00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անթույլատրելի են մասնավոր կյանքի և անձնական տվյալների պաշտպանության խախտումները. ՄԻՊ

© Sputnik / Aram NersesyanՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանы
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանы - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2025
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանы. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՄԻՊ–ը պահանջում է իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։ Այս մասին հայտնում է պաշտպանի աշխատակազմը։
«Այս իրավունքները խախտվում են ամենօրյա ռեժիմով, բայց հատկապես մեծ ծավալներ ու տարածում են ստանում հանրային հնչեղություն ունեցող դեպքերով: Ընդամենը շաբաթներ առաջ հանրային հնչեղություն ունեցող դեպքերից մեկով ՄԻՊ–ը հրապարակային մտահոգություն էր հայտնել այս իրավունքների խախտման դեպքերի աճի մասին` արձանագրելով, որ մասնավոր կյանքին միջամտության դեպքերը հաճախ արտահայտվում են անձնական տվյալների կամ մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունների ապօրինի ձեռքբերմամբ և/կամ ապօրինի տարածմամբ»,– ասված է հայտարարությունում։
Պաշտպանն ընդգծել, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների հավաքագրումը կամ տարածումը հակասում են Սահմանադրությանն ու միջազգային պարտավորություններին, խախտում մարդու հիմնարար իրավունքները և պետք է հանգեցնեն օրենքով սահմանված պատասխանատվության։
«Անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման կամ ապօրինի տարածման հարցում դերակատարություն ունեն բոլոր սուբյեկտները, և խախտումները համատարած են Հայաստանի Հանրապետությունում: Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետությունն է պատասխանատու խախտումները կանխարգելելու կառուցակարգեր մշակելու, իսկ դեպքերի առկայության պարագայում` անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում:Ուստի, պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը»,– ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանը պահանջում է նաև բոլոր շահագրգիռ սուբյեկտներից՝ պետական մարմիններից, կազմակերպություններից և քաղաքացիներից, խստորեն պահպանել անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի երաշխիքները՝ տվյալներ հավաքել և տարածել բացառապես օրենքով նախատեսված հիմքերով և կարգով։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ ցանկացած հարց կարող է դառնալ ժողովրդավարական բանավեճի առարկա, բայց դա չի կարող իրականացվել մարդու իրավունքների արժեքներին հակասող եղանակով: Անձնական տվյալների պաշտպանության ու մասնավոր կյանքի անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը ոչ թե պարզապես իրավական երաշխիքներ են, այլ արժեքներ, որոնց պահպանման մակարդակն ի ցույց է դնում նաև պետության ու հասարակության իրավական մշակույթը:
Պաշտպանը պահանջել է բոլոր շահագրգիռ սուբյեկտներից խստորեն պահպանել անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի երաշխիքները՝ տվյալներ հավաքելով և տարածելով միայն օրենքով սահմանված կարգով։
Նշենք, որ երեկ նորաբաց տելեգրամյան–ալիքը` Հայկական Վիկիլիկս անունով, տեսանյութ է հրապարակել իբր բարձրաստիճան հոգևորականի անձնական, ինտիմ կյանքից։
Վարչապետը չունի գաղտնալսումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունք. Թաթոյան
Նշենք, որ իշխանամետ լրատվամիջոցներում և ֆեյքային էջերում հայտնված ձայնագրությունների հիման վրա քրեական գործեր են հարուցվել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ, ինչպես նաև կա գործ, որով կաթողիկոսին մեղադրում են հանրահավաքներին մասնակցելուն հարկադրելու համար։ Հայտնվել են գաղտնալսման ձայնագրություններ, որոնցում իբր «Իմ ձևով» շարժման կողմնակիցը մարդկանց կաշառում է հանրահավաքին մասնակցելու համար։ Շարժումը հայտարարել է, որ դատի կտա Armtimes.com-ին և Civic.am-ին, եթե նրանք չհերքեն այն հրապարակումները, թե դրանք իրենց կողմնակիցներն են։
Բացի այդ, հոկտեմբերի 25-ին Telegram-ում հայտնվեց նոր ալիք, որտեղ հրապարակվել են իբր ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականի անձնական տեսանյութեր։ Հատկանշական է, որ դա արվում է Հովհաննավանքում սպասվող պատարագի ֆոնին, որը պետք է մատուցի կարգալույծ արված Արամ Ասատրյանը, և որին ներկա է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր շրջապատով։
Բագրատ սրբազանի կեցավայրում գաղտնալսումն իրականացվել է սուրճի ապարատի միջոցով. «Հրապարակ»
Լրահոս
0