https://arm.sputniknews.ru/20251024/minchev-tareverj-hajastany-kbarelavi-eatm-um-ir-apranqajin-qr-kvoderi-ynterneliutjuny-95062966.html
Մինչև տարեվերջ Հայաստանը կբարելավի ԵԱՏՄ-ում իր ապրանքային QR-կոդերի «ընթեռնելիությունը»
Մինչև տարեվերջ Հայաստանը կբարելավի ԵԱՏՄ-ում իր ապրանքային QR-կոդերի «ընթեռնելիությունը»
Sputnik Արմենիա
Ներկայում նման փոխգործունակությունն արդեն գործում է որոշ ապրանքների, օրինակ՝ շշալցված ջրի համար։ 24.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-24T20:36+0400
2025-10-24T20:36+0400
2025-10-24T20:41+0400
qr կոդ
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայաստան
էդուարդ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/03/27411299_0:105:1601:1005_1920x0_80_0_0_afc395e45dd322c27a03cd022c06008f.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն մինչև 2025 թվականի ավարտը աշխատելու է ԵԱՏՄ տարածքում հայկական ապրանքների վրա QR կոդերի ընթեռնելիությունը բարելավելու ուղղությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։Հայաստանում QR կոդերը փակցնում են ապրանքների մեծ մասի վրա։ Դրանք թույլ են տալիս հետևել դրանց ծագմանը՝ արտադրությունից մինչև վերջնական սպառողին հասնելը։ Ազգային մակարդակով կոմիտեն պատրաստվում է ուժեղացնել վերահսկողությունը կեղծ QR կոդերի կիրառման դեմ, ինչպես նաև B2B (այսինքն՝ ոչ թե սովորական սպառողներին, այլ բիզնեսին) վաճառքների նկատմամբ. նման ապրանքային խմբաքանակների համար (որոնք ստուգելն ավելի դժվար է) որոշ արտադրողներ QR կոդեր չեն կիրառում:ՀՀ կադաստրի կոմիտեն կթվայնացնի անշարժ գույքի վերաբերյալ ԽՍՀՄ փաստաթղթերըԵԱՏՄ մակարդակում (քանի որ նույնպիսի համակարգեր ներդրվում են միության մյուս չորս երկրներում) քննարկվում է դրանց փոխադարձ ընթեռնելիության հնարավորությունը (որպեսզի մի երկրի մաքսային կամ հարկային տեսուչները կարողանան ստուգել մյուս չորսից առաքված ապրանքները)։Առաջիկայում կառավարությունը կվերանայի նաև այն գները, որոնցով ՊԵԿ-ն այդ կոդերը բաշխելու է արտադրողներին։Ռուսաստանում պատվաստման QR կոդերը ստուգող սարք է ստեղծվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/03/27411299_90:0:1510:1065_1920x0_80_0_0_c12ddf87d59089e2768e34e068e13473.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
qr կոդ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, էդուարդ հակոբյան
qr կոդ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայաստան, էդուարդ հակոբյան
Մինչև տարեվերջ Հայաստանը կբարելավի ԵԱՏՄ-ում իր ապրանքային QR-կոդերի «ընթեռնելիությունը»
20:36 24.10.2025 (Թարմացված է: 20:41 24.10.2025) Ներկայում նման փոխգործունակությունն արդեն գործում է որոշ ապրանքների, օրինակ՝ շշալցված ջրի համար։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն մինչև 2025 թվականի ավարտը աշխատելու է ԵԱՏՄ տարածքում հայկական ապրանքների վրա QR կոդերի ընթեռնելիությունը բարելավելու ուղղությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Հայաստանում QR կոդերը փակցնում են ապրանքների մեծ մասի վրա։ Դրանք թույլ են տալիս հետևել դրանց ծագմանը՝ արտադրությունից մինչև վերջնական սպառողին հասնելը։ Ազգային մակարդակով կոմիտեն պատրաստվում է ուժեղացնել վերահսկողությունը կեղծ QR կոդերի կիրառման դեմ, ինչպես նաև B2B (այսինքն՝ ոչ թե սովորական սպառողներին, այլ բիզնեսին) վաճառքների նկատմամբ. նման ապրանքային խմբաքանակների համար (որոնք ստուգելն ավելի դժվար է) որոշ արտադրողներ QR կոդեր չեն կիրառում:
ԵԱՏՄ մակարդակում (քանի որ նույնպիսի համակարգեր ներդրվում են միության մյուս չորս երկրներում) քննարկվում է դրանց փոխադարձ ընթեռնելիության հնարավորությունը (որպեսզի մի երկրի մաքսային կամ հարկային տեսուչները կարողանան ստուգել մյուս չորսից առաքված ապրանքները)։
«Այժմ մենք ակտիվորեն փոխգործունակություն ենք հաստատում։ Որոշ ապրանքների համար այն արդեն գործում է. օրինակ՝ շշալցված ջրի համար, բայց շարունակելու ենք այն ներդնել»,-հայտարարել է Հակոբյանը։
Առաջիկայում կառավարությունը կվերանայի նաև այն գները, որոնցով ՊԵԿ-ն այդ կոդերը բաշխելու է արտադրողներին։