլոր վարկածները»,- ասաց Ցուցուլյանը։Հիշեցնենք` ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։
ծափաթաղ
գեղարքունիքի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89138196_0:0:1421:1065_1920x0_80_0_0_1fb35bae2388d7ec07deab1272890949.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կամո ցուցուլյան, տիգրան օվանեսով, ծափաթաղ , երեխա, ներքին գործերի նախարարություն (նգն), անհետ կորած, գեղարքունիքի մարզ
կամո ցուցուլյան, տիգրան օվանեսով, ծափաթաղ , երեխա, ներքին գործերի նախարարություն (նգն), անհետ կորած, գեղարքունիքի մարզ
3-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են, արդյունք դեռ չկա․ Ցուցուլյան
18:01 28.10.2025 (Թարմացված է: 18:07 28.10.2025) Փրկարար ծառայության տնօրենը նշեց, որ աշխատանքները գիշերը ևս չեն դադարեցվելու։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են և՛անտառամերձ տարածքներում, և՛ համայնքի ներսում, և՛ կամրջի մոտ, և՛ Սևանա լճի ափամերձ հատվածներում, սակայն արդյունք դեռևս չկա։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն, ՀՀ ոստիկանության տեղակալ Կամո Ցուցուլյանը։
«Նավակներով են նաև փրկարարները որոնողական աշխատանքներն իրականացնում։ Անօդաչու թռչող սարքերով էլ ամբողջ պարամետրով աշխատանքներ ենք իրականացրել, դեռևս արդյունք չկա»,- ասաց Ցուցուլյանը։
Հավելեց՝ փոքրիկ երեխայի որոնողական աշխատանքները գիշերը ևս չեն դադարեցվելու։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում 3-ամյա Տիգրանի մորեղբոր որդին ասել էր՝ ընտանիքը կարծում է՝ երեխան կա՛մ մոլորվել է, կա՛մ գողացել են։
«Չեմ կարող ասել՝ որտեղից է հարազատը նման վարկած ասել, բայց ոստիկանությունը դիտարկում է բոլոր վարկածները»,- ասաց Ցուցուլյանը։
Հիշեցնենք` ոստիկանությունը հոկտեմբերի 27-ին` ժամը 18։00-ի սահմաններում, հաղորդում է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված
Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։