https://arm.sputniknews.ru/20250710/bagrat-srbazani-kecavajrum-gaghtnalsumn-irakanacvel-e-surtshi-aparati-mijvocvov-hraparak-91168894.html
Բագրատ սրբազանի կեցավայրում գաղտնալսումն իրականացվել է սուրճի ապարատի միջոցով. «Հրապարակ»
Բագրատ սրբազանի կեցավայրում գաղտնալսումն իրականացվել է սուրճի ապարատի միջոցով. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
Օրաթերթի իշխանական աղբյուրները փորձել են համոզել, թե Բագրատ սրբազանի խոսակցությունների ձայնագրություններն անգլիական հետախուզության ձեռքի գործն են, որով, իբր... 10.07.2025, Sputnik Արմենիա
2025-07-10T10:31+0400
2025-07-10T10:31+0400
2025-07-10T10:43+0400
բագրատ սրբազան
գաղտնալսում
սուրճ
ահաբեկչություն
իշխանություն
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1e/83540877_0:0:1600:900_1920x0_80_0_0_b3f8d9d99260f6942357701db94e9779.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Բագրատ սրբազանի կեցավայրում գաղտնալսումը և ձայնագրությունները իրականացվել է սուրճի ապարատի միջոցով։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։Պարզվել է նաև, որ սարքի անխափան աշխատանքի համար հոսանքի անխափան մատակարարում է անհրաժեշտ, իսկ քանի որ սուրճի ապարատը մշտապես միացված է հոսանքին, դա լավագույն ձևն է եղել առանց ուշադրություն հրավիրելու, տևական ժամանակ գաղտնալսելու տարածքը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով կալանավորվեց ու տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1e/83540877_182:0:1382:900_1920x0_80_0_0_8a5031ed8a924f3912c90e453a4e5c6e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, գաղտնալսում, սուրճ, ահաբեկչություն, իշխանություն, կալանք
բագրատ սրբազան, գաղտնալսում, սուրճ, ահաբեկչություն, իշխանություն, կալանք
Բագրատ սրբազանի կեցավայրում գաղտնալսումն իրականացվել է սուրճի ապարատի միջոցով. «Հրապարակ»
10:31 10.07.2025 (Թարմացված է: 10:43 10.07.2025) Օրաթերթի իշխանական աղբյուրները փորձել են համոզել, թե Բագրատ սրբազանի խոսակցությունների ձայնագրություններն անգլիական հետախուզության ձեռքի գործն են, որով, իբր, աջակցել են Փաշինյանին։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի - Sputnik. Բագրատ սրբազանի կեցավայրում գաղտնալսումը և ձայնագրությունները իրականացվել է սուրճի ապարատի միջոցով։ Այս մասին հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
«Պարզվում է՝ Բագրատ սրբազանի կեցավայրում, որտեղ կայացել են նախաձեռնող խմբի հավաքները, սուրճի ապարատ է եղել, որն անցած տարի փչացել է։ Սրբազանի մերձավորներից մեկն այն տարել է արհեստանոց՝ նորոգման։ Այն մասին, որ պետք է սուրճի ապարատը նորոգման տարվի, խոսել են հեռախոսով, և մեր քաջարի ԱԱԾ-ականները հեռախոսը լսելով՝ իմացել են, հետևել, և հենց այդ արհեստանոցում էլ սուրճի ապարատի մեջ ժուչոկ է տեղադրվել, որն օրեր շարունակ գաղտնալսելու և ձայնագրելու հնարավորություն է ստեղծել ԱԱԾ-ի համար»,–գրում է լրատվամիջոցը։
Պարզվել է նաև, որ սարքի անխափան աշխատանքի համար հոսանքի անխափան մատակարարում է անհրաժեշտ, իսկ քանի որ սուրճի ապարատը մշտապես միացված է հոսանքին, դա լավագույն ձևն է եղել առանց ուշադրություն հրավիրելու, տևական ժամանակ գաղտնալսելու տարածքը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ
քննադատեց եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Հունիսի 2–ին
նա հայտարարեց` եթե պարզվի, որ Գարեգին Բ–ն իսկապես խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս։ Նա գրեթե ամեն օր գրառումներ է անում սոցցանցում` պահանջելով, որ կաթողիկոսը հեռանա։
Հունիսի 24-ին էլ Փաշինյանը տարածեց իշխանական կայքի մի հրապարակում, ըստ որի` իբր ընդդիմադիրները պետական հեղաշրջում են նախաձեռնել։ Այդ «բացառիկ թղթերում» արծարծվում էր նաև Բագրատ սրբազանի անունը։
Հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը 2 ամսով
կալանավորվեց ու
տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։