https://arm.sputniknews.ru/20251020/em-n--hnaravvor-e-hamarum-rusakan-gazi-nermutsman-argelqi-dadarecumy-mek-depqum-94844756.html
ԵՄ-ն հնարավոր է համարում ռուսական գազի ներմուծման արգելքի դադարեցումը մեկ դեպքում
ԵՄ-ն հնարավոր է համարում ռուսական գազի ներմուծման արգելքի դադարեցումը մեկ դեպքում
Sputnik Արմենիա
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները վերապահորեն հաստատել են ԵՄ բոլոր երկրների կողմից ռուսական գազից հրաժարվելու մասին նախագիծը։ Նախաձեռնությանը դեմ էին... 20.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-20T15:35+0400
2025-10-20T15:35+0400
2025-10-20T15:35+0400
եվրամիություն
պատժամիջոցներ
նավթ
գազ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38130903_0:0:3077:1731_1920x0_80_0_0_3670da15be4b8c95e2fd06bd604b1255.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Եվրամիության Խորհուրդն ուզում է միջոցներ սահմանել 2026 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի ներմուծման արգելքի կասեցման համար` մատակարարումների խափանումների դեպքում։Ավելի վաղ Եվրոպական Միության Խորհուրդը հաստատել էր 2026 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի ներմուծումից փուլ առ փուլ հրաժարվելու որոշումը՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկի հիման վրա, միևնույն ժամանակ գործող պայմանագրերի համար անցումային շրջան պահպանելով մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։Եվրոպական հակառուսական պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթում, որն այժմ համաձայնեցվում է, ակնկալվում է, որ կլինեն միջոցներ Ռուսաստանի էներգետիկ հատվածի վերաբերյալ, մասնավորապես՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկ բնական գազի ներմուծման արգելք 2027 թվականի սկզբից։Միևնույն ժամանակ, Եվրոպական հանձնաժողովը առաջ է մղում «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա տեղափոխվող ռուսական նավթի նկատմամբ մաքսատուրք սահմանելու գաղափարը։ Բրատիսլավայում կայացած Եվրոպական միջուկային 18-րդ ֆորումի ժամանակ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննադատեց Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած ծրագիրը։ Քաղաքական գործչի խոսքով՝ եվրոպացիները, այդպիսով, «կրակում են իրենց ծնկին»։ Երկիրը «Գազպրոմի» հետ մինչև 2034 թվականը գործող երկարաժամկետ գազային պայմանագիր ունի։ ԵՄ–ի դեմարշն արագացրեց ռուսական գազի վերաուղղորդումը․ Պուտինը՝ արտահանման ներուժի մասինԻտալիայի նախկին վարչապետ և ԵԿԲ նախկին նախագահ Մարիո Դրագին 2024 թվականի վերջին ԵՀ ղեկավարի համար պատրաստված զեկույցում փաստել էր, որ ԵՄ էներգետիկ շուկան, չնայած Եվրահանձնաժողովի կողմից էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու և ռուսական էներգակիրները հաջողությամբ փոխարինելու վերաբերյալ լավատեսական հայտարարություններին, բախվում է հիմնարար խնդիրների, բնական պաշարների պակասի, իսկ ԵՄ-ում բնական գազի գները չորսից հինգ անգամ ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում։ՌԴ–ում բազմիցս հայտարարել են, որ Արևմուտքը լուրջ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ռուսաստանից էներգառեսուրսներ գնել, ինչը կհանգեցնի նոր, ավելի ուժեղ կախվածության, ավելի բարձր գներով պայմանավորված։ Մոսկվան նշել է, որ նրանք, ովքեր հրաժարվել են, միևնույն է, միջնորդների միջոցով ավելի թանկ են ձեռք բերում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1f/38130903_0:0:2729:2047_1920x0_80_0_0_f4d5ec0b815295d58c20ab8c7ca798ab.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրամիություն, պատժամիջոցներ, նավթ, գազ, ռուսաստան
