https://arm.sputniknews.ru/20251023/karavarutjuny-kyhin-130-mln-800-hazar-dram-kta-vagharshapati-tim-yntrutjunneri-hamar-94999283.html
Կառավարությունը ԿԸՀ–ին 130 մլն 800 հազար դրամ կտա Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների համար
Կառավարությունը ԿԸՀ–ին 130 մլն 800 հազար դրամ կտա Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների համար
Sputnik Արմենիա
Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16–ին: 23.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-23T13:24+0400
2025-10-23T13:24+0400
2025-10-23T15:12+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հհ կառավարություն
վաղարշապատ
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/1611/79/16117991_0:84:1601:984_1920x0_80_0_0_8fe3714a361f848122ddac3e03a2f1d2.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. 130,8 մլն դրամ կհատկացվի ՀՀ ԿԸՀ–ին` Վաղարշապատում ավագանու ընտրության նախապատրաստման և անցկացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16–ին:Այս ընտրության նախապատրաստման և անցկացման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել և կառավարությանը ներկայացրել է 142,6 մլն դրամի պահանջ։Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտի` այդ գումարը ծախսվելու է.Արդյունքում կառավարությունը որոշել է ԿԸՀ–ի համար ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնել 130,8 մլն դրամ:Վաղարշապատի ընտրություններում ու՞մ է աջակցելու «Մեր ձևով» շարժումը
վաղարշապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1611/79/16117991_88:0:1511:1067_1920x0_80_0_0_96419063654b4a152e96fb34ab5b4838.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ կառավարություն, վաղարշապատ, ընտրություններ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), հհ կառավարություն, վաղարշապատ, ընտրություններ
Կառավարությունը ԿԸՀ–ին 130 մլն 800 հազար դրամ կտա Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների համար
13:24 23.10.2025 (Թարմացված է: 15:12 23.10.2025) Վաղարշապատ համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16–ին:
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. 130,8 մլն դրամ կհատկացվի ՀՀ ԿԸՀ–ին` Վաղարշապատում ավագանու ընտրության նախապատրաստման և անցկացման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Վաղարշապատ (Էջմիածին քաղաքը և հարակից գյուղերը) համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16–ին:
Այս ընտրության նախապատրաստման և անցկացման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել և կառավարությանը ներկայացրել է 142,6 մլն դրամի պահանջ։
Ըստ ԿԸՀ ներկայացրած հայտի` այդ գումարը ծախսվելու է.
Տրանսպորտի ծառայության վճարների
Կապի ծառայության վճարների
Գրասենյակային, հրատարակչական, գործուղման, համակարգչային և կազմտեխնիկայի սպասարկման ծախսերի
Թղթյա պակետների պատրաստման
Քվեաթերթիկների համար ծրարների ձեռք բերման
Ինքնասոսնձվող դրոշմանիշի ձեռքբերման
ԸԸՀ, ՏԸՀ անդամների, ԶԼՄ ներկայացուցիչների, սարքերի օպերատորների ուսուցման, տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի տարածք ապահովելու համար:
Արդյունքում կառավարությունը որոշել է ԿԸՀ–ի համար ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնել 130,8 մլն դրամ: