https://arm.sputniknews.ru/20251024/rd-zun-verahskvoghutjun-e-hastatel-kharkvovi-marzi-bvolvogvovka-bnakavajri-nkatmamb-95045827.html
ՌԴ ԶՈւ–ն վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Բոլոգովկա բնակավայրի նկատմամբ
ՌԴ ԶՈւ–ն վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Բոլոգովկա բնակավայրի նկատմամբ
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 18-24-ը հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների... 24.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-24T14:24+0400
2025-10-24T14:24+0400
2025-10-24T14:24+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
ուկրաինա
զորք
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/05/94263451_0:0:3130:1762_1920x0_80_0_0_7151e9382db0e5ef5f206bef4a74b95c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական «Հյուսիս» զորախմբավորման զինծառայողները վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Բոլոգովկա բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ՌԴ զինծառայողները վերահսկողություն են հաստատել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Պերշոտրավնևոյե բնակավայրի նկատմամբ։Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը մեկ զանգվածային և վեց խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումների։Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 18-24-ը հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Հարվածներ են հասցվել նաև հեռահար անօդաչուների հավաքման, արտադրության և պահման վայրերին, ինչպես նաև ուկրաինական զինված ուժերի, ազգայնականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրերին։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/05/94263451_0:0:2732:2048_1920x0_80_0_0_18e9f0494327be521494ffc6f2552ece.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, զորք, ռազմական հատուկ գործողություն
ռուսաստան, ուկրաինա, զորք, ռազմական հատուկ գործողություն
ՌԴ ԶՈւ–ն վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Բոլոգովկա բնակավայրի նկատմամբ
Հոկտեմբերի 18-24-ը հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Ռուսական «Հյուսիս» զորախմբավորման զինծառայողները վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Բոլոգովկա բնակավայրի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Խարկովի ուղղությամբ ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրվել է Խարկովի մարզի Բոլոգովկա բնակավայրը», – ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ զինծառայողները վերահսկողություն են հաստատել նաև Դնեպրոպետրովսկի մարզի Պերշոտրավնևոյե բնակավայրի նկատմամբ։
Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը մեկ զանգվածային և վեց խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումների։
Գերատեսչության տվյալներով՝ հոկտեմբերի 18-24-ը հարվածներ են հասցվել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերին սպասարկող տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին։ Հարվածներ են հասցվել նաև հեռահար անօդաչուների հավաքման, արտադրության և պահման վայրերին, ինչպես նաև ուկրաինական զինված ուժերի, ազգայնականների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման վայրերին։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։