եվրամիություն, պատժամիջոցներ, նավթ, գազ, ռուսաստան
ԵՄ-ն հնարավոր է համարում ռուսական գազի ներմուծման արգելքի դադարեցումը մեկ դեպքում
ԵՄ երկրների էներգետիկայի նախարարները վերապահորեն հաստատել են ԵՄ բոլոր երկրների կողմից ռուսական գազից հրաժարվելու մասին նախագիծը։ Նախաձեռնությանը դեմ էին Հունգարիան և Սլովակիան, որոնք բողոքել են զգալի կորուստներից, սակայն նրանց կարծիքները հաշվի չեն առել։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Եվրամիության Խորհուրդն ուզում է միջոցներ սահմանել 2026 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի ներմուծման արգելքի կասեցման համար` մատակարարումների խափանումների դեպքում։
Ավելի վաղ Եվրոպական Միության Խորհուրդը հաստատել էր 2026 թվականի հունվարի 1-ից ռուսական գազի ներմուծումից փուլ առ փուլ հրաժարվելու որոշումը՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկի հիման վրա, միևնույն ժամանակ գործող պայմանագրերի համար անցումային շրջան պահպանելով մինչև 2028 թվականի հունվարի 1-ը։
«ԵՄ Խորհուրդը նաև պարզաբանել է կասեցման դրույթը՝ նշելով, թե մատակարարման անվտանգության հետ կապված ինչ խափանումներ կարող են պատճառ դառնալ (ՌԴ–ից գազի – խմբ.) ներմուծման արգելքը կամ նախնական թույլտվության (ԵՄ գազի ներմուծման – խմբ.) պահանջը չեղարկելու համար», - նշվում է փաստաթղթում։
Եվրոպական հակառուսական պատժամիջոցների նոր՝ 19-րդ փաթեթում, որն այժմ համաձայնեցվում է, ակնկալվում է, որ կլինեն միջոցներ Ռուսաստանի էներգետիկ հատվածի վերաբերյալ, մասնավորապես՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկ բնական գազի ներմուծման արգելք 2027 թվականի սկզբից։
Միևնույն ժամանակ, Եվրոպական հանձնաժողովը առաջ է մղում «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա և Սլովակիա տեղափոխվող ռուսական նավթի նկատմամբ մաքսատուրք սահմանելու գաղափարը։ Բրատիսլավայում կայացած Եվրոպական միջուկային 18-րդ ֆորումի ժամանակ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննադատեց Եվրոպական հանձնաժողովի ներկայացրած ծրագիրը։ Քաղաքական գործչի խոսքով՝ եվրոպացիները, այդպիսով, «կրակում են իրենց ծնկին»։ Երկիրը «Գազպրոմի» հետ մինչև 2034 թվականը գործող երկարաժամկետ գազային պայմանագիր ունի։
Իտալիայի նախկին վարչապետ և ԵԿԲ նախկին նախագահ Մարիո Դրագին 2024 թվականի վերջին ԵՀ ղեկավարի համար պատրաստված զեկույցում փաստել էր, որ ԵՄ էներգետիկ շուկան, չնայած Եվրահանձնաժողովի կողմից էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու և ռուսական էներգակիրները հաջողությամբ փոխարինելու վերաբերյալ լավատեսական հայտարարություններին, բախվում է հիմնարար խնդիրների, բնական պաշարների պակասի, իսկ ԵՄ-ում բնական գազի գները չորսից հինգ անգամ ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում։
ՌԴ–ում բազմիցս հայտարարել են, որ Արևմուտքը լուրջ սխալ է թույլ տվել՝ հրաժարվելով Ռուսաստանից էներգառեսուրսներ գնել, ինչը կհանգեցնի նոր, ավելի ուժեղ կախվածության, ավելի բարձր գներով պայմանավորված։ Մոսկվան նշել է, որ նրանք, ովքեր հրաժարվել են, միևնույն է, միջնորդների միջոցով ավելի թանկ են ձեռք բերում։