00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:32
4 ր
Ուղիղ եթեր
12:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Սերժ Սարգսյան
44-օրյա պատերազմն անխուսափելի չէր․ Սերժ Սարգսյան
14:10
2 ր
Սերժ Սարգսյան
Սամվել Շահրամանյանը դեռ կխոսի Բաքվի բանտում գտնվողների ցուցակի մասին․ Սերժ Սարգսյան
14:12
2 ր
Սերժ Սարգսյան
Ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու մասին հայտարարությունները հեքիաթ են․ Սերժ Սարգսյան
14:14
1 ր
Նիկոլ Փաշինյան
Պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի. Փաշինյանը՝ 44–օրյա պատերազմը կանխելու հնարավորության մասին
14:16
2 ր
Զարուհի Փոստանջյան
Վարդան Ղուկասյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի հետ․ Զարուհի Փոստանջյան
14:30
3 ր
Դավիթ Խաժակյան
Առաջինից երկրորդ ընտրություն ըննդիմությունը կոնոսոլիդացվելու հնարավորություն կստանա. Դավիթ Խաժակյան
14:34
6 ր
Սուրեն Սուրենյանց
Կայուն մեմասնության տխրահռչակ սկզբունքից իշխանությունները հրաժարվել չեն ուզում. Սուրեն Սուրենյանց
14:41
4 ր
Զարմիկ Պողիկյան
Հալեպ–Երևան–Հալեպ ուղիղ չվերթների վերականգնումն անհրաժեշտություն էր. Զարմիկ Պողիկյան
14:46
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Սեյրան Օհանյան
Մեր ունեցած սպառազինությունը Փաշինյանի օրոք է դարձել մետաղի ջարդոն․ Սեյրան Օհանյան
17:19
12 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոսկվայի պատասխանը կոշտ կլինի. Զախարովան` ռուսական ակտիվների օգտագործման մասին

© SputnikՄարիա Զախարովա
Մարիա Զախարովա - Sputnik Արմենիա, 1920, 23.10.2025
Բաժանորդագրվել
Ավելի վաղ «Politico» պարբերականը հայտնել էր, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են ռուսական սառեցված ակտիվների օգտագործման որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը չափազանց կոշտ և ցավոտ պատասխան կտա, եթե Եվրամիության երկրները ռուսական սառեցված ակտիվներն օգտագործեն Ուկրաինային այսպես կոչված «փոխհատուցման վարկեր» տրամադրելու համար։ Այս մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան արևմտյան գործընկերներին բազմիցս զգուշացրել է նման քայլերի հետևանքների մասին և համագործակցության պատրաստակամություն է ցուցաբերել նույնիսկ պատժամիջոցների ճնշման պայմաններում:
«Պատասխանը լինելու է շատ կոշտ և շատ ցավոտ։ Մենք երկար ժամանակ զգուշացրել ենք, բացատրել և ագրեսիվ դիրքորոշում չենք որդեգրել՝ ելնելով համագործակցության առաջնահերթությունից նույնիսկ ներկա պայմաններում», - ընդգծել է Զախարովան։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը կտրուկ միջոցներ չի ձեռնարկել 2022 թվականին երկիրը լքած օտարերկրյա ընկերությունների դեմ, ինչը, նրա խոսքով, վկայում է Մոսկվայի խաղաղասիրական մոտեցման մասին։
ՌԴ ակտիվների հարցով Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան ճնշում են ԱՄՆ–ին և Ճապոնիային. ԶԼՄ
«Մենք օտարերկրյա ընկերությունների կամ անձանց նկատմամբ երբեք չենք կիրառել այրված հողի մարտավարությանը նմանվող միջոցներ։ Մեր բոլոր պատասխաններն ուղղված էին ոչ թե նրանց վատություն, այլ մեզ լավություն անելուն, նույնիսկ երբ նրանք բացահայտ փորձում են վնաս հասցնել Ռուսաստանին», - հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Սակայն, Զախարովայի խոսքով, եթե ԵՄ-ն որոշի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները, Մոսկվան կոշտ պատասխան քայլեր կձեռնարկի:
«Եթե, չնայած մեր համբերատարությանը և համագործակցության ձգտմանը, նրանք գնան այդ քայլին՝ ակտիվների գողությանը, պատասխանը շատ ցավոտ և չափազանց կոշտ կլինի», - հայտարարել է նա՝ նշելով, որ կոնկրետ միջոցառումները կորոշեն պատկան գերատեսչությունները:
Ավելի վաղ «Politico» պարբերականը հայտնել էր, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են ռուսական սառեցված ակտիվները Ուկրաինային «փոխհատուցման վարկեր» տրամադրելու նպատակով օգտագործելու որոշումը: Նախաձեռնության վերջնական հաստատումը սպասվում է հոկտեմբերի 23-ին ԵՄ գագաթնաժողովում։
Ռուսաստանի սառեցված ինքնիշխան ակտիվների մեծ մասը՝ ավելի քան 200 մլրդ եվրո, գտնվում է Բելգիայի «Euroclear» դեպոզիտար հարթակում։ Ավելի վաղ ընկերության ղեկավարությունը նախազգուշացրել էր, որ բռնագրավման փորձը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից հայելային միջոցների, այդ թվում` դատական հայցերի և արտերկրում եվրոպական ակտիվների առգրավման:
Բելգիայի վարչապետ Բարտ դը Վևերը հայտարարել է, որ իր երկիրը չի աջակցի բռնագրավմանը, եթե ռիսկերը չբաժանվեն ԵՄ բոլոր անդամների միջև: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև ընդգծել էր, որ ակտիվների բռնագրավման դեպքում Մոսկվան անպատասխան չի թողնի այդ գործողությունները:
ԵՄ-ն հնարավոր է համարում ռուսական գազի ներմուծման արգելքի դադարեցումը մեկ դեպքում
Լրահոս
